Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

2018-ն ինձ տվեց պայքարի ընկերներ, որոնք ինձ խրամատում մենակ չթողեցին.Է. Շարմազանով. ArmDay.am 01/02/2019   22:43  |  Հարցազրույց

2018 թվականն իր տեղը զիջեց 2019 թվականին:  ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ, պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորել տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորել են ընտանիքի անդամների հետ`տանը: Աժ փոխնախագահ Է. Շարմազանովի հետ  բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.

-Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:

-Այո, սիրում եմ Ամանորը, քանի որ այն ընտանեկան տոն է: Մանկության ջերմ հիշողությունները հենց Ամանորի հետ են կապված:

-Որտե՞ղ անցկացրիք  Ամանորը:

-Ինչպես միշտ, մեծ ընտանիքիս հետ: Մայրիկս, եղբորս ընտանիքը և իմ փոքր ընտանիքը միասին Լոռիում միասին նշեցինք Նոր տարին: Այդ ավանդույթը  հորից է մնացել:

-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

-10-ից նստում ենք սեղան և ճանապարհում հին տարուն, շնորհակալություն հայտնում  Տիրոջը մեզ  պարգևած օրերի համար:

-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Գլխավոր խորհրդանիշը նոր սկիզբը, նոր հույսերն ու  հնարավորություններն են:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Մամայիս պատրաստած տոլման, որն առաջինն  եմ համտեսում:

-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:

-Երբ ուղիղ 12-ին բաժակները խփում ենք, և երեխաները փոքրիկ ներկայացումով շնորհավորում են մեզ:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Սեղանին դնում ենք այն, ինչ ընդունված է. Մերոնք  անիմաստ շքեղություն չեն սիրում:

 -Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:

-Դժվար է հետևել քաշին այդ օրերին, բայց ես միշտ  լավ մարզավիճակում եմ. երևի ջահել օրերից է մնացել:

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

-Ամանորին գրեթե տանից դուրս չեմ գալիս: Ավելի շատ, սիրում եմ հյուր ընդունել,բայց եթե գնում եմ, պահում եմ ավանդույթներն ու կանանց ծաղիկներ ու նաև քաղցր ու խմիչք եմ վերցնում: Իսկ եթե լուրջ,՝ նախ դրական ցանկություններ եմ տանում այն օջախ, ուր գնում եմ:

-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։

-Ամենաուրախ Նոր տարին նշեցինք, երբ ծնվեց աղջիկս՝ Նարեն, ու տունս լցվեց  նրա իմաստուն ներկայությամբ: Ամենատխուր Ամանորը 1993 թվականին էր, երբ առաջին անգամ առանց պապայի էինք դիմավորում Նոր տարին:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ամենաքիչը։

-Ամանորյա բոլոր ավանդույթները սիրում եմ:Դրանք ինձ մոտ միայն մանկական լավ հիշողություններ են առաջացնում:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Իհարկե  գոյություն ունի:

-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:

-Անցյալ տարի տղայիս հետ մեր շենքի բակում ենք ձնեմարդ պատրաստել:

-2019-ի Ձեր երազանքը:

-Իմ երազանքներն օրիգինալ չեն. նորմալ, մարդկային: Ինչպես կասեր Պատկանյանը՝ Երնեք թե այս  Նոր տարին, վերջ տար հայի ցավերին, չարը կորչի, ու բարին բուն դնի մեր սրտերին:

-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:

«Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը»

-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:

-Սպիտակ -ձյուն, մաքրություն, նոր սկիզբ:

-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:

-Երեխաներիս հետ տոնածառը զարդարելիս:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Ամանորն ինքին զավեշտալի իրադարձություններով լի է,բայց մի բան հստակ է. ես երբեք այնքան չեմ խմել, որ հայտնվեմ «Բաղնիքդ անուշ»-ի հերոսի դերում:

-Ի՞նչ էիք ցանկացել  2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։

-2018 -ը բարդ, անհասկանալի տարի էր: Կարևորը ՝ հարազատներս, ընկերներս առողջ են: Տվեց պայքարի ընկերներ, որոքն ինձ խրամատում մենակ չթողեցին: Մենք այլևս ճակատագրով կապված ենք:

-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:

-Անցնող տարին ինձ թողեց հակասական զգացողություններ. և հպարտություն և հիասթափություն:

-2018 թվականին Ձեր թերացումը:

-Թերացումներն անպակաս են մարդկանցից: Սկսեցի  ծխել, սակայն երկու շաբաթ է, արդեն թողել եմ ծխելը:

-Կա՞ ինչ-որ  բան, որի համար ափսոսում եք:

-Անիմաստ է ափսոսել: Ես հետ նայող չեմ, հակավոր է առաջ նայել և շարժվել առաջ:

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:

-Ֆուտբոլ, գրքեր, երաժշտություն:

 -Քաղաքականությունը...

-Չէ, ինչ քաղաքականություն..

-Կինը քաղաքականության մեջ....

-Առանց կանանց այդ ամենը տխուր է:

-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:

-Ձյունանուշին հարցրեք:

-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:

-Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  խոշոր հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ. (հումոր)

- Տարվա մարդը:

-Բոլորը կասեն Նիկոլ, ես կասեմ՝ Սերժ Սարգսյան, մարդ, ով երկիրը չտարավ առճակատման և ցնցումների: հետո պատմությունը կգնահատի այդ քայլը:

-Տարվա բառը:

-Շատերը կասեն դուխով, ես կասեմ՝ խելքով:

- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Իրական սեր ու համերաշխություն: Հավատ առ Աստված և սեփական ուժերին: Չկասկածե՛ք՝ Հայկը հաղթելու է Բելին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:07 01/01/2019  |  ՔաղաքականՄի գեղեցիկ օր էլ կասի, վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա.Շարմազանով
20:58 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Թույլ չենք տա, որ որևէ մեկը հարձակվի Վեհափառի վրա». Էդուարդ Շարմազանով
11:52 20/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Իմ էջում բոլոր հայհոյանքները պետք է հանվեն, որովհետև սա զուգարանի պատ չի, սա պաշտոնական էջ է». Էդուարդ Շարմազանով
14:16 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՉպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք.Շարմազանով
18:14 13/11/2018  |  ՔաղաքականԿներեք, մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք.Շարմազանով
14:56 11/11/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն հավակնում է լինել ամենաընդդիմադիր ուժը հաջորդ խորհրդարանում. Շարմազանով
14:34 09/11/2018  |  Քաղաքական«Մտահոգիչ է, եղբա՛յր». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին
11:00 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանովը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
19:13 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍՊետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ. Էդուարդ Շարմազանովը՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալին
20:39 02/10/2018  |  ԼՐԱՀՈՍՄիջամտում են խորհրդարանի աշխատանքներին.Շարմազանով

Արխիվ

[]