ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահի ընտրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին 01/08/2019 13:09 | ԼՐԱՀՈՍ
Վերջերս քննարկման առարկա է դարձել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) առաջին նախագահի ընտրության՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանելու հարցը: Մամուլում հրապարակվել է նաև հոդված, որում այնպիսի հետևություն է արվում, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված ԲԴԽ հինգ անդամներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Արամ Վարդևանյանը:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
Նման պնդման «հենասյունը» հանդիսանում է «հաջորդաբար» եզրույթը, որը տեղ է գտել ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասում, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ՝ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Նախ գտնում եմ, որ հարկավոր է անդրադառնալ ՀՀ Սահմանադրության նույն հոդվածի 8-րդ մասին, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով: Այնուհետև հարկավոր է վերադառնալ նույն հոդվածի 7-րդ մասին, որում մինչ «հաջորդաբար» եզրույթի գործածումը ուղղակիորեն սահմանադրի կողմից տեղի է ունենում հարցի կարգավորման պատվիրակում ավելի ստորադաս իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, սակայն կրկին պետք է նշել ՊԱՏՎԻՐԱԿՎՈՒՄ Է հենց այդ ակտին սահմանելու ժամկետը և կարգը խորհրդի նախագահ ընտրելու մասով, իսկ «հաջորդաբար» եզրույթը հանդիսանում է ոչ թե հենց առաջին նախագահի ընտրության այլ առհասարակ ԲԴԽ-ում նախագահի մասով ռոտացիոն կարգի ներդրման ելակետը:
Սահմանադրական նորմերը և/կամ ձևակերպումները մեկուսի, դրանց հետ փոխկապակցված այլ դրույթներից կտրված վերլուծության դեպքում ստեղծվում է այն թյուր կարծիքը, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից: Իրականում դա այդպես չէ, քանի որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի նախադասությունը պետք է ամբողջությամբ վերլուծել և հաշվի առնել սահմանադրի կամքը՝ խորհրդի նախագահի և առհասարակ ԲԴԽ կազմավորման մանրասմները Դատական օրենսգրքով կարգավորելու վերաբերյալ: Իսկ հենց այդ կարգը և մանրամասները տեղ են գտել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում, որի 84-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 8-րդ մասերում տեղ գտած նորմերի միջև ոչ թե առկա է հակասություն, այլ տեղ է գտել այն նույն տրամաբանությունը, որն առկա է Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասում:
Այսինքն՝ ամրագրվում է ընդհանուր սկզբունքը, որ պետք է գործի ռոտացիոն կարգ, իսկ 166-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրվում է, թե առաջին նախագահը ԲԴԽ կազմի որ «խմբից» պետք է լինի: Օրենսդիրը նպատակահարմար է գտել, որ առաջինը պետք է լինի Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից: Նշվածը հանդիսանում է սահմանադրի կողմից պատվիրակված հայեցողության իրացում, որը սակայն ավարտվում է դրանով, քանի որ հաջորդ նախագահը պետք է լինի դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից՝ դրանով իսկ երաշխավորելով Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը: Այդ իսկ պատճառով առկա է ԴՕ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կարգավորումը: Սահմանադրականության խնդիր ուղղակիորեն կառաջացնար, եթե սահմանադրական պատվիրանն՝ ուղղված Դատական օրենսգրքին, կարգավորվեր ցանկացած այլ իրավական ակտով, ինչն այս դեպքում բացակայում է:
Սահմանադրական նորմերը չեն մեկնաբանվում տրոհված, մեկուսի և առանձնացված, այլ որպես ամբողջություն, ինչի պարագայում պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի ընտրության գործընթացում առկա չէ որևէ խախտում, առկա է օրենսդրի հայեցողության օրինական իրացում և ելակետային պայմանի պահպանում: Ուստի գտնում եմ, որ նույնսիկ անհրաժեշտ չէ ծանրաբեռնվել բառի և/կամ բառերի բացատրական բառարաններում առկա սահմանումներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով