ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հնացած մոտեցումները պետք է վերանայվեն. Մասիս Մայիլյան. Lragir 12/28/2018 10:50 | Հարցազրույց
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Lragir.am» գործակալությանը
- Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր հարցազրույցում մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումը ադրբեջանական կողմի պնդումների կապակցությամբ։
- Նախ և առաջ, հարկ է նշել, որ Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտնել են իրենց սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Միայն անցնող տարվա ընթացքում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են շուրջ տաս Արցախի ԱԳՆ հուշագրեր և այլ փաստաթղթեր՝ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Ս.թ. հոկտեմբերի 30-ին արցախյան կողմի դիրքորոշումը վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումներին և վերջերս «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված իմ հարցազրույցում։ Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հնացած մոտեցումները պետք է վերանայվեն։ Անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցությամբ։ Հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվի իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Քանի որ այս միջպետական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հնարավորությունների որոնումը՝ հիմնված տարածքային զիջումների վրա, անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հայտարարություններին, ապա իրենց բնորոշ ոճով նրանք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությունը, նրա էվոլյուցիան, ինչպես նաև իր քաղաքական կարգավիճակի որոշման հարցում Արցախի ժողովրդի վճռորոշ դերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները ցույց են տալիս, որ միջազգային դերակատարներն արդյունքում կհանգեն նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում երկու անկախ հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ձևավորման փաստի ճանաչմանը։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, որ Ադրբեջանը պատրաստ է, համաձայն իր ստանձնած միջազգային պարտավորությունների, Արցախի ժողովրդին տրամադրել անվտանգության երաշխիքներ և բարձր մակարդակով ինքնակառավաման իրավունք Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
- Ադրբեջանական կողմի նման հայտարարություններն այլ կերպ չեն կարող գնահատվել, քան ցինիզմի դրսևորում։ Ագրեսոր-երկիրը, որն իր անկախության ձեռքբերումից հետո նախաձեռնել է Արցախը զենքի ուժով զավթելու և ոչնչացնելու՝ իր համար երկու անհաջող փորձ, չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ որևէ այլ իրավունք՝ առաջարկել մեզ անվտանգության երաշխիքներ։ Արցախի Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում կարևոր ռազմաքաղաքական գործոն, վաղուց հանդիսանում է անվտանգության մատակարար և դե ֆակտո իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։
Բացահայտորեն արհամարհելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, վարում ադրբեջանական հասարակությունում հայերի հանդեպ այլատյացություն և ատելություն սերմանելու պետական քաղաքականություն, ամեն կերպ ձգտում մեկուսացնել Արցախը՝ դրանով իսկ խախտելով նրա բնակչության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։ Ադրբեջանը, խախտելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները, անվերահսկելի կերպով զինվում է, ինչի արդյունքում մի շարք ցուցանիշներով զգալի գերազանցում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրով սահմանված սպառազինության առավելագույն թույլատրելի մակարդակները։
Այս փաստերն արդեն իսկ խոսուն են և ցուցադրում են ադրբեջանական կողմի կեղծ խաղաղասիրական հայտարարությունների իրական արժեքը։ Եթե ադրբեջանական իշխանությունները լուրջ վերաբերվեին իրենց միջազգային պարտավորություններին, ապա ինքնակառավարում կտրամադրեին ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ իրենց ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև մշակութային և քաղաքական իրավունքների պաշտպանության համար։
Արցախի ժողովուրդն ազատության իր ուղին ընտրել է դեռևս երեսուն տարի առաջ և իրավական տեսակետից անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի քաղաքացիները, մասնակցելով հանրաքվեների և համապետական ընտրությունների, մոտ տասնհինգ անգամ ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատել են իրենց անկոտրուն կամքը։
- Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի և Արցախի ներկայացուցիչների միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք ընդհատվել են Հայաստանի նախկին իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։
- Ադրբեջանական կողմի հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Առաջին՝ Արցախի ներկայացուցիչները երբևէ չեն մասնակցել, այսպես կոչված, «միջհամայնքային ձևաչափով» երկկողմ հանդիպումների։ Իրականում, քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունների շրջանակներում տեղի էին ունենում Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումներ։ Երբեմն միջոցառումներ էին իրականացվում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ հանդիպումներին ադրբեջանական կողմից կարող էին մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները, ընդ որում, նրանք ներկայացնում էին Ադրբեջանի քաղաքացիական հատվածը։
Երկրորդ՝ քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները նախաձեռնել են իսկական «վհուկների որս»՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալելով մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների և լրագրողների, ովքեր տարբեր տարիների մասնակցություն էին ունեցել հակամարտող կողմերի հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված տարբեր խաղաղասիրական նախաձեռնությունների։
Կարծում եմ, որ ոչ մի կողմ չպիտի խոչընդոտներ ստեղծի, եթե Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի փախստականների հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները որոշեն քննարկել իրենց խնդիրները ժողովրդական դիվանագիտության շրջանակներում։ Այդ խմբի անձանց միավորում է մեկ բան. ըստ էության, նրանք դարձել են ինքնիշխան ԼՂՀ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի զոհերը։
- Ինչպիսի՞ դիրքորոշում ունի արցախյան կողմն Ադրբեջանի այն պնդումների կապակցությամբ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևերն են։
- Ադրբեջանական կողմի փորձերը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, զուրկ են որևէ իրավական հիմնավորումից։ ՄԱԿ ԱԽ բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակահատվածում, ինչով էլ պայմանավորված էր դրանց կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը։ ՄԱԿ ԱԽ բանաձևերը չեն իրականացվել Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվել է խաղաղություն երաշխավորել և ստանձնել ռազմական գործողությունները դադարեցնելու իր պարտավորությունները։ Փոխարենը, Ադրբեջանը ձգտում էր օգտագործել բանաձևերը՝ որպես ռազմական առավելության հասնելու միջոց։ Իրենց բոլոր գործողություններով ադրբեջանական իշխանությունները ցուցադրում էին, որ չեն դիտարկում ՄԱԿ ԱԽ բանաձևերի՝ իրենց հասցեագրված կոչերը և պահանջները, այդ թվում՝ դրանցից կարևորագույնը՝ բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը՝ որպես պարտադիր բնույթ կրող։
ՄԱԿ ԱԽ-ն չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը, փոխարենը՝ լիարժեք աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Ավելին, ՄԱԿ ԱԽ բանաձևերի տեքստի մեկնաբանությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի, այդ թվում՝ նրա երեք մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, և հենց Ադրբեջանի հետագա քայլերը ի ցույց են դնում բանաձևերի խորհրդատվական բնույթը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ