ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով՝ արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին 01/10/2019 11:02 | ԼՐԱՀՈՍ
1996 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, իր ֆեյսբուքյան էջում գրել է իր մտքերը որդու սօպանության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի տարբեր հայտարարությունների վերաբերյալ:
«Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում...
Հարգելի ընթերցող, արդեն 23-րդ Ամանորն ենք դիմավորում առանց որդուս... առանց լուսավոր մի երիտասարդի, ով այս կյանքում միայն 19 ամանոր դիմավորեց... ով սիրում ու սիրված էր, ով ապրում ու ապրեցնում էր, ով դեռ ով գիտի ինչքան երազներ ուներ այս կյանքում...բայց...
Ամեն ինչ կտայի, որ մարդասպան, իսկ հիմա «սեր ու համերաշխություն» գոռացող Մհեր Ենոքյանը հանդիպած չլիներ որդուս... ամեն ինչ կտայի, որ հիմա ստիպված չլինեի թղթին տալ ինչ մտածում եմ...
Հիմա ստիպված եմ գրել... ստիպված եմ հանուն արդարության ու որդուս պայծառ հիշատակի անդրադառնալ «ՍԵՐ ու ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» գոռացող մարդասպանի մեզ ուղղված հրապարակային խոսքին, խոսք, որում ստոր սուտն է գերակշռում, խոսք, որին «բռավո» է գոռում հասարակության մի զանգված...
Անկեղծ չեմ հասկանում. իմ միտքն ի զորու չէ հասկանալ, թե մարդասպանին հրապարակային «բռավո» գոռալուց և ստոր ստեր պարունակող հոդվածների տակ մեկնաբանություններ անելուց առաջ ինչ են մտածում մարդիկ... արդյոք նրանք մտածում են այն մասին, թե ինչ կզգային իրենք, երբ մհերներն իրենց հարազատի պարանոցը կտրեին, որից հետո բարձր, շատ բարձր սեր ու համերաշխություն գոռային, արդարությունից ու արդարադատությունից խոսեին, արդյոք նրանք երբևէ մտածում են այն մասին, թե ինչ ենք զգում մենք իրենց «բռավոները» կարդալիս...
Միթե մեր հասարակությունում դեռ կան այնպիսինները...
Բանը նրան է հասել, որ արդեն մեզ` Աղաջանովներիս մտավորականի ընտանիքին ստոր կերպով զրպարտում են, թե
-իբրև մենք իշխանություններին պատվեր ենք տվել Մհեր Ենոքյանին մահապատժի դատապարտելու,
-իբրև մենք նորմալ տպավորություններ ունենք որդուս սպանության մեջ մեղադրվող մյուս մարդասպան Արամ Հարությունյանից, իբրև մենք խնայում ենք նրան, «փայփայում»,
-իբրև մենք փորձում ենք գումարով հաղորդում պատվիրել Մհեր Ենոքյանի դեմ և սևացնել նրան,
-իբրև մենք տարիներ շարունակ լուրեր ենք տարածում, թե մասնատել են որդուս մարմինը...
և այսպես շարունակ...
Ստոր ստերի շարան... ստեր, որոնց հիման վրա փորձ է արվում հասարակական կարծիք ու ճնշում ձևավորել... մտնել գործից անտեղյակ մարդկանց հոգիներ ու զոհ երևալ...
...որ ողջամիտ մարդը կհավատա այս ստերին, որ ողջամիտ մարդը կհավատա նրան, որ աշխարհում կարող է լինել մի բանական մարդ, ով իր որդուն սպանողի հասցեին ունակ է գովեստի խոսքեր ասել... և ինչ է նշանակում գումարով հաղորդում պատվիրել...ում դեմ, ինչի համար...արդարադատությունն իր խոսքը վաղուց ասել է և ինչպես ցույց են տալիս հարցի շուրջ հանրային հարթակում ծավալվող իրադարձությունները` մենք չենք պատվերների ու ֆեյքերի վարպետնները և պետք չէ նրանց իսկ փնտրողից հեռու փնտրել...
Մտածում եմ հիմա. ինչ էլ ջանասեր են զբաղվում մարդասպանին հրեշտակ ներկայացնելու փիառով... և ում է դա պետք. անձնական, թե խմբային շահեր կան այստեղ... իսկ միգուցե այլ...
Մարդասպան Մհերն արդեն սեր ու համերաշխություն գոռալով ու կուրծք ծեծելով է շարունակում մեղանչել Աղաջանովներիս դեմ... Մարդասպան Մհերն է խոսում սիրուց, այն նույն մարդասպանը, ով սպանեց մեր սերը, սպանեց մեր որդուն... համերաշխությունից խոսում է մեկը, ով մինչ օրս հրապարակային ստեր է հրամցնում` մտավորականի ընտանիքիս զրպարտելով ու մեղադրելով տարբեր խարդավանքների մեջ...
Սեր ու համերաշխություն գոռալով չի կարելի սգավոր մարդկանց առջև մեղանչել, սեր գոռալով` սիրող չես դառնա, համերաշխություն գառալով` հանդուրժող... ստոր փորձեր են սրտաճմլիկ հոդվածներ գրելով զոհ երևալը, սպանելուց հետո արդարությունից խոսելը...
Մի օր զղջումի խոսք չարտասանած մարդասպանն է սիրուց խոսում... համերաշխության խրատ տալիս, պետական մակարդակով ներման սպասում...
Մենք քեզ չենք ներել` Աստծուց ներում կհայցես...», - գրել է Միխայիլ Աղաջանովը:
Նկատենք, որ վերջերս ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցին: Մնում է եզրակացությունը հաստատվի ՀՀ նախագահի կամ վարչապետի կողմից: Ըստ քրեական գործի նյութերի, Իոսիֆ Աղաջանովը առևանգվել է համակուրսեցի Մհեր Ենոքյանի կողմից, որի դիմաց նրա ծնողներից պահանջվել է 20 հազար ԱՄՆ դոլար փրկագին: Սակայն սպանվել է դաժանաբար. նրա մարմինը հայտնաբերել են մաս-մաս կտրատված: Մհեր Ենոքյանը պնդում է, որ ինքը մեղավոր չէ: Կատարվածին, ըստ նույն քրեական գործի նյութերի, մասնակից է եղել նաև նրանց մյուս ընկերը՝ Աշոտ Հարությունյանը, որը 15 տարի պատիժը կրելուց հետո այժմ ազատ է արձակվել: Հենց Հարությունյանի ցուցմունքների հիման վրա էլ Ենոքյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: 90-ականներին պատիժը նշանակվել է գնդակահարություն, սակայն ավելի ուշ իշխանափոխությունից հետո գնդակահարման դատապարտվածների նկատմամբ նախագահի որոշմամբ կիրառվում է ցմահ ազատազրկում պատիժ ու, Ենոքյանը 100-ից ավելի ցմահ դատապարտյալներից մեկն է:
26
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը