Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների փաստը». Վահագն Հարությունյան. news.am 01/11/2019   09:51  |  ԼՐԱՀՈՍ

«Մարտի մեկի» գործով  քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը:

Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում:

NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի մեկի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ:

Ծանո՞թ եք Ձեզ վերագրվող նոր մեղադրանքներին. արդյոք ընդունու՞մ եք դրանք:

 
Նոր մեղադրանքն ինձ համար զարմանալի չէ,  գրեթե նախորդի կրկնությունն է՝ որոշակի խմբագրմամբ: Մեղադրանքում նույն քաղաքական ձևակերպումներն ու գնահատականներն են: Սա շարունակությունն է իմ նկատմամբ իրականացվող հետապնդման, սա ընդհանուր աղերս չունի արդարադատության կամ քրեական դատավարության հետ: Պարզ է, որ չեմ ընդունում այդ մեղադրանքները. դա շատ վատ կազմակերպված սցենար է, վատ կազմակերպված թատրոն, որի նպատակը մեկն է՝ ստեղծել արհեստական աղմուկ, արհեստական հետապնդման հիմքեր:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքները ե՞ւս առնչվում են «Մարտի մեկի» գործին:

Այո, պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է փամփուշտներ կեղծելուն, որին զուգահեռ իբրև ինչ-որ փաստաթղթեր են կեղծվել և այլն: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է բռնությունների գործադրմանը: Բռնություն գործադրելու մասով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել դեռևս 2018թ. օգոստոսին: Այն անձը, ում նկատմամբ իբրև թե ես բռնություն եմ գործադրել, հարցաքննվել  և ցուցմունքներ է տվել դեռևս օգոստոսին. խոսքը «Մարտի մեկի» գործի շրջանակներում դատապարտված Արամ Բարեղամյանի մասին է. իր խիղճն իր հետ: Այն, որ ի սկզբանե որոշում էր եղել ինձ մեղադրելու, ակնհայտ է: Երբ համոզվեցին, որ փամփուշտների կեղծման մեղադրանքն, ըստ էության փլվել է, իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կալանքի հիմնավորվածությանն անդրադարձավ, քրեական հետապնդումը լիարժեք շարունակելու և  իրենց նպատակին հասնելու համար ստիպված գնացին մեղադրանքը բռնությունների մասով լրացնելու ճանապարհով: Փորձեր են արվել ոչ միայն Մարտի մեկի գործով անցնող անձանց  նկատամամբ ենթադրյալ բռնությունների դեպքերը բացահայտել, այլև իմ աշխատած տարիներին քննված քրեական գործերով:  Այն աստիճանի էին ստորացել, որ պատրաստ էին նաև օգտագործել  հանցագործների ակնհայտ սուտ ցուցմունքներ, բայց  կարծես թե այդ խայտառակությունից հետ կանգնեցին:

Խոսքը քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործի մասի՞ն է:

Այո, սակայն այդ գործն առավել քան ապացուցված և հիմնավորված է, և այդ գործով ինչ-որ բան խոսելն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այդ գործով կատարվել է ահռելի մեծ ծավալի քննություն:

Հնարավո՞ր է երկու նոր դրվագներով Ձեզ որպես մեղադրյալ ներգրավվելը հետևանքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ձեր կողմից վերջերս  հնչեցրած կոշտ գնահատականների:

Այն, որ մեղադրանքն անձնավորված է, դա միայն Սասուն Խաչատրյանով պայմանավորված չէ: Միայն նա չէ այս ամենը որոշում, շատ բաներ ուղղակի թելադրում են նրան, և այդ որոշումները նաև գրած տալիս են:  Իմ վրդովմունքը Սասուն Խաչատրյանի խամաճիկ լինելուց է, որ առանց մտածել՝ անում են  քայլեր, որոնց համար վաղը, չգիտեմ, ոնց են պատասխան տալու:

Այս ընթացքում Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալու խոստման դիմաց  դադարեցնել ձեր նկատմամբ քրեական հետապնդումը:

Նման առաջարկներ եղել են թե՛ մինչ ինձ մեղադրանք առաջադրելը, և թե՛ դրանից հետո: Այս ընթացքում էլ կրկին առաջարկ եմ ստացել իրենց ցանկալի արդյունքների կամ վարկածի վերաբերյալ  ցուցմուքններ տալու, որպեսզի խուսափեմ հետագա հետապնդումից: Սակայն պատասխանները եղել են միանշանակ և շատ կոշտ:

Տեղյակ եղե՞լ եք ՀՔԾ-ի կողմից ձեր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուց:

Դեկտեմբերի  30-ին դատարանը գաղտագողի որոշում է կայացրել, առանց իմ պաշտպանի մասնակցության, ինչը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է: Իմ նկատմամբ առաջին կալանքի որոշումից անցել է երկու ամիս, և չկա որևէ հիմնավոր կասկած, որ ես փորձ եմ արել խոչընդոտել քննությանը, ներազդել վկաների վրա, իրականությանը չհամապատասպանող տվյալ ներկայացրել կամ ապացույց կեղծել:

 

Այս ընթացքում վարույթն իրականցնող մարմինը փորձ արե՞լ է կապ հաստատել ձեզ հետ:

Իրենք փորձ չեն արել, ես էլ նորից փորձ չեմ արել, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, դրա կարիքը չկա, քանի որ տեսնում եմ նրանց որդեգրած քաղաքկաանությունը, գործելաոճը, և նրանց հետ ինչ-որ հարց քննարկելու առիթ չեմ տեսնում:

 Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:

Անհիմն մեղադրանքին հապճեպ էլ ավելի անհիմն մեղադրանք ավելացնելը վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն, պարոն սուպեր Սասունի գլխավորությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ծավալի ապօրինության:

Կարելի՞ է ասել, որ այսօր Մարտի մեկի գործը լիովին բացահայտված է:

Ի՞նչ ասել է բացահայտել կամ ի՞նչն ենք ուզում բացահայտել: Այս գործով ժամանակին ահռելի ծավալի քննություն է կատարվել: Այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություներ, Սասունը չէ, Սասունի նման 700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել,  որովհետև կան ակնհայտ բաներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չես կարող անտեսել. այրված մեքենաներ, վիրավորված մարդիկ, թալանված  խանութներ և այլն: Կան տեսանյութեր, բազմաթիվ այլ ապացույցներ, և ինչքան էլ ուզում ես սուպեր Սասուն եղիր, գերազանց աշխատելու ցանկություն ունեցիր, որևէ  բան ասել չես կարող: Մեր հասարակության  համար Մարտի մեկի հիմնական բացահայտում ասածը ասոցացվում է  10 անձանց սպանությունների հանգամանքների բացահայտման հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:57 10/01/2019  |  Քաղաքացիական իրավունքՔաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է Վահագն Հարությունյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը
18:27 26/12/2018  |  Քրեական խրոնիկոնՎահագն Հարությունյանին առաջադրվել է 3 մեղադրանք
17:01 26/12/2018  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ
13:54 20/12/2018  |  ԼՐԱՀՈՍՕսիպյանը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել Վահագն Հարությունյանի գտնվելու վայրի մասին
11:53 19/12/2018  |  Քաղաքացիական իրավունքՎահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը
17:24 15/12/2018  |  ՀարցազրույցՎախենալու ոչինչ չունեմ, օրենքի տառն ու ոգին եմ կիրառել, Վահագն Հարությունյանին կալանքից ազատած դատավոր. armdaily.am
16:37 14/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մարտի 1»-ի քրեական գործով 10 սպանությունները չբացահայտելու անկարողությունը բարդելու են իրենց հորինած կեղծ ապացույցների վրա. Վահագն Հարությունյան
15:47 14/12/2018  |  ՀարցազրույցՎահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am
12:03 13/12/2018  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը
11:40 08/12/2018  |  Քաղաքացիական իրավունք«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերադարձվել է

Արխիվ

[]