ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե կառավարությունը չվերանայի որոշումը, ապա ռեստորանները ստիպված կլինեն բարձրացնել գները»․ Հայկական ռեստորանների միություն 01/04/2019 15:30 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 3-ին Ռեստորանների հայկական միության անդամները հայտարարություն տարածեցին, որ մեկ օրով այցելունների առջև փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ռեստորանների հայկական միությունը հայտարարել էր, որ շրջանառության հարկի բարձրացումը կրկնակի բեռ է ռեստորանային բիզնեսի համար, ուստի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու համար։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճաը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։
168.am-ի հետ զրույցում «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանն անդրադառնալով միության բողոքի ակցիային՝ տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել, թե կոնկրետ որ օրը կփակվեն ռեստորանների դռները, կսպասեն, մինչև կառավարությունն արձագանքի, որից հետո կոնկրետ օրը կորոշեն։ Նա նաև նշեց, որ ակցիային միանալու են 100-ից ավելի ռեստորաններ։
«ՀՀ կառավարությունը մեզ այլևս այլընտրանք չի թողել, քանի որ 1,5 տարի է՝ պայքարում ենք, և այդ ժամանակահատվածում մեր ասելիքը չի փոխվել։ Մենք զգուշացնում ենք, որ ոլորտը ենթարկվում է շոկի՝ շրջանառության հարկի բարձրացումը բացասական է անդրադառնալու տնտեսության, տուրիզմի զարգացման, աշխատատեղերի վրա, ինչո՞ւ չէ, հարկահավաքման վրա։ Որովհետև, կարծում եմ՝ տնտեսվարողներից շատերը, որոնք այդքան էլ պատասխանատու չեն, պարզապես կսկսեն խուսափել հարկեր վճարելուց։ Գների բարձրացումը ճարահատյալ քայլ է, մենք ստիպված ենք լինելու մասսայաբար բարձրացնել գները, ինչը շատ վտանգավոր է։ Այսինքն՝ գները բարձրացնելու հետևանքով նվազելու է ներքին սպառումը և տուրիստական գրավչությունը։ Արդեն թեթև բարձրացման հետևանքով մենք ունենք տուրիստական ամրագրումների 40 տոկոսանոց չեղարկում։ Եթե ռեստորանների գները մեկ անգամ էլ հունվարին սկսենք բարձրացնել, պատկերացնում եմ, որ մյուս ամրագրումները ևս կչեղարկվեն»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ այլևս չեն կարող իրենց եկամուտների հաշվին «սեղմվել» և գները չբարձրացնել, քանի որ միության անդամ ռեստորանները 10 տարի շարունակ բոլոր տարիների գնաճը, արձանագրած կոմունալ ծախսերի ու աշխատավարձերի աճը վերցրել են իրենց վրա և հաճախորդների համար գները չեն բարձրացրել։
Իսկ այսօր արդեն այդ ամենը հնարավոր չէ անել և ստիպված են գները բարձրացնել, ինչը, Ա. Բարսեղյանի կարծիքով՝ կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վերջին հանդիպման ժամանակ նախարարի միջոցով կառավարությանը փոխանցեցինք մեր առաջարկները։ Ըստ այդ առաջարկների՝ մենք ասում ենք, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա հուլիսի 1-ին, շուկան արդեն կարգավորել են՝ տնտեսվարողներն աշխատողներին գրեթե 100 տոկոսանոց գրանցել են, բոլորը շրջանառությունը նորմալ ցույց են տալիս, ուստի առաջարկեցինք՝ 5 տարով սառեցվի շրջանառության հարկի հետագա բարձրացումը, ինչը մեզ թույլ կտա գները չբարձրացնել և ավելի դյուրին անցնել մեր տնտեսության այս ծանր փուլը։
Այլ պարագայում կատարվելու է հետևյալը՝ երկու անգամ գին են բարձրացնելու, բայց տնտեսության մեջ չի նկատվում դրական տեղաշարժ, տնօրենների, ազգաբնակչության եկամուտները չեն աճելու, և սրա հետևանքով կարող են կտրուկ բարձրանալ գները։ Ինչն էլ հանգեցնելու է նրան, որ մարդիկ գնան ավելի էժան սպառման։ Սա նշանակում է, որ այն լավ միտումները, որոնք տարիների ընթացքում արձանագրել է ռեստորանային ոլորտը, այլևս չի արձանագրվելու, և մարդկանց մոտ այլևս ցանկություն չի լինելու ներդրումներ կատարել այդ ոլորտում, քանի որ տեղի ունեցող փոփոխությունները շատ կտրուկ են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ մի քանի անգամ հարկային բեռն աճել է սննդի կետերի վրա, պատիժները կրկնակի խստացվել են, ինչը չլսված բան է՝ խստացնել պատիժներն ու հարկային բեռն իրար հետ։
Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ իրենց պայքարը «նորմալ դաշտում է»՝ չեն գնալու կառավարության շենքի դեմ ցույց անեն, փոխարենը՝ նախընտրում են պատկան մարմինների հետ երկխոսության, փոխգործակցության միջոցով խնդրին լուծում տալ։ Ուստի կոչ են անում Ֆինանսների նախարությանը և Պետական եկամուտների կոմիտեին՝ նստել ընդհանուր սեղանի շուրջ և ակադեմիական զրույցի արդյունքում հասնել խնդրի լուծման տարբերակին։
«Ռեստորանների դռները մեկ օրով փակելու նախազգուշական ակցիան միտված է դրան, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր հայտարարությունը տարածելուց հետո որևէ գերատեսչությունից պաշտոնական արձագանք չենք ստացել։ Ռեստորանները դռները մեկ օրով փակելու հետևանքով կրելու ենք ֆինանսական հսկայական տույժ»,- նշեց Ա. Բարսեղյանը։
Իսկ եթե պատկան մարմինները չփորձեն խնդիրը լուծել, ապա Աշոտ Բարսեղյանն ընդգծեց, որ միությունն այդ դեպքում գնալու է այն ճանապարհով, որն ուզում է կառավարությունը։
«Մենք բոլորս օրինավոր քաղաքացիներ ենք, ինչը նշանակում է, եթե մեզ չլսեն, ի վերջո, մենք կաշխատենք այն օրենքներով, որը թելադրում է կառավարությունը, բայց այլևս պատասխանատվությունը սխալների համար ընկնելու է կառավարության վրա։ Ոլորտի ներկայացուցիչներն այսպես չէին միավորվի, եթե շրջանառության հարկի բարձրացման հետ կապված որոշումը վտանգ չունենար, այսինքն՝ վտանգն այնքան մեծ է, որ բոլորը միավորվել են։
Վստահ ենք, որ Ֆինանսների նախարարը և ՊԵԿ ղեկավարն այս խնդրի վերաբերյալ թերի տեղեկատվություն են տալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատարին։ Ոչ պաշտոնական աղբյուրներից լսել ենք, որ մեր վերջին նամակից հետո կուլիսներում արտահայտություններ են հնչել, թե՝ տեսեք, որ միության անդամներն այլևս չեն բողոքում, այդպես էլ պետք է աշխատեն։
Մենք այդ վերաբերմունքը երբեք չեն դրսևորել կառավարության հետ աշխատելուց, որպեսզի արժանանանք նման պատասխանի։ Մենք ցանկանում ենք համագործակցության միջոցով խնդիրը լուծել, ուզում եմ պարոն պաշտոնյաններին հուշել, որ ոլորտը պատասխանատու է հարյուր-հազարավոր աշխատատեղերի համար, պատասխանատու ենք գյուղատնտեսական ապրանքի սպառման գրեթե կեսի համար, մենք սոցիալական մեծ դեր ենք տանում Հայաստանի տնտեսությունում և նման արտահայտություններով ոլորտի մասին արտահայտվելն անընդունելի ենք համարում։
Մենք բարձրաձայնում ենք վտանգը ոլորտի համար, որը պատասխանատու է տուրիզմի զարգացման համար և առաջին հերթին ներկայացնում է երկիրը, քանի որ դրսից մարդիկ գալիս են և երկրի մասին մեծ տպավորություն են կազմում հենց խոհանոցից»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ