ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ կից հասարակական խորհուրդը զորակոչի հետ կապված ստացել է 25 դիմում-բողոք 12/26/2018 14:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդը դեկտեմբերի 25-ի դրությամբ ձմեռային զորակոչի ընթացքում 25 դիմում-բողոք է ստացել, որոնք բացառապես վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստից առաջ ասաց Խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
«Դիմում-բողոքները վերաբերում են առողջական խնդիրներին: Սա բնական է,անցյալ զորակոչին էլ դիտվեց այդ օրինաչափությունը, որովհետև անցյալ զորակոչից սկսած գործողության մեջ մտան նոր կարգավորումներ, որոնք, ըստ էության, օրակարգից դուրս էին բերում եղբոր հետ նույն զորամասում ծառայելու խնդրանքը, բնակավայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու խնդրանքը, ինչը ոչ առողջական բնույթի դիմումների գերակշիռ մասն էր կազմում: Այդ իսկ պատճառով այս զորակոչին էլ, կարծում եմ, օրինաչափությունը կպահպանվի: Այդ խնդիրները, որոնց մասին ասացի, արդեն հստակ կարգավորված են, և քաղաքացիները տեղյակ են այդ կարգավորումների մասին, ուստի նոր դիմում բողոքներ այդ ուղղությամբ չեն ներկայացվել»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը նշեց, որ վերջին տարիներին անաչառությունը և անկողմնակալությունը զորակոչի գործընթացում անհամեմատ բարձրացել են։
«Այս գործընթացում մի առանձնահատկություն կա` օրինականության և արդարության միջև ճեղք է առաջանում, որովհետև որոշումը կարող է լինել օրինական, սակայն ծնողը այն ընկալում է ոչ արդար, և ծնողի ընկալումներն էլ ունեն իրենց հիմքերը: Նա փորձում է գնահատել իր որդու առողջական վիճակը և ծառայության մեջ սպասվող օրակարգը, դժվարությունները և գալիս է այն եզրակացության, որ իր որդին չի կարող ծառայել: Դրա համար մեր օրենսդրության զարգացումը պետք է գնա ոչ թե այս ճեղքն ընդլայնելու ճանապարհով, այլ հնարավորինս այդ ճեղքը նեղացնելու ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք, օրինական որոշումներ կայացնելու հետ մեկտեղ, այդ որոշումներն ընկալելի դարձնել ծնողների համար որպես արդար որոշումներ»,- ընդգծեց Հարությունյանը:
Նրա խոսքով` հասարակական խորհրդը միշտ եղել է այն մտքի կողմնակիցը, որպեսզի օրենսդրական փոփոխությունները ընթանան զորակոչի չափանիշները մեղմացնելու ճանապարհով:
«Այսօր պաշտպանության նախարարը մտածում է նաև այդ հարցերի մասին, և, երևի, այս զորակոչի ավարտից հետո ևս 6 ամսվա ընթացքում լուրջ ուսումնասիրություններ տարվեն, և հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ լինեն: Կարծում եմ, կարելի է մտածել այն մասին, որ, զորակոչվելով հանդերձ, առաջին գծում չհայտնվեն ավելի մեծ թվով զորակոչիկներ, որոնք կարող են ունենալ սահմանափակումներ»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահը հայտնեց, որ վերջին երկու զորակոչերին հիմնականում եղել են նույն կարգի դիմում-բողոքներ` 162 դիմում-բողոք ստացել են 2017 թվականի ձմեռային զորակոչին, 142 դիմում-բողոք 2018 թվականի ամառային զորակոչին:
«Ամառային զորակոչին մեր 31 տոկոսի վերաբերյալ կայացվել են արմատական որոշումներ: Այսինքն` եթե զորակոչիկը ճանաչվել էր զինվորական ծառայությանը պիտանի, վերանայվել է այդ որոշումը, և տրվել է տարկետում կամ ճանաչվել է ընդհանրապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը: 2009 թվականից ի վեր 3 հազար դիմում-բողոք ենք ստացել, և պետք է ասեմ, որ վերանայումների ցուցանիշը կազմել է ընդհանուրի 1/3-ը»,- եզրափակեց Հարությունյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ