Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Կոչ ենք անում Հնդկաստանի քաղաքացիներին վիզա տրամադրել միայն ՀՀ դեսպանության միջոցով. «Ազգային օրակարգ» 01/09/2019   13:18  |  ԼՐԱՀՈՍ

Վերջին շրջանում մեծ հնչեղություն է ստացել Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան ընդլայնվող ներգաղթի խնդիրը, որը արդարացի մտահոգություն է առաջացնում մեր հասարակության մեջ։ Այս կապակցությամբ «Ազգային օրակարգ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«Նախորդ տասնամյակի ընթացքում Հայաստանում արմատացած էր այն կարծիքը, որ մեր երկիրը աղքատ է, մեր երկրից համատարած արտագաղթ է տեղի ունենում, եւ այն որեւէ գրավչություն չի ներկայացնում օտարերկրացիների համար։ Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի տնտեսությունը, թեեւ ոչ շատ արագ, զարգանում էր, եւ 2018 թվականին մեր երկիրը, Համաշխարհային Բանկի դասակարգմամբ, հատեց միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շեմը։

Նույն ժամանակ, Հարավային եւ Հարավ-արեւելյան Ասիայում, կան հսկայական բնակչությամբ մի շարք երկրներ՝ Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, Բանգլադեշ, Մյանմա, Վիետնամ, որոնցում միասին վերցված ապրում է 2 միլիարդից ավելի բնակչություն, եւ որոնք իրենց տնտեսական զարգացման մակարդակով արդեն իսկ հետ են մնում Հայաստանից: Այս երկրների ունեզուրկ բնակիչների համար Հայաստանը, տնտեսական զարգացմանը զուգահեռ, դառնում է գրավիչ աշխատանքի շուկա, եւ դա բնական երեւույթ է՝ նույն խնդրին են բախվում բոլոր արագ զարգացող եւ զարգացած երկրները։

Հնդկաստանի դեպքը առանձնահատուկ է։ Մի կողմից, այն մեզ բարեկամական երկիր է, եւ մենք ունենք այս երկրի հետ բազմաթիվ գործնական կապեր (մասնավորապես, ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում), որոնք վերջին տարիներին արագ զարգանում են, եւ Հայաստանը շահագռգիռ է դրանց խորացման մեջ։ Մյուս կողմից, Հնդկաստանը խիստ սրված ներքին սոցիալական հակասություններով երկիր է։ Մասնավորապես, երկրի 1,35 մլրդ բնակչության 20%-ը պաշտոնապես ծայրահեղ աղքատ է (համեմատության համար, Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնակչության միայն 1,5%-ը), եւ ապրում է օրական 1 ԱՄՆ դոլարից ցածր եկամուտով, այս մարդկանց ճնշող մեծամասնությունը նաեւ չունեն մշտական օթեւան։ Հնդկաստանի բնակչության 15% իսլամ է դավանում, եւ երկրում իսլամական ծայրահեղականությունը եւս լուրջ խնդիր է։ Նաեւ, Հնդկաստանում խիստ սրված է սեռային անհամաչափությունը, 100 տղամարդուն ընկնում է ընդամենը 94 կին, Հնդկաստանը կանանց նկատմամաբ սեռական բռնության մակարդակով առավել խնդրահարույց երկրներից է աշխարհում։  Հնդկաստանի կառավարության ջանքերը՝ լուծելու ծայրահեղ աղքատության եւ դրա հետ կապված հանցագործության եւ այլ խնդիրները, մինչ այժմ չեն բերել ցանկալի արդյունքի, տարբեր պատճառներով։ Այդ պայմաններում, Հնդկաստանի կառավարությունը, ոչ պաշտոնապես, դիտարկում է աղքատ բնակչության արտագաղթը երկրից որպես սոցիալական խնդիրները մեղմելու միջոց, եւ վերջին տարիներին Հնդկաստանից տարեկան արտագաղթում է մոտ 3 միլիոն մարդ (Հայաստանի ամբողջ բնակչության չափ), ընդ որում դրանց մեջ մեծ տոկոս են կազմում երկրի իսլամ դավանող քաղաքացիները (մոտ 27%):

Մինչեւ 2018 թ սկիզբը, Հայաստանը վերահսկում էր Հնդկաստանից բնակչության հոսքը դեպի մեր երկիր, այդ տարիներին Հայաստան էր այցելում տարեկան մոտ 5000 այցելու, հիմնականում բիզնեսի, կրթության եւ զբոսաշրջության նպատակով: 2017 թ․ Հայաստան է այցելել արդեն 10,7 հազար Հնդկաստանի քաղաքացի, որոնցից միայն 3%-ն է մնացել Հայաստանում։

2017 նոյեմբերի սկզբին, այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցելության ժամանակ պայմանավորվեց այս երկրի իշխանությունների հետ միակողմանիորեն դյուրացնել Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան, եւ երկու շաբաթ անց ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց Հնդկաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր պարզեցրած կարգով տրամադրել ՀՀ սահմանին՝ նախկինում դեսպանության միջոցով ավելի խիստ ընթացակարգի փոխարեն։ Դա հանգեցրեց նախորդ տարում Հնդկաստանից ժամանող քաղաքացիների թռիչքաձեւ աճի։

Նախնական տվյալներով, 2018 թ Հայաստան են ժամանել արդեն մոտ 30 հազար Հնդկաստանի քաղաքացիներ, եւ դրանց մեծ մասը, ակնհայտորեն, այլեւս զբոսաշրջիկներ եւ ձեռներեցներ չեն՝ նախնական տվյալներով եւս, անցած տարի ժամանածների 15-20% մնացել է Հայաստանում։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը համարում է, որ ՀՀ Կառավարության 2017 թ․նոյեմբերի որոշումը՝ միակողմանիորեն պարզեցնելու Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան, հիմնավորված չէր, եւ Հնդկաստանից տեղի ունեցող հսկայական միգրացիոն հոսքերի ֆոնի վրա, կարող է հանգեցնել Հայաստանում անցանկալի դեմոգրաֆիական զարգացումների, եւ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի խնդիրների։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը բոլոր բարձր աղքատություն ունեցող երկրներից, եւ այստեղ Հնդկաստանն էլ բացառություն չպետք է կազմի։

Մենք կոչ են անում ՀՀ Կառավարությանը, մոտ ժամանակներս անդրադառնալ այս խնդրին, եւ վերականգնել նախկին մուտքի ռեժիմը՝ այն է մուտքի արտոնագրերը տրամադրել միայն Հնդկաստանում ՀՀ դեսպանության միջոցով, պատկան մարմինների կողմից դիմողի միջոցների եւ կենսագրության ուսումնասիրությունից հետո։ Սա հնարավորություն կտա վերահսկել միգրացիոն հոսքերը, միաժամանակ չսահմանափակելով զբոսաշրջիկների եւ գործարար մարդկանց փոխադարձ այցելությունները, եւ փոխշահավետ համագործակցության զարգացումը մեր երկրների միջեւ։  Նաեւ, հեռանկարում անհրաժեշտ է կանոնակարգել արտասահմանյան քաղաքացիների կողմից Հայաստանի տարածքում աշխատանքի անցնելու հնարավորությունները, դա անելով միայն պետական սահմանափակ քվոտաների սահմաններում, եւ այն ոլորտներում, որում տեղական աշխատուժը իրապես չի բավականացնում»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:26 15/12/2018Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր. «Փաստ»
11:42 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱշխարհում աճում Է միգրանտների թիվը
22:20 10/05/2016  |  Միջազգային լրահոսԲուդապեշտը կխստացնի անլեգալ ներգաղթյալների նկատմամբ կիրառվող միջոցները
11:06 18/04/2015  |  Միջազգային լրահոսՀարավաֆրիկյան Հանրապետությունում բռնությունները միգրանտների նկատմամբ շարունակվում են
15:01 29/01/2015  |  Միջազգային լրահոսՄիգրանտներ տեղափոխող նավը սուզվել է Բանգլադեշի ափին
14:07 10/12/2014  |  Միջազգային լրահոս2014 թվականին մահացել է ավելի քան 3.000 միգրանտ
13:18 23/10/2014  |  Միջազգային լրահոսԱրաբական Միացյալ Էմիրություններում աշխատող միգրանտները ենթարկվում են շահագործումների
12:11 30/09/2014  |  Միջազգային լրահոսՄիջերկրական ծովով Եվրոպա մեկնող միգրանտների մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3.000-ը
19:21 24/08/2014  |  Միջազգային լրահոսԼիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը կարող է հասնել 250-ի
15:03 04/08/2014  |  Միջազգային լրահոսՌուսաստանում երկքաղաքացիության փաստը թաքցնելն այսուհետ արգելված է

Արխիվ

[]