ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չի կարելի Մհեր Ենոքյան անունով մարդասպանին ներել». Իոսիֆ Աղաջանովի ծնողները կոչով դիմում են Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին 12/31/2018 10:21 | Քրեական խրոնիկոն
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչով դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Նշենք, որ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին վերջերս ներում է շնորհվել, ինչին էլ արձագանքել են Իոսիֆ Աղաջանովի ծնողները:
«Հայաստանի Հանրապետության նախագահ
պարոն՝ Արմեն Սարգսյանին
պատճենը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոնայք,
Սույն դեպքի ողբերգական հանգամանքները տեղի են ունեցել 22 տարի առաջ և կարծես թե ստացել էին իրենց օրինական ու արդարացի հանգուցալուծումը:
Մինչև վերջին ժամանակներս կարծում էինք, որ որպես անդառնալի կորուստ կրած ծնողներ այլևս անելիք չունենք. պետությունը կատարել է իր օրինական գործառույթը և սառնասիրտ ոճրագործ մարդասպանը ցմահ պատիժ է կրում, իսկ մեզ մնում էր սփոփվել միայն այդ իրողությամբ… բայց… :
Բայց վերջին ժամանակներում այս գործի առանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ մի խումբ մարդիկ ինչ-որ դրդապատճառներով փորձում են ամենավերջին սառնասիրտ մարդասպանին հանրության աչքերում ներկայացնել որպես մի մարդու, ով կանգնել է ուղղման ճանապարհին, մի մարդու, ով իրավունք ունի և կարող է մտնել հասարակություն, մի մարդու ով ունի ներման իրավունք…
Չէինք դիմի Ձեզ և սույն դիմումով լրացուցիչ անգամ չէինք հագեցնի Ձեր բազմազբաղ առօրյան, եթե որդեկորույս ծնողների «վեցերրորդ» զգայարանով չզգայիք այն իրողությունը, որ Մհեր Ենոքյան հրեշից փորձում են կերտել և Ձեզ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ներկայացնել որպես անմեղ գառ, գառ ով իրավունք ունի ազատ ապրելու:
Իսկ եղելությունն այսպիսինն է.
1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի որդուս` Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը մեզ հայտնելու համար 20.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, նրան տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ նենգաբար` թիկունքից, բացովի բանալիով /разводной ключ/ բազմաթիվ հարվածներ է հասցրել որդուս գլխին, որից հետո նաև դանակով կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է որդուս ոտքերը, իսկ երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է որդուս պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը):
Ստացված վնասվածքներից որդիս մահացել է, որից հետո հրեշ Մհեր Ենոքյանն ու Արամ Հարությունյանը դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածք ճանապարհի եզրին կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով:
Այս ամենը հիմնավորվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով և փաստվել, որ հրեշավոր հանցանքը կատարվել է շահադիտական նպատակներով ու առանձին դաժանությամբ:
Մեր ընտանիքն ու հարազատները 1996 թվականից մինչ օրս մեծ ողբերգություն ենք ապրում՝ կորցրել ենք մեր 19-ամյա որդուն և անգամ ժամանակն ի զորու չեղավ փոքր ինչ մեղմել մեր ցավն ու կսկիծը:
Ավելի ճիշտ կլինի փաստել, որ ոչ թե կորցրել ենք մեր որդուն, այլ նրան մեզնից խլել է ոճրագործ Թալեաթ Մհեր Ենոքյանը։
Կատարվածի համար Մհեր Ենոքյան հրեշը դատապարտվեց մահապատժի, որը հետագայում ցավոք փոխարինվեց է ցմահ ազատազրկմամբ։ Պատիժը կրելու ընթացքում մարդասպանը երկու անգամ դիմել է փախուստի, իսկ վերջերս տեղեկացա նաև, որ երրորդ փախուստի նախապատրաստության համար էլ չի դատապարտվել, այլ կայացվել է արդարացման ակտ: Հարցն այն չէ, որ երրորդ փախուստը նախաձեռնելու համար նրա մեղքը չի հիմնավորվել, հարցը նրանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժ կրելու վայրում շարունակում է պարբերաբար հանցանքներ կատարել:
Մհեր Ենոքյանը շախմատային քայլերով առաջ գնացող խորամանկ աղվես է և տարիներ շարունակ մշտապես փորձում է հասարակությանը մոլորեցնել՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում` այսպես կոչված գրանտակեր իրավապաշտպան կառույցներին, բարձր բղավելով, որ ինքն անմեղ է` իրեն ներկայացելով որպես պարկեշտ և օրինավոր քաղաքացի, ում դատապարտել են անարդար։
Մարդասպանին հասարակության աչքերում մարդ ներկայացնելու, այդ փիառը հաջողությամբ կազմակերպելու համար նրա այսպես ասած կողմնակիցները տարիներ շարունակ կազմակերպում են հեռուստահաղորդումներ, սոցիալական ցանցերում քննարկումներ, մարդասպանի իբր գրված գրքի շնորհանդեսներ, գործը վերանայելու բազմաթիվ պահանջներ են ներկայացնում դատարաններ, այս ամենին ներգրավելով գործի փաստաիրավական կողմին անտեղյակ հասարակության մի ստվար խմբի :
Բանը հասել է նրան, որ կազմակերպել են մարդասպանի ուսումը սլավոնական համալսարանում, մարդասպանի իբր գրված հոդվածները տեղադրել են տարբեր լրատվական կայքերում և այլն։ Այս ամբողջ ընթացքում հասարակությանը հրամցվել է մի գաղափար, համաձայն որի Մհեր Ենոքյանը սպանություն չի կատարել և դատապարտվել է դատական սխալի արդյունքում։
Այս ամենի մասին նաև բազմիցս խոսել է մարդասպանը՝ հատուկ շեշտելով անարդար դատարանի, իր դեմ տրված կեղծ ցուցմունքների և իրավապահ համակարգի անարդյունավետության մասին։ Ի պատիվ իրենց, ՀՀ դատական համակարգը և իրավապահ մարմինները երբևէ չեն ենթարկվել հասարակական ճնշմանը, չեն տրվել կեղծ հուզականությանը և գործելով օրենքի շրջանակներում` մշտապես կայացրել են օրինական որոշումներ՝ մերժելով բոլոր բողոքներն ու վերահաստատելով այն իրողությունը, որ Մհեր Ենոքյանը հրեշավոր մարդասպան է և պետք է ցմահ պատիժ կրի, իսկ նրա կողմից պատժի կրման վայրում կատարած հանցանքները վկայում են այն մասին, որ չի կարող խոսք լինել ուղղված լինելու և հասարակությանն ինտեգրվելու հնարավորության ստեղծման մասին:
Ի վերջո մարդասպանը նույնպես համակերպվեց այն մտքի հետ, որ անհնար է, որ նա արդարացվի ոճրագործության համար և սկսեց այս անգամ ներում խնդրել։
Այսինքն, ստացվում է, որ տարիներ շարունակ մարդասպանի կողմնակից ստոր, շահամոլ, անբարոյական և ուղղակի մոլորության մեջ գտնվող մարդիկ պաշտպանել են մարդասպանի` դրանով անընդհատ ցավ պատճառելով մեզ: Ավելին, նրանք ներկայումս էլ շարունակում են մեզ ցավ պատճառել Մհեր Ենոքյան մարդասպանի համար ներում հայցելու իրենց հեռանկարով։
Ինչ փոխվեց Մհեր Ենոքյան հանցագործի մտքերում, երբ հանկարծ մարդասպանը խոստովանեց, որ հրեշավոր սպանությունն ինքն է կատարել և ներում խնդրեց։
Ասեմ ինչ փոխվեց. Մհեր Ենոքյանից ոչ պակաս հրեշ-խորհրդատուները «խորհուրդ» տվեցին այդպես ազատության հասնել, զղջացող ձևանալ, ուղղված ձևանալ, մարդ ձևանալ…
Մեծարգո պարոնայք ՝
Ես այն համոզմունքի կրողն եմ, որ ոչ ոք չի կարող այլ կարծիք ունենալ, քան, որ մեր տղային ու մեզ սպանած մարդասպանին չի կարելի ոչ մի դեպքում ներում շնորհել…
Չի կարելի Մհեր Ենոքյան անունով մարդասպանին ներել և ոչ մի պատճառով. այս մեղավոր աշխարհում ոչ ոք իրավունք չունի ներել իմ որդուն սպանողին, նույնիսկ ես, որպես որդուս ծնող չունեմ այդ իրավունքը նրան ներելու, մենք Աստված չենք ու իրավունք չունենք խառնվել Աստծու գործերին:
Սա այն դեպքը չէ, որ հայեցողական լիազորությամբ հրեշ մարդասպանը կարող է ներում ստանալ, նա գող կամ խաբեբա չէ, նա հարկ չի թաքցրել, նա իմ միակ որդուն ու մեզ է սպանել և արդեն 22 տարի:
Մեր տեղեկությունների համաձայն` հրեշի փիառով ջանասիրաբար զբաղվում է ոմն Զարուհի Մեջլումյանը, ով նաև կասկածելի կապի մեջ է մարդասպանի հետ՝ քողարկելով իր գործողությունները որպես մարդասիրական։
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` Զարուհի Մեջլումյանը եղել է Հետք կայքի լրագրող, որը մշտապես հրապարակում է իբր մարդասպանի հոդվածները, նա դասավանդում է սլավոնական համալսարանում, որը իբրև ավարտել է մարդասպանը և վերջապես Զարուհի Մեջլումյանն իր իսկ հայտարարության համաձայն ներկայումս աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար և այս ամենը մեզ բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ նա հնարավոր է առնչություն ունենա այն իրողությանը, որ ըստ մեր տեղեկությունների` սկսվել է մարդասպանին ներում շնորհելու գործընթաց:
Մեծարգո պարոնայք՝
Արդարադատության բուն էությունը չխաթարելու, Աստծուն դեմ չգնալու և մեզ` որդեկորույս ծնորղներիս չսպանելու համար խնդրում ենք վստահաբար մերժել հրեշ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը` համոզված լինելով, որ դրանով կյանքեր կփրկվեն:
Հարգանքով՝
Ծնողներ
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից