ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի գործը քննած քննիչին դատարանն արդարացրեց. Անփութության համա առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ 12/26/2018 16:48 | Արդարացման դատավճիռներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել և հռչակել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Հովհաննիսյանի անմեղությունը՝ պաշտոնեական անփութության համար առաջադրված մեղադրանքում եւ արդարացրել նրան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քննիչ Հովհաննիսյանն է սկզբնական փուլում քննել քրեական աշխարհում հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործը, ով մեղադրվում էր իրեն պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում օրենքով գող Վիտալի Ավդիանիի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրմամբ ու սպառնալիքներով քաղաքացուց 20 հազար դոլար շորթելու մեջ։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, ինչից հետո մեղադրյալի կարգավիճակում հայտնվեց տուժա քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը վարույթ ընդունած քննիչը։ Քրեական հեղինակությունը հայտարարել էր, թե քրեական գործից անհետացել է իր մատանին։
Հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ եւ քննիչին մեղադրանք առաջադրեց անփութության համար, իսկ քրեական գործն էլ ուղարկեց դատարան։
Քրեական գործը քննվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արաբկիր վարչական շրջանի նստավայրում, որտեղ գործը մուտք եղել դեռեւս 2017 թվականի ապրիլին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ տեւած երկարատեւ դատավարության արդյունքում դատարանը ապացուցված չի համարել քրեական հեղինակության մատանու կորելու համար քննիչին առաջադրված մեղադրանքը։
Դատարանն արձանագրվել է, որ վկաների եւ ընթերականների ցուցմունքների համաձայն՝ Ջնդի Ամարյանին պատկանող ժամացույցն ու ոսկյա մատանին Ա4 ձևաչափի թղթից` երկտակ հավասարաչափ ծալելու և երեք կողմերը մետաղական կարիչով կարելու եղանակով փաթեթավորմանը քննիչ Հովհաննիսյանը որևէ մասնակցություն չի ունեցել, որպիսի պայմաններում հնարավոր չէ ապացուցված համարել, որ Նարեկ Հովհաննիսյանին մեղսագրված արարքը տեղի է ունեցել։
Դատարանի գնահատմամբ քննիչի արարքում բացակայում է հանցակազմը, ուստի ճանաչել և հռչակել է նրա անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ