ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուրիստական մի շարք կազմակերպություններ զբաղված են խաբեությամբ, չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց. Խաչիկյան 01/05/2019 13:38 | Հարցազրույց
Վերջին շրջանում հաճախակի են ահազանգեր ստացվում հանրապետությունում գործող տարբեր հանգստյան տների, առողջարանների բողոքներն առ այն, որ տուրիստական մի շարք կազմակերպություններ զբաղված են խաբեությամբ եւ չեն վճարում մատուցված ծառայությունների դիմաց։ Ավելին, մի շարք առողջարաններ հայցեր են ներկայացրել դատարաններ՝ ընդդեմ տուրիստական կազմակերպությունների։ Ինչու է այս ոլորտում նման բարձիթողի վիճակ տիրում եւ ինչ կարող են անել հաճախորդներն ու առողջարաններն իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Հարցերին պատասխանում է փաստաբան Մուշեղ Խաչիկյանը, ով մի շարք հայցեր է ներկայացրել ընդդեմ տուրիստական կազմակերպությունների։
- Պարոն Խաչիկյան, տպավորություն է, որ առողջարանները հակամարտության մեջ են մտել տուրիստական կազմակերպությունների հետ։ Որն է խնդիրը։
- Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ առողջարանների և հյուրանոցային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համբերության բաժակն արդեն իսկ լցվել է: Համատարած հանդիպում ենք այն խնդրին, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունը ընդունում և սպասարկում է հաճախորդին, որի դիմաց, տուրիստական կազմակերպության հետ ունեցած պայմանագրի համաձայն, վարձատրությունը պետք է ստանա հաշիվ-ապրանքագիրը ներկայացնելուց հետո, օրինակ, երկշաբաթյա ժամկետում: Պրակտիկայում նշված ժամկետները գրեթե երբեք չեն պահպանվում, շատ են դեպքերը երբ մի տուրիստական ընկերությունը մի քանի ամիսների ընթացքում առողջարանի հանդեպ կուտակում է մի քանի միլիոն դրամի պարտք, ինչի արդյունքում կրում են զգալի վնասներ՝ առաջին հերթին աշխատանքի բնականոն կազմակերպման հարցում:
- Հիմնականում որ դեպքերում են տուրիստական կազմակերպությունները հրաժարվում փոխանցել մատուցված ծառայությունների դիմաց՝ ներքին տուրիզմի, թե արտերկրից ժամանած տուրիստների համար։ Կա՞ նման որեւէ օրինաչափություն:
- Նման դեպքերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է ներքին տուրիզմին, մասնավորապես՝ սոց. վճարների հաշվին հանգիստը կազմակերպելու պարագայում:
Տուրիստական ընկերությունների մեծամասնությունը, իր ֆինանսական գործունեության սխալ կազմակերպման արդյունքում, չի կարողանում փոխանցել առողջարանի կողմից արդեն իսկ սպասարկված հաճախորդի համար նախատեսված գումարները: Տուրիստական ընկերությունների կողմից բերվում են տարբեր պատճառաբանություններ՝ օրինակ՝ բանկերի կողմից պարբերաբար կատարվող փոխանցումների ուշացումը:
Իրականում, բնագավառի հետ ավելի խորացված առնչվելիս, ստեղծվում է այնպիսի պատկեր, որ առկա խնդիրների հիմնական պատճառը հենց տուրիստական կազմակերպությունների կողմից աշխատանքի սխալ կազմակերպումն է և շրջանառվող ֆինանսների սխալ տնօրինումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է առողջարանների հանդեպ հսկայական պարտքերի գոյացմանը:
- Սոցփաթեթի շրջանակներում կատարվող զեղծարարությունները մի պահ շատ մեծ մասշտաբների էին հասել առ այն, որ պետությունն անգամ մտածում էր վերանայել այն: Ինչպես կարող են կողմերը՝ ապահովագրվել զեղծարարություններից, ինչ պետք է իմանա տուրիստը, ով պատրաստվում է մեկնել հանգստի որևէ առողջարան, որպեսզի պատշաճ ծառայություն ստանա իր վճարած գումարի դիմաց եւ առողջարանները, որպեսզի ստանան իրենց գումարները։
- Տուրիստների առումով գրեթե որևէ վտանգ չկա: Տուրիստը, տուրիստական ընկերությունից գնելով առողջարանի ուղեգիր, գրեթե միշտ առանց որևէ խնդրի ստանում է իր պատվիրված ծառայությունը, խնդիրը հիմնականում առաջանում է տուրիստական ընկերություն- առողջարան հարաբերություններում։
Նման դեպքում զեղծարարությունից զերծ մնալու համար մենք մեր վստահորդներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ դիմել դատական պաշտպանության: Եթե մեկ-երկու բանակցությունների արդյունքում տուրիստական ընկերությունը չի փոխանցում առողջարանի գումարը, ապա, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս կխուսափի փոխանցումներ կատարելուց: Նշված դեպքում հնարավորինս շուտ դատարան դիմելը և հայցի ապահովման շրջանակներում պարտքի չափով տուրիստական ընկերության հաշվեհամարի վրա արգելանք դնելը բավականին մեծացնում են պարտքի գումարի հետ հավաքագրման հավանականությունը, քանի որ տուրիստական ընկերությունների հաշվին գումարները կուտակվում են պարբերաբար՝ ինչն էլ հնարավորություն է տալիս մինչև դատավարության ավարտը արգելանքի տակ վերցնել պահանջվող գումարը:
- Ձեր խորհուրդը՝ եթե արդեն իսկ դարձել են խաբեության զոհ, որը պետք է լինի նրանց քայլը:
- Առաջին և հիմնական խորհուրդը՝ հնարավորինս շուտ դիմել որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը, քանի որ շատ հաճախ խնդրի դրական լուծումը հնարավոր է դրա առաջացման պահից հնարավորինս շուտ արձագանքելու դեպքում:
Պրակտիկայում շատ են հանդիպում դեպքեր, երբ անձը/կազմակերպությունը դիմում է իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կամ կազմակերպությանը՝ արդեն շուրջ մեկ և տարի վաղեմություն ունեցող հարցի լուծման նպատակով: Տվյալ պարագայում, առավել ևս եթե հարցը վերաբերում է խաբեության արդյունքում կրած վնասի հատուցմանը, էական բարդանում է գումարի գանձնման գործընթացը։ Ուզում եմ տարանջատել ընդդեմ տուրիստական ընկերության ներկայացրած հայցի բավարարումն ու գործնականում գումարի գանձումը, ուստի ևս մեկ անգամ կցանկանամ նշել՝ անհրաժեշտ է դիմել իրավաբանի օգնությանը խնդրի առաջացման պահից հնարավորինս շուտ։ Նման բազմաթիվ գործեր ունեմ և դրանց վերլուծությունը փաստում է, որ որքան շուտ ենք դիմում դատարան, այնքան մեծ է դատարանի վճռով հաստատված գումարն ամբողջությամբ հօգուտ առողջարանի գանձելու հավանականությունը, մի շարք դեպքերում 100 տոկոս է կազմում։
Հարցազրույցը՝ Քրիստինե Հարությունյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել