ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018-ն ինձ տվեց պայքարի ընկերներ, որոնք ինձ խրամատում մենակ չթողեցին.Է. Շարմազանով. ArmDay.am 01/02/2019 22:43 | Հարցազրույց
2018 թվականն իր տեղը զիջեց 2019 թվականին: ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ, պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորել տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորել են ընտանիքի անդամների հետ`տանը: Աժ փոխնախագահ Է. Շարմազանովի հետ բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.
-Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:
-Այո, սիրում եմ Ամանորը, քանի որ այն ընտանեկան տոն է: Մանկության ջերմ հիշողությունները հենց Ամանորի հետ են կապված:
-Որտե՞ղ անցկացրիք Ամանորը:
-Ինչպես միշտ, մեծ ընտանիքիս հետ: Մայրիկս, եղբորս ընտանիքը և իմ փոքր ընտանիքը միասին Լոռիում միասին նշեցինք Նոր տարին: Այդ ավանդույթը հորից է մնացել:
-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-10-ից նստում ենք սեղան և ճանապարհում հին տարուն, շնորհակալություն հայտնում Տիրոջը մեզ պարգևած օրերի համար:
-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
-Գլխավոր խորհրդանիշը նոր սկիզբը, նոր հույսերն ու հնարավորություններն են:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Մամայիս պատրաստած տոլման, որն առաջինն եմ համտեսում:
-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:
-Երբ ուղիղ 12-ին բաժակները խփում ենք, և երեխաները փոքրիկ ներկայացումով շնորհավորում են մեզ:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
-Սեղանին դնում ենք այն, ինչ ընդունված է. Մերոնք անիմաստ շքեղություն չեն սիրում:
-Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:
-Դժվար է հետևել քաշին այդ օրերին, բայց ես միշտ լավ մարզավիճակում եմ. երևի ջահել օրերից է մնացել:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:
-Ամանորին գրեթե տանից դուրս չեմ գալիս: Ավելի շատ, սիրում եմ հյուր ընդունել,բայց եթե գնում եմ, պահում եմ ավանդույթներն ու կանանց ծաղիկներ ու նաև քաղցր ու խմիչք եմ վերցնում: Իսկ եթե լուրջ,՝ նախ դրական ցանկություններ եմ տանում այն օջախ, ուր գնում եմ:
-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։
-Ամենաուրախ Նոր տարին նշեցինք, երբ ծնվեց աղջիկս՝ Նարեն, ու տունս լցվեց նրա իմաստուն ներկայությամբ: Ամենատխուր Ամանորը 1993 թվականին էր, երբ առաջին անգամ առանց պապայի էինք դիմավորում Նոր տարին:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ամենաքիչը։
-Ամանորյա բոլոր ավանդույթները սիրում եմ:Դրանք ինձ մոտ միայն մանկական լավ հիշողություններ են առաջացնում:
-Ձմեռ պապ գոյություն ունի՞:
-Իհարկե գոյություն ունի:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Անցյալ տարի տղայիս հետ մեր շենքի բակում ենք ձնեմարդ պատրաստել:
-2019-ի Ձեր երազանքը:
-Իմ երազանքներն օրիգինալ չեն. նորմալ, մարդկային: Ինչպես կասեր Պատկանյանը՝ Երնեք թե այս Նոր տարին, վերջ տար հայի ցավերին, չարը կորչի, ու բարին բուն դնի մեր սրտերին:
-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:
«Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը»
-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:
-Սպիտակ -ձյուն, մաքրություն, նոր սկիզբ:
-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:
-Երեխաներիս հետ տոնածառը զարդարելիս:
-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:
-Ամանորն ինքին զավեշտալի իրադարձություններով լի է,բայց մի բան հստակ է. ես երբեք այնքան չեմ խմել, որ հայտնվեմ «Բաղնիքդ անուշ»-ի հերոսի դերում:
-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։
-2018 -ը բարդ, անհասկանալի տարի էր: Կարևորը ՝ հարազատներս, ընկերներս առողջ են: Տվեց պայքարի ընկերներ, որոքն ինձ խրամատում մենակ չթողեցին: Մենք այլևս ճակատագրով կապված ենք:
-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:
-Անցնող տարին ինձ թողեց հակասական զգացողություններ. և հպարտություն և հիասթափություն:
-2018 թվականին Ձեր թերացումը:
-Թերացումներն անպակաս են մարդկանցից: Սկսեցի ծխել, սակայն երկու շաբաթ է, արդեն թողել եմ ծխելը:
-Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:
-Անիմաստ է ափսոսել: Ես հետ նայող չեմ, հակավոր է առաջ նայել և շարժվել առաջ:
-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:
-Ֆուտբոլ, գրքեր, երաժշտություն:
-Քաղաքականությունը...
-Չէ, ինչ քաղաքականություն..
-Կինը քաղաքականության մեջ....
-Առանց կանանց այդ ամենը տխուր է:
-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:
-Ձյունանուշին հարցրեք:
-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:
-Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խոշոր հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ. (հումոր)
- Տարվա մարդը:
-Բոլորը կասեն Նիկոլ, ես կասեմ՝ Սերժ Սարգսյան, մարդ, ով երկիրը չտարավ առճակատման և ցնցումների: հետո պատմությունը կգնահատի այդ քայլը:
-Տարվա բառը:
-Շատերը կասեն դուխով, ես կասեմ՝ խելքով:
- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Իրական սեր ու համերաշխություն: Հավատ առ Աստված և սեփական ուժերին: Չկասկածե՛ք՝ Հայկը հաղթելու է Բելին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ