ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է. փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում». «Առավոտ» 12/29/2018 14:24 | Հարցազրույց
«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը
– Եթե փորձենք ամփոփել անցնող տարին` ի՞նչ արեցինք 2018-ին Արցախի եւ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ի՞նչը չկարողացանք ավարտին հասցնել:
– Անվտանգության բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները միանգամից մի քանի հարթություն են ենթադրում: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները արտաքին վտանգի ակտիվացման առումով բազմաթիվ ռիսկեր էին պարունակում, սակայն հայկական զինուժն այդ պատասխանատու պահին իր առաքելությունը կատարեց բավականին բարձր մակարդակով` զսպելով, կանխելով հակառակորդի հնարավոր սադրանքները:
2019 թվականը և առհասարակ առաջիկա տարիները մեզանից պահանջում են վերագնահատել անվտանգության ուղղությամբ այս տարիներին իրականացված աշխատանքները, ճշգրիտ վերլուծել մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները, խորքային ուսումնասիրել առաջիկա տարիների մեր զարգացման իրական հնարավորությունները, սահմանել առաջնահերթությունները և ավելացնել անվտանգության բարձրացմանն ուղղված ֆինանսական հոսքերը: Այս ուղղությամբ աշխատանքները երբեք չեն ավարտվում, դադար վերցնելն անթույլատրելի է, ուղղակի եղած ռեսուրսների պայմաններում պետք է գտնել ճշգրիտ ճանապարհները:
– Համանախագահներն արդեն իրենց հայտարարություններում չեն հիշատակում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, այժմ օրակարգային է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ վերելակային համաձայնությունը: Նախկին պայմանավորվածություններն արդեն կարելի՞ է անցած էտապ համարել: Դրանց անտեսումը, թեկուզ նոր՝ դեռեւս պահպանվող պայմանավորվածությունների համատեքստում, մեզ կորուստով չի՞ սպառնում, քանզի թե՛ Վիեննայի, թե՛ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններում հստակ ամրագրված էին սահմանի դիտարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք հստակություն էին մտցնելու «ո՞վ առաջինը կրակեց» մշտապես վիճելի հարցում:
– Բանակցություններն, ըստ էության, դեռ չեն վերսկսվել, եղել են տարբեր բնույթի հանդիպումներ, որոնք առավելապես ճանաչողական բնույթի են եղել: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո միայն առաջիկա հունվարին իշխանության ձևավորումը վերջնական կավարտվի, և այդ ժամանակ արդեն որոշակի հարցեր կհստակեցվեն: Հայաստանի վարչապետն իր հայտարարություններում ներկայացրել է թեմայի հետ կապված իր հիմնական սկզբունքները, իսկ թե ո՞ր ճանապարհով ենք գնալու, ի՞նչ փաստաթղթի շուրջ (միգուցե նոր փաստաթղթի), վստահության ստեղծման ի՞նչ մեխանիզմներ են ընդունելի՝ դեռ ամբողջապես պարզ չէ: Համենայնդեպս, Արցախի հետ այդ թեմայով քննարկումներ դեռ չեն եղել:
– Շատերի համար մի փոքր տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը խստորեն պահպանում է սահմանային լարվածությունը թուլացնելու մասին վերելակային պայմանավորվածությունը. սա հանդարտություն է փոթորկից առա՞ջ, ի՞նչ նպատակներ է, Ձեր կարծիքով, հետապնդում ադրբեջանական կողմը:
– Նախկինում էլ համապետական ընտրությունների փուլում, այսպես կոչված, չգրված օրենքներ են գործել: Իհարկե, չեմ ցանկանում թերագնահատել ՀՀ վարչապետի՝ այս թեմայով ունեցած պայմանավորվածությունը, որի մանրամասներից տեղյակ չեմ: Սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանը հենց այնպես այդպես չէր վարվի. պետք է հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ շահ է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման նվազման հարցում: Այս ժամանակն Ադրբեջանը, օրինակ, օգտագործեց սահմանագծին նոր ենթակառուցվածքների շինարարության, իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է մաքրել ագրեսորի կերպարը, որն առավել ընդգծվեց ապրիլյան մարտական գործողությունները սանձազերծելուց հետո: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը իմիջի վերակառուցման փուլում է և փորձում է դիրքավորվել «կառուցողական դաշտում»:
– Ադրբեջանից վերջին շրջանում «լավատեսական» հայտարարություններ են հնչում. Մամեդյարովն ասաց, որ հայաստանցի գործընկերոջ հետ փոխըմբռնում կա: ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց` խոսքը բանակցությունների շարունակականությունն ապահովելու մասին է: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Արցախի հարցում նոր բան չկա: Օրերս Մամեդյարովը հայտարարեց նաեւ, որ 2019-ին հարցի լուծումներ են հնարավոր, եւ վերահաստատեց ադրբեջանական հայտնի մոտեցումը` Արցախին լիարժեք ինքնավարություն տալու մասով: Ձեր կարծիքով՝ բանակցային ինչ-որ գործընթաց կա՞ այս պահին, սեղանին նորից հին տարբերակնե՞րն են, թե՞ նոր առաջարկների շուրջ է աշխատանք գնում:
– Ադրբեջանի ԱԳ նախարարը, իսկ դրանից մեկ օր հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նույնատիպ հայտարարություն անելով հաստատեցին մեր վատատեսական կանխատեսումն առ այն, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվի, իսկ այդ «լավատեսական» նոտաները, ինչպես նշել եմ, իմիջային խնդիրներ են լուծում: Ավելին, ես կարծում եմ, որ վերջին ամիսներին Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն՝ հետագայում սահմանին ակտիվանալը բացատրելով այն հանգամանքով, որ ամեն ինչ արել է վստահության և հանդուրժողականության դաշտ ստեղծելու համար, իսկ «հայկական կողմը այդպես էլ պատրաստակամություն չի հայտնել»: Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելով՝ առանձնապես ժամանակ չեմ ծախսի, վերջին 3 տասնամյակում նույնաբովանդակ անհեթեթություններ շատ ենք լսել:
– Հայկական կողմը պնդում է Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու իր դիրքորոշումը: Դա Ադրբեջանին պարտադրելու ի՞նչ հնարավորություն եք տեսնում:
– Հայկական կողմը բազմիցս հայտարարել է իր հիմնական նպատակներից մեկի մասին, որի ճանապարհը բնականաբար չափից ավելի բարդ է լինելու, սակայն պետք է նաև հասկանալ, որ առանց դրա անհնար է հասնել հարցի հանգուցալուծմանը: Կարծում եմ՝ սա գիտակցում են նաև միջնորդ երկրները:
– 2016-ի ապրիլյան պատերազմից հետո խոսվեց ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Հետո անգամ հայտարարվեց, որ համաձայնագիրը պատրաստ է, պարզապես հայկական իշխանությունները սպասում էին դրա ստորագրման ավելի հարմար պահի: Չե՞ք կարծում, որ հայկական պետությունների անվտանգության ամրապնդման համար այդ համաձայնագրի ստորագրման պահը վաղուց հասունացել է: Պե՞տք է ՀՀ նոր իշխանությունն իր այդ մոտեցմամբ տարբերվի նախորդից:
– Եթե չեմ սխալվում, այդ փաստաթղթի հետ կապված հարցերը Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների քննարկման տիրույթում են, և այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, այնպես որ՝ չէի ցանկանա առաջ ընկնել իրադարձություններից:
– Աստիճանաբար Արցախը մտնում է նախընտրական փուլ. 2020 թվականին միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Դրանով պայմանավորված՝ ներքին զարգացումները կարո՞ղ են արտաքին վտանգների մեծացման խթան լինել:
– Դե, նման փուլերում աշխուժությունն առավել մեծ է լինում, սակայն չեմ կարծում, թե դրանք այնքան վտանգավոր բնույթ կկրեն, որ արտաքին վտանգների մեծացման խթան կհանդիսանան: Իհարկե, չեմ բացառում, որ այս կամ այն ուժերի կողմից փորձեր կլինեն անկայունություն հրահրելու ուղղությամբ, բայց պետք է գիտակցեն, որ Արցախի հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձր է, մարդիկ խորապես գիտակցում են իրավիճակի լրջությունը, և նրանց այդպիսի հարցերում մոլորության մեջ գցելը անհնար է:
– Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի՝ Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Սա ի՞նչ նպատակով է արվում:
– Նախ ասեմ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը բավականին լավ սպառազինված է, և նրա ենթակայության ներքո խոշոր կրակային միջոցներ կան: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Տավուշի այդ հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն կրող բրիգադը կտեղափոխի սահմանագծի մեկ այլ ուղղություն: Դեռ պարզ չէ, թե ինչ ձևով կօգտագործվի. միգուցե որպես ռեզերվ, միգուցե մեկ այլ ուղղություն ուժեղացնեն՝ համալրման միջոցով:
– Նախիջեւանի շրջանում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ըստ մասնագետների, ավելի խոցելի է դարձրել Հայաստանի անվտանգությունը: Ի՞նչ ռիսկեր է դա իր մեջ պարունակում:
– Նախիջևանի ակտիվացմամբ Ադրբեջանը երրորդ ճակատի դիրքավորման հարցն է լուծում, ինչը բավականին վտանգավոր է: Որոշակի նրբերանգներ կան, որոնք կոնֆիդենցիալության առումով չէի ցանկանա դետալացնել, սակայն կարծում եմ՝ ՀՀ անվտանգությունն ապահովող կառույցները տիրապետում են բոլոր ռիսկերին և հնարավոր վտանգների դեպքում համաչափ գործողություններ կիրականացնեն:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ օրաթերթ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից