ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ որևէ անձ չի կարող ունենալ. Արփինե Հովհաննիսյանը՝ ԲԴԽ մասին 01/09/2019 15:55 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել: Իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ:
Դատավորների նշանակման և առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի քան հստակ է, որ դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները, մեր դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի, հրապարկի և գործադրի այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կապահովվեն դատավորների նշանակումը և առաջխաղացումը նրանց որակավորման, անաչառության, կարողությունների և արդյունավետության հիման վրա։ Մինչդեռ Խորհրդի վերջին որոշումները առաջացնում են մի շարք հարցեր, թե արդյոք այն գործում է այդ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, թե՝ ոչ։
Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու չեն ընտրվում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի և Թամարա Շաքարյանի նման պրոֆեսիոնալները։ Ինչքան էլ, որ որոշումները ընդունվեն խորհրդի անդամների ներքին համոզմունքի հիման վրա, ամեն դեպքում նաև հանրության մոտ չպետք է կասկածներ առաջանան, թե արդյոք պահպանվել են վերոգրյալ չափանիշները, թե ոչ։ Մասնագիտական հանրությունը շատ լավ գիտի ինչպես Խորհրդի կողմից հավանություն ստացած, այնպես էլ չստացած թեկնածուների կարողությունները։ Ինքս էլ ուշիուշով հետևելու եմ թեկնածուների հետագա գործունեությանը և չեմ խորշելու հաջորդիվ անդրադառնալու նրանց գործունեությանը։
Այս պահին ես ուղղակի բարձրաձայնում եմ իմ եւ մասնագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների մտահոգությունները։ Եթե նույնիսկ վերացարկվենք կոնկրետ մարդկանցից և թեկնածուներից, հստակ չէ նաև այն, թե ինչպես է Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությունը մեկնաբանում այնպես, որ թեկնածուն չպետք է հնարավորություն ունենա իմանալ իրեն կողմ և դեմ քվեարկված ձայների ուղղակի քանակը։ Ու սա այն դեպքում, երբ օրինակ Դատական օրենսգիրքը ձայների հավասար բաշխման դեպքում նախատեսում է որոշակի իրավական հետևանքներ։ Օրինակ՝ նշվում է, որ լրացուցիչ քվեարկության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: Այս պարագայում ստացվում է, որ հավասար ձայների թեկնածուն ի վերջո չի իմանում, թե արդյոք իր նկատմամբ վերոգրյալ կանոնը ճիշտ է կիրառվել, թե ոչ։ Իսկ կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ, ի դեպ ինչպես որևէ այլ կառույցի նկատմամբ վստահ եմ որևէ անձ չի կարող ունենալ», - գրել է Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ