ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿՀ հմակարգը պետք է քանդել ու կառուցել նորը․ Նորայր Նորիկյան․ Hraparak 01/05/2019 13:07 | Հարցազրույց
«Հրապարակ»-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ
-Պարոն Նորիկյան, որոշ անհատներ՝ քաղաքագետներ, հասարակական գործիչներ, ովքեր անվերապահ աջակցում էին հեղափոխությունը, նշում են, որ դատական համակարգում հեղափոխությունը կանգ առավ, մինչդեռ չպետք էր վախենալ և ցրել, դատական, գործադիր ու օրենսդիր նախկին համակարգերը միանգամից։ Համամի՞տ եք։
-Չգիտեմ՝ ցրել ասելով ինչ նկատի ունեն այդ անձինք, բայց որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա է արմատական փոփոխությունների, ակնհայտ է: Սակայն այդ փոփոխությունները պետք է իրականացվեն բացառապես իրավական հարթության համատեքստում՝ ունենալով հստակ ռազմավարական հայեցակարգեր, հիմնված լինեն այնպիսի իրավական կառուցակարգերի վրա, որոնք հնարավորություն կտան այդ համակարգին լուծելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Ակնհայտ է, որ Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է անհրաժեշտ: Քաղաքացին, ի դեմս ոստիկանի, պետք է տեսնի իրապես հանցավորության դեմ անողոք պայքար մղող ծառայողի, ում համար օրենքն ու օրինականությունը վեր է ամեն ինչից: Դատախազությունում ընդհանրապես պետք է արմատախիլ անել գործադիր իշխանությունից սպասվող հրահանգների ու առաջադրանքների իներցիոն և տարիներ շարունակ կաղապարված ու դեռևս գործող տխրահռչակ գործելակերպը: Դատախազությունը պետք է գործի իր սահմանադրական լիազորությունների ամբողջ ծավալով՝ գտնվելով որևէ ազդեցությունից դուրս:
-Վկայությունը, որ դատական համակարգը շարունակում է նախկինի պես, ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի, օրինակ, այն է, որ շատ–շատ առանցքային մեղադրյալներ, ներառյալ Մանվել Գրիգորյանը, մեծ գրավների դիմաց դրսում են։
-Այս կամ այն մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառելը դեռևս չի նշանակում, որ նշված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվել է: Պետք չէ շփոթել խափանման միջոցը պատժի հետ: Անձին մեղավոր ճանաչելու բացառիկ սահմանադրական իրավունքը վերապահված է դատարանին, և միայն դատարանի կողմից հրապարակված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռից հետո կարող ենք արձանագրել, որ այս կամ այն անձը հանցագործ է: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի գործին, շատ ավելի կարևոր է, որ այդ գործով ընթացող նախաքննությունը հնարավորինս շուտ ավարտվի, և գործն ուղարկվի դատարան՝ ըստ էության քաննելու համար: Ինձ համար մի բան ակնհայտ է. կլինի Մանվել Գրիգորյանը, թե՞ մեկ այլ ոք, մեր երկրում երբևէ քրեական օրենքով արարք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի, եթե մենք իսկապես իրավական պետություն կառուցելու ճանապարհին ունենք անկեղծ մղումներ:
-Կիսու՞մ եք տեսակետը, որ այս մարդիկ դրսում են, վտանգում է պետություն-վկա համագործակցությունը և սրանից հետո վկաները այլևս կզգուշանան:
-Առհասարակ, որպես փաստաբան, գտնում եմ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց, պետք է դիտարկվի որպես բացառիկ միջոց, երբ վարույթն իրականացնող մարմինը, գործի հանգամանքներից ելնելով, իսկապես հանգում է հետևության, որ միայն կալանավորման միջոցով է հնարավոր ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Եկեք անկեղծ լինենք: Մենք չենք ուզում դուրս գալ տարիներ շարունակ արմատացած տխրահռչակ կաղապարից: Թվում է, թե ստորագրել ենք ՄԻԵԿ կոնվենցիան՝ կից արձանագրություններով, ինքներս մեզ համարում ենք միջազգային քաղաքակիրթ հանրության ընտանիքի անդամ, թվում է, որ ընդունել ենք այդ աշխարհում գործող խաղի կանոնները, բայց շարունակում ենք ձերբակալումն ու կալանավորումը դիտարկել որպես անձին պատժելու լավագույն գործիք, որ Ձեր նշած վկաները հանկարծ «չվախենան» «չզգուշանան»։ Քննչական մարմինները, դրանց նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազությունը պարտավոր են անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս ոչ թե հույսները դնել «չվախեցող» վկաների վրա, այլ մեղադրանքի հիմքում դրված իրական ու փաստական հանգամանքների, հակառակ պարագայում, «անձին պահենք կալանքի տակ, որպեսզի վկաները ցուցմունք տան» տխրահռչակ գործելակերպն ուղղակի կործանելու է իրավապահ համակարգը: Կցանկանայի ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված բազմաթիվ նախադեպային որոշումներով ամրագրվել է, որ ձերբակալման կամ կալանավորման կիրառումը որպես պատիժ այն դեպքերում, երբ դրանց համար օրենքով սահմանված հիմքեր գոյություն չունեն, հանգեցնում է ՄԻԵԿ 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման։
-Մյուս կողմից, Դատավորների միությունը, ԲԴԽ-ն զգուշացնում են հակառակ երևույթի, դատավորների անկախության մասին։
-Ես դեմ եմ և անթույլատրելի եմ համարում որևէ միջամտություն կամ ոտնձգություն դատական իշխանության աշխատանքներին: Այո՛, բարձրագույն դատական խորհուրդը միակ պետական մարմինն է, որն օժտված է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական լիազորությամբ և պետք է իրականացնի իր իրավասություններից բխող բոլոր գործառույթները՝ իր վրա դրված խնդիրը լուծելու համար: Բնականաբար, ինձ համար հասկանալի են այդ մտահոգությունները, որոնք ունեն որոշակի հիմքեր, մյուս կողմից գտնում եմ, որ հենց դատական իշխանության ներսում կան լրջագույն խնդիրներ ու անելիքներ, որոնք պետք է շատ արագ լուծվեն: Միամիտ չլինենք ու ինքնախաբեությամբ չտարվենք, թե իշխանափոխությունից հետո դատական համակարգը միանգամից դարձավ անաչառ ու անկաշառ արդարադատություն իրականացնող համակարգ: Այդ համակարգում իսկապես կան դատավորներ, ովքեր պետք է դառնան լոկոմոտիվ ու փրկեն դատական իշխանության պատիվն ու արժանապատվությունը, բայց նաև շատ են մարդիկ, ովքեր անելիք չունեն և իրավունք էլ չունեն արդարադատություն իրականացնել՝ իրականում ապականելով «արդարադատություն» գաղափարը:
Անուշ Դաշտենց
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը