ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի հայտարարությունը. Ֆիլմարտադրողները դեմ են նոր կանոնակարգին 01/08/2019 12:58 | ԼՐԱՀՈՍ
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) անընդունելի է համարում Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունման փորձը։ Այս կապակցությամբ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
2017թ-ի հուլիսին ՀՀ Մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով մշակված Կանոնակարգը, պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։ ՖԱՀՖ-ը տարածեց Հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին։ Հետագայում մշակույթի նախարարի հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովը արձանագրեց, որ կանոնակարգի կետերից մեկը, որով հանձնաժողովը մերժել էր վեց կինոնախագծեր, չէր կարող տարածվել այդ Հայտերի վրա։
Ազգային կինոկենտրոնը, չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց և հրավիրեց կինոոլորտի փորձագետների, այդ թվում ՖԱՀՖ-ը ներկայացնող փորձագետի։ Չնայած փորձագետների կողմից կատարված մեծածավալ աշխատանքի, կանոնակարգի մշակված տարբերակը, ցավոք, դեռևս թերի է և անընդունելի՝ մի շարք չհստակեցված, վիճահարույց կետերի առկայության պատճառով։ Այդուհանդերձ, կինոկետրոնը, հիմք ընդունելով 2018թ-ի վերջին օրերին կինոհամայնքի փոքր մասի հետ հապճեպ անցկացված երկու հանդիպումները, դեկտեմբերի 28-ին փորձագետներին է ուղարկել կանոնակարգը՝ որպես քննարկումների արդյունքում ստեղծված տարբերակ։
ՖԱՀՖ-ը, որպես Կանոնակարգի ստեղծման վրա մեծ ծավալի աշխատանք կատարած կառույց, համարում է կինոկենտրոնի նոր կանոնակարգի մի շարք կետեր անընդունելի և վտանգավոր։
ՖԱՀՖ-ը մտահոգիչ է համարում, որ Կանոնակարգը կինոկենտրոնի տնօրենին տալիս է ձայնի իրավունքով անկախ փորձագետների հետ կինոնախագծերի հայտերը գնահատելու գործընթացին մասնակցելու, նրանց որոշումների վրա ազդելու կամ ուղղորդելու հնարավորություն։
ՖԱՀՖ-ը վստահ է, որ կանոնակարգի այս «հերթական» տարբերակը չի նպաստելու լավագույն կինոնախագծերի թափանցիկ ընտրությանը և հնարավորություն է տալու կինոկենտրոնին օգտագործել կանոնակարգը որպես գործիք՝ անցանկալի կինոարտադրողների նախագծերը արգելափակելու համար, ինչի հիմքերը Կանոնակարգում առկա են, իսկ նախադեպերը հայտնի։
ՖԱՀՖ-ը ափսոսանք է հայտնում, որ Կանոնակարգի վիճահարույց կետերի հանդեպ մեր փորձագետի հնչեցրած անհամաձայնությունը և առաջարկները անտեսվել են։
ՖԱՖՀ-ը համոզված է, որ Պետական բյուջեով կինեմատոգրաֆին հատկացող գումարի փոքր մասին՝ Ֆիլմերի ֆինանսավորման 274 մլն դրամին անդրադարձող այս Կանոնակարգը, ընդամենը շղարշ է՝ կինոյի կառավարումը երկու ՊՈԱԿ-ների, կամայական ՀԿ-ների, ՍՊԸ-ների միջոցով իրականացնելու արատավոր համակարգի գոյությունը ևս մեկ տարի երկարաձգելու համար։
ՖԱՀՖ-ը պնդում է, որ կառուցվածքային փոփոխությունների և պետական կառավարման օպտիմալիզացման այս շրջանում, նոր կանոնակարգի ընդունումը միայն դանդաղեցնելու է կինոյի կառավարման բարեփոխումների ընթացքը, արհեստակնորեն երկարաձգելու է հին համակարգի գոյությունը և կոչ է անում կինոհամայնքին՝ չնպաստել կանոնակարգի ընդունմանը։
ՖԱՀՖ-ը կոչ է անում ՀՀ Կառավարությանը օր առաջ ձեռնմուխ լինել կինոյի կառավարման մոդելի պարզեցմանը։ Մասնավորապես՝ Կինոյի պետական կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, երկու ՊՈԱԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու փոխարեն ստեղծել կառավարությանը առընթեր մեկ պետական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ Կինոյի հիմնադրամ, ինչի դրական փորձը առկա է նախկին խորհրդային և Արևելյան եվրոպայի բազմաթիվ երկրներում, և ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում էական առաջընթաց են գրանցել։
ՖԱՀՖ-ը անելու է առավելագույնը, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հասնեն կինոարտադրության ոլորտ և պատրաստ է ցուցաբերել փորձագիտական, տեղեկատվական, մասնագետների տրամադրման և այլ աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ, մրցունակ և շահութաբեր կինոարտադրության հիմքեր ստեղծելու համար։
Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից