Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Չէի ասի, որ դատական համակարգում կան հեղափոխական փոփոխություններ, բայց Բաղրամյան 26-ի ուղիղ կապը դատավորների հետ այլևս չի գործում. Տիգրան Աթանեսյան. Tert 01/01/2019   22:07  |  ԼՐԱՀՈՍ

Ես չէի ասի, որ դատական համակարգում այս պահին կան հեղափոխական փոփոխություններ, բայց ասել, որ նույնն է, ինչ կար տարիներ առաջ, ևս սուտ կլինի. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` տարեսկզբին ամփոփելով իրավական ոլորտը:

«Իհարկե, այդ ուղղահայցը` Բաղրամյան 26, Վճռաբեկ դատարան և մնացած դատվորներ, այլևս չի գործում»,-ասաց նա:

Ըստ նրա` փոփոխություններ նկատելի են խափանման միջոցների հարցում, պատիժների հարցում ևս բավական մեղմացել է դատարանների մոտեցումը: «Այդ համատարած կոռուպցիայի արհեստական վախը, երբ դատավորները մարդ էին կալանավորում, որպեսզի չմտածեն որ ինչ-որ կոռուպցիոն ռիսկ կա, դա որոշակիորեն նվազել է, ինչը, իհարկե, դրական է»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով` դատական համակարգը կարիք ունի արմատական փոփոխությունների, ինչը դեռևս նկատելի չէ: «Փիլիսոփայությունը պետք է անգամ փոխվի և ընդհանրապես ամեն ինչը` սկսած երդվյալ ատենակալների դատարանի ստեղծումից, վերջացրած քննիչ-դատավոր երևույթի ստեղծումով, այսինքն, դատական համակարգն իր այս տեսքով ինչպես էլ կառավարես, նույն ձև էլ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե խնդիրն արդյոք այն է, որ հին դատավորներով դժվար է փոփոխություն ապահովել, Աթանեսյանը նշեց, որ փոփոխությունները դատական իշխանության ներսում պետք է լինեն, ինչին պետք է նպաստի քաղաքական դաշտն ու գործադիր իշխանությունը: «Ես կողմ եմ առհասարակ արմատական դատական բարեփոխման և այստեղ խոսքը միայն անձերի մասին չէ, իհարկե կան անձինք, ովքեր մեկ րոպե անգամ չպետք է մնան այս համակարգում, բայց անձեր էլ կան, ովքեր պետք է մնան և աշխատեն, բայց դատական համակարգն այս տեսքով ապագա չունեցող համակարգ է, որի դեպքում երբեք չի լինելու իսկական արդարադատություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե չնայած իր պնդմանը, որ չկա հանձնարարություն Բաղրամյան 26-ից, շատերը այլ կարծիք են հայտնում` հաշվի առնելով երկրի վարչապետի և ԱԱԾ պետի միջև եղած հայտնի գաղտնասված ձայնագության հրապարակումը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Հայաստանի նման երկրում, իհարկե, անկախ դատական համակարգ ունենալը մի քիչ սուտ է, մենք դեռ տասնամյակներ ունենք նման համակարգ ունենալու համար, և դա կախված է ավելի շատ հանրության իրավագիտակցումից: Ես չեմ կարող բացառել, որ կոնկրետ այդ դեպքում եղել է հանձնարարություն, բայց իմ ասածն այն է, որ եթե նախկինում դա հստակ համակարգ էր և հստակ հրահանգավորում էր գնում շատ թե քիչ կարևոր գործերում, այդ համակարգը չկա, իսկ առաձին դեպքերում, իհարկե, հնարավոր է լինեն, դեռ շատ ու շատ զարգանալու տեղ ունենք այդ հարցում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նույն խափանման միջոցների հարցում որոշումները, ինչպես օրինակ գրավի դիմաց ազատ արձակում և այլն, հանրության մոտ ևս միանշանակ չեն ընդունվում, փաստաբան Աթանեսյանը նշեց. «Ես շատ խիստ վերապահումներով կօգտագործեմ հանրություն բառը, որովհետև նույն հանրության ասվածը այն իրավագիտակից քաղհասարկությունը չէ՞, ինձ թվում է նման միջամտությունները շատ ավելի նմանվում են ամբոխի պահանջի»:

 Ինչ վերաբերում է անընդհատ մեջբերվող անցումային արդարատության պահանջին, ապա Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դրա մասին շատերն են խոսում, բայց հիմնական մասը չգիտեն` դա ինչ է: «Նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր կա և ինչ խնդիր են ցանկանում լուծել այդ անցումային արդարադատության մեխանիզմի միջոցով: Նախ չկա նույն տեսակի ու ձևի անցումային արդարադատություն, եղել են նաև միջազգային օրինակներ և ամեն մեկը շատ սուբյեկտիվ է եղել` կապված տվյալ երկրի իրավիճակից, հետևաբար ես զերծ կմնամ նման մեկնաբանություններից։ Ամեն դեպքում կարող եմ մի բան հստակ ասել, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունի անցումային արդարադատություն, ինչ տեսքով էլ լինի, այդ երկներում օտարերկրյա ներդրումներ, հետևաբար և զարգացում չի լինում: Դա նշանակում է որ երկիրը սահմանային իրավիճակում է, պետությունը քայքայված է և ոչ մի լուրջ ներդրող նման դեպքում մոտիկ իսկ չի գա»,-ասաց նա:

Իսկ թե կա՞ն նախադրյալներ այդ ցանկալի արդարադատությանը հասնելու համար, Աթանեսյանը նշեց, որ միանշանակ դժվար է ասել: «Բոլոր իշխանությունների ժամանակ խոսակցություններ միշտ կան, բայց հավատացեք, անձամբ իշխանությանը շատ հարմար է գրպանային դատական համակարգ ունենալ: Ես չգիտեմ` մեր իշխանությունները այստեղ նոր են, հեղափոխական են, բայց երբ կանգնում են լճանալու և կոռումպացվելու վտանգի առաջ և իշխանությունը պահպանելու խնդիր ունեն, արդյոք այդ ճանապարհին նրանք կգնա՞ն դատական համակարգի ստեղծման: Ես չեմ տեսնում այն պայմանները, չեմ տեսնում հանրության պահանջը, չեմ տեսնում այն մարդկանց, ում միջոցով դա պետք է արվի, իհարկե բոլորը գեղեցիկ կխոսեն, բայց իրականությունն ի՞նչ կլինի, ես մի քիչ հոռետես եմ այդ հարցում»,-ասաց նա, և նաև շեշտեց, որ քաղաքական կամք ասվածն էլ մինչ այժմ չի երևում, քանի որ դատական ռեֆորմի մասին ոչ ոք չի խոսում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:56 25/12/2018  |  ՄամուլՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել Հայաստանի դատավորներին. «Ժողովուրդ»
12:47 03/12/2018  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգն ունի դատավորի 7 թափուր հաստիք
17:50 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը խոստանում է ապահովել իշխանական կաբինետից անկախ դատարան և առանց կաշառքի դատավճիռներ
18:01 21/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄինչև դատական համակարգը զերծ չլինի որևէ լուրջ ճնշումներից, դատարանը չի կարող գործել անկախ և անկաշկանդ. Արմեն Ֆերոյան
14:05 21/03/2018  |  ՀարցազրույցԱրդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան
09:40 28/02/2018  |  ՄամուլԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտելու դատավորի գործունեությանը. «Ժողովուրդ»
09:22 24/01/2018  |  ՄամուլԵրևանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ լուրջ պաշտոնակռիվ է սպասվում. «Ժողովուրդ»
16:01 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական համակարգում սպասվելիք փոփոխությունները
09:11 07/10/2017  |  ՄամուլԴատական համակարգում պտտվող կաշառքի սակագները չեն փոխվել. «Ժողովուրդ»
09:22 20/09/2017  |  ՄամուլԴատական համակարգում լարվածությունը մեծանում է. «Ժողովուրդ»

Արխիվ

[]