Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Արմեն Գևորգյան. Ճիշտ որոշումները պետք է կայացվեն ճիշտ ժամանակին. Մեդիամաքս 12/24/2018   13:55  |  Հարցազրույց

«Մեդիամաքս» լրատվական գործակալության լրագրող Արա Թադեւոսյանը, դեռևս ամիսներ առաջ՝Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց, գրել էր «Նամակ» պայծառ ջահելներին ու այսօրվա իշխող թիմին սյունակում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Իշխանությանը եւս մի քանի բան ունեմ ասելու: Կոնկրետ մարդկանց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Վիճակն այնպիսին է, որ այսօր կարող եմ խոստովանել՝ բոլորին էլ վերջին տարիներին տարբեր առիթներով ասել եմ, որ շատ կցանկանայի, որպեսզի իսկական թիմ կազմեն եւ որակ փոխեն իշխանության մեջ»: Դա տեղի չունեցավ: Տարեվերջին որոշեցի պատճառների եւ այլ թեմաների մասին զրուցել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:

Արա Թադեւոսյանը զրուցել է Արմեն Գեւորգյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլին, պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ: Դուք կարեւոր պաշտոններ եք զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբեւէ նրա հետ քննարկե՞լ էիք այդ երրորդ ժամկետի թեման:

 - Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարեւոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարեւոր է հասարակության համար, այսօրվա եւ հետագա իշխանությունների համար։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջադրմանը, ապա այդ որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում, որի անդամ չեմ հանդիսանում եւ բուն քննարկումներին չեմ մասնակցել: Իհարկե, եղել են տարբեր առիթներ, երբ քննարկել ենք իրավիճակը երկրում, հնարավոր լուծումները՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, արտաքին մարտահրավերները եւ այլն։ Բայց որոշումը կայացվել է այլ ձեւաչափում։ Քանի որ դեռ ամեն ինչ բավական թարմ է, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը ցանկություն կունենան հասարակությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որ իրենք ունեցել են: Երևի, ժամանակի ընթացքում որոշ փակագծեր կբացվեն:

Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձեւավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», եւ կարելի է շատ էական եւ լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:

Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել  հասարակությունից, եւ հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության եւ դեռեւս ոչ շատ ամուր քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը եւ հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում։ Բայց սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաեւ ապագայի համար։ Եվ դրանով է կարեւոր։ Այսօրվա եւ ապագայի իշխանությունները եւս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ։ Կարծում եմ՝ կարողացա հստակ ձեւակերպել ասելիքս։

- Կարծիք կա, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Դուք հանդես եք եկել «կապավորի» դերում՝ օգնելով հարթել նրա եւ նախագահի միջեւ ծագող հարցերը: Իսկապե՞ս այդպես է եղել:

- Ես չեմ փորձի գերագնահատել իմ դերակատարումը։ Մանավանդ, որ երկուսն էլ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչներ էին եւ նաեւ մարդկային նորմալ հարաբերություններ ունեցող անձինք։ Այնպես որ՝ միջնորդի խնդիր չի եղել։ Այլ հարց է, որ  փորձել եմ հարթեցնել ծագող խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ, ապահովել պետական համակարգի կայունությունը եւ անխափան աշխատանքը։     

 - Երբ ձեզ հետ զրուցում էինք 2016 թվականի օգոստոսին, նոր էիք վերադարձել պետական աշխատանքի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարն էիք: Այն ժամանակ ասում էիք, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար «պետք են ոչ ստանդարտ լուծումներ»: Երեւի այդ լուծումներից էր Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Բայց, դատելով ձեր առաջին պատասխանից, ստացվում է, որ այլ «ոչ ստանդարտ» լուծումներ գնալու պատրաստակամություն իշխանությունը չդրսեւորեց:

 -  «Ոչ ստանդարտ լուծումները» շատ խորքային ձեւակերպում է, այն ենթադրում է շատ բաղադրիչներ եւ չի կարող սահմանափակվել մեկ անձի կամ նույնիսկ մեկ կառավարության փոփոխությամբ։ Ես այսօր էլ պնդում եմ, որ մեր երկրում բեկում մտցնելու համար, մեծ զարգացում ունենալու համար, պետք են ոչ ստանդարտ լուծումներ։ Բայց սա շատ բարդ ու առանձին երկար խոսակցության, փաստարկված վերլուծության թեմա է, եւ այս հարցազրույցով ուղղակի հնարավոր չէ այդ թեման բացել։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:37 24/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Նախորդ իշխանությունը չի կարևորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար»
13:52 18/12/2018  |  ՔաղաքականՀայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցրել բազային բնույթի փոփոխությունների հայ-ռուսական հարաբերություններում
15:02 11/12/2018«Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը». Արմեն Բադալյան
13:02 11/12/2018  |  ՔաղաքականՄեր կուսակցությունները ինստիտուցիոնալ կառույցներ չեն, ինչը լուրջ խնդիր է. Ալեքսանդր Իսկանդարյան
10:44 11/12/2018  |  ՄամուլՀասարակությունն իր հստակ, պարզ վարքագծով ցույց տվեց, որ շարունակում է հավատարիմ մնալ մեծ փոփոխությունների գաղափարին. «Փաստ»
18:07 07/12/2018  |  Քաղաքական«Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է». Ստեփան Դանիելյան
10:58 30/11/2018  |  ՄամուլՀայաստանում են ռուսական էմիսարները. լուրջ վերապահում ունեն մի քանի անձանց նկատմամբ. «Հրապարակ»
09:54 30/11/2018  |  Մամուլ11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն. «Հրապարակ»
18:29 29/11/2018  |  Քաղաքական«Այն, որ իշխանափոխության ժամանակ արյուն չթափվեց, դա ոչ թե այս հեղափոխության առաջնորդի ձեռքբերումն էր, այլ նախկին իշխանությունների». Շահնազարյան
11:27 29/11/2018  |  ՔաղաքականԻմ պայքարը իրանց քաղաքական պապայի հետ է, ոչ թե՝ օրը վեց անգամ կարծիք փոխող քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների. Շարմազանով

Արխիվ

[]