ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով 01/09/2019 19:54 | ԼՐԱՀՈՍ
Սույն թվականի հունվարի 9-ին ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ, որի վերջում Սամվել Մայրապետյանի պաշտպանական կողմին հորդորել է այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:
Ցավով պետք է նշել, որ իրականում գործ ունենք ՀՔԾ-ի կողմից փաստերի հատվածական և կոնտեքստից կտրված ներկայացման, իսկ որոշ դեպքերում իրականությանը ուղղակի չհամապատասխանող տեղեկությունների տարածման միջոցով իրականացվող մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է իրականության խեղաթյուրումը:Կարևորելով հանրության՝ անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի վերոնշված պարզաբանմանը:
Այսպես, պարզաբանման սկզբում ՀՔԾ-ն որոշակի տեղեկություններ է հրապարակել Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Քանի որ պաշտպանական կողմը ունի նախաքննական գաղտնիք չհրապարակելու դատավարական պարտավորություն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց, սակայն,անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված մեղադրանքը որևէ փոփոխության չի ենթարկվել և նույնն է Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրվանից: Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, Սամվել Մայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն ու շինծու:
ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ մատնանշել է մի շարք օրենքների հոդվածներ, որոնք ներկայացվել են որպես Սամվել Մայրապետյանի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու հիմք: Կարևոր ենք համարում նշել որ, Սամվել Մայրապետյանը անձամբ է հանձնել իր անձնագիրը նախաքննության մարմնին դեռ իրեն ձերբակալելու օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Մայրապետյանը կալանքի տակ է մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը և այդ ընթացքում նրա պաշտմանները երբեք չեն բողոքել անձնագիրը ժամանակավորապես վերցնելու դեմ: Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը 2018 թվականի դեկտեմբերի 27-ն փոխելուց հետո միայն և հիմնված է ինչպես ՀՔԾ-ի կողմից նշված օրենքների հոդվածների, այդպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման վրա, ըստ որոնց անձնագրերը պետք է անհապաղ տերերին վերադարձվեն խափանման միջոցի (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) վերացման դեպքում:
ՀՔԾ-ի պնդումը, թե իբր Սամվել Մայրապետյանի պաշտպանի դիմումը բանավոր չի մերժվել քննիչի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Քննիչը ոչ միայն բանավոր մերժել է պաշտպանի դիմումը, այլ արել է դա իմանալով, որ այդ մերժման մասին պաշտպանական թիմը տեղյակ է պահելու Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին, ինչը պաշտպանական թիմը և արել է սույն թվականի հունվարի 2-ին: Այսինք, պաշտպանական թիմը պահպանելով էթիկայի բոլոր կանոնները նախապես տեղեկացրել է նախաքննության մարմնին իր հետագա գործողությունների մասին:
Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և բուժման նպատակով արտերկիր մեկնելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՀՔԾ ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը (մարդու կյանքին և առողջությանը ակնհայտ սպառնացող վտանգը) 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ևս մեկ միջնորդություն, որում պաշտպանը հատուկ ներկայացրել է հարցի հրատապության հիմքերը և դրան արագ արձագանքելու անհրաժեշտությունը:
ՀՔԾ-ն նշել է, որ միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին պետք կայացվի պատճառաբանված որոշում, որը իբր կայացվել է սույն թվականի հունվարի 8-ին և ուղարկվել պաշտպանական կողմին: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով, այս հայտարարությանը կից ներկայացնում ենք ՀՔԾ-ի կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ինքնուրույն դատելու, թե որքանով է այն պատճառաբանված: Մեր կողմից ուղղակի անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ փաստաթուղթը արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, քանի որ այն իրավական տեսանկյունից ո՛չ որոշում է և ո՛չ էլ առավել ևս պատճառաբանված: Հասկանալի չէ նաև թե ինչն է խանգարել ՀՔԾ-ին՝ իմանալով հարցի հրատապության մասին, այս նույն բովանդակությամբ պատասխանը տրամադրել միջնորդությունը ստանալու կամ դրա հաջորդ օրը, այն դեպքում, երբ սույն թվականի հունվարի 8-ին այն տրամադրվել է աշխատանքային օրվա սկսվելուց մեկ ժամվա ընթացքում:Այստեղ ևս մեկ անգամ թույլ կտանք մեզ եզրակացնելու, որ այս որոշումը կայացվել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:
ՀՔԾ-ն իր պարզաբանման մեջ ակամա բացահայտում է ևս մեկ շատ կարևոր խախտում:Թեև Սամվել Մայրապետյանի առղջական վիճակի մասին նախաքննական մարմինը տեղյակ է եղել իր ձերբակալման առաջին իսկ օրվանից (պաշտպանական կողմը դա հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել), նրա կալանքի տակ գտնվելու 40-րդ օրը միայն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Սակայն, այսօր, այն նշանակելու օրվանից 57 օր անց փորձագետի եզրակացությունը դեռևս չի ստացվել:Սա միանշանակ խոսում է պատկան մարմինների ջանասիրության բացակայության մասին՝ այսպիսի հրատապ և մարդու կյանքին սպառնացող հարցի վերաբերյալ:Դաոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատախան նախադեպային իրավունքի խախտում է, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված՝ «պատշաճ ջանասիրության» կարևոր սկզբունքի խախտում է, որն, ի դեպ, նաև մարդու ֆունդամենտալ իրավունք է։
Վերջապես, այստեղ ՀՔԾ-ն նաև հակասում է ինքն իրեն, մի կողմից պնդում է, որ դեռևս չի ստացվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, մյուս կողմից կարծիք է հայտնում, թե Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված առողջական խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել Հայաստանում: Հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունը անելիս:Մանիպուլյացիա կա նաև Մայրապետյանի մոտ առկա առողջական վիճակի ներկայացման մեջ: Նախ այն, որ Մայրապետյանի լիարժեք բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում պնդում են ոչ թե Սամվել Մայրապետյանի պաշտպանները այլ մի շարք հեղինակավոր բժիշկ մասնագետներ, որոնց կոնսիլիումի գրավոր արձանագրությունը ներկայացվել է ՀՔԾ վերոհիշյալ միջնորդության հետ: Այդ արձանագրությունում ներկայացված են նաև այն պատճառները, որոնք բերել են այդ եզրահանգմանը: Չնայած դրան, ՀՔԾ-ն փաստորեն անտեսում է հեղինակավոր բժիշկների կարծիքը և իրեն թույլ է տալիս առանց որևէ հիմնավորման կարծիք հայտնել բժշկությանը վերաբերող խնդրի կապակցությամբ` պրիմիտիվացնելով խնդիրը և ներկայացնելով այն որպես լոկ լեղածորանից քարի հեռացում:
Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք ՀՔԾ-ին այսուհետ ձեռնպահ մնալ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու գործելաոճից:
Սամվել Մայրապետյանի պաշտպանական խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ