ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պահանջում է, որ իրենից ներողություն խնդրեն ու դրամական փոխհատուցում տան 01/08/2019 15:15 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պահանջում է, որ նախաքննական մարմինն իրենից ներողություն խնդրի։
Նա համապատասխան դիմում է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Դիմումում, մասնավորապես, ասվում է. « Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է իմ նկատմամբ ապօրինի հարուցված, ապօրինի քննված, իմ ազատ տեղաշարժի և գույքային իրավունքների ապօրինի սահմանափակումներով զուգորդված թիվ 131 56718 քրեական գործը։
Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի տասներորդ մասի համաձայն՝ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից։
Այդ կապակցությամբ, հարգելի պարոն գլխավոր դատախազ, խնդրում եմ ապահովել քրեական հետապնդման մարմնի հիշյալ պարտականության կատարումը եւ իմ համապատասխան իրավունքի իրագործումը։
Նույն օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ 4-րդ կետի համաձայն՝ արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ փաստաբանին վճարված գումարները։
Միաժամանակ քաղաքացիական օրենսգրքի 1064 հոդվածի առաջին մասի համաձայն՝ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչաւան տույժի ենթարկելու հետեւանքով պետությանը պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։
Այդ կապակցությամբ, հարգելի պարոն Վարչապետ, դատական հնարավոր ընթացակարգերից խուսափելու նպատակով, խնդրում եմ, քննարկել ինձ դրամական փոխհատուցում տրամադրելու հարցը։
Քրեական օրենսգրքի 336 հոդվածի համաձայն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության, պատժելի է, իսկ սույն գործով ես ակնհայտորեն տեսնում եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների դատախազության միտումնավոր գործելակերպը, որն, ընդ որում, լուրջ վնաս է պատճառել փաստաբան, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա.Սիրունյանիս պատվին և արժանապատվությանը, ինչպես նաեւ «Սիրունյան-Կիրակոսյան» իրավաբանական գրասենյակի բարի համբավին։
Այդ կապակցությամբ, հարգելի պարոն գլխավոր դատախազ, խնդրում եմ հանձնարարել հետաքննության կամ նախաքննության համապատասխան մարմնին ինձանից ընդունել հաղորդում հանցագործության մասին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ