ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նախորդ իշխանությունը չի կարևորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար» 12/24/2018 11:37 | ԼՐԱՀՈՍ
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն՝ կկրճատվեն (կօպտիմալացվեն) ոչ միայն մշակույթի և սփյուռքի, այլ նաև սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները:
Ինչպես եւ ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։
Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: (Տես` մեկնաբանության մեջ)
Նախագծի համաձայն կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետևանք`
1) առաջնային և ամենացավոտ հետևանքն իհարկե ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է:
Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարեւորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։
Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց:
Հատկապես Ամանորից առաջ չէի անդրադառնա այս նախագծին, եթե խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, զբաղված չլինեին միմյանց դեմ «աստղային» պատերազմներ վարելով կամ ավելի «կարեւոր»՝ տոնածառի հանդես «խափանելով», իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ բանուգործը թողած` չհաշվեին թե ըստ իրենց ինչքան ժամանակով է հեռացել հանրապետականը։ Իսկ մարդիկ պետք է տեղեկացվեն իրենց սպասվող հեռանկարի մասին, որպեսզի պլանավորեն իրենց հետագա քայլերը:
Քիչ անց մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը:
Հ.Գ. Կարծում եմ` վարչապետը ժանրի կանոններով կառաջարկի, որ այս բոլոր նախարարությունների աշխատակիցները ևս գործադուլ անեն, միևնույն է՝ իրենք հո սպորտսմենները, էներգետիկները կամ գյուղատնտեսները չեն, ինչպես մշակույթի նախարարության աշխատակիցները մշակույթը չեն:
Եվ այս ամենը պետք է անել չմոռանալով նախորդ կառավարության հիմք դրած ծրագրերի ֆոնին լուսանկարվելը (շաբաթ օրը Վանաձորում բացված գործարանի հիմնարկեքը վարչապետ Կ. Կարապետյանն էր իրականացրել(տես՝ կից հղումը)։ Բայց այդ մասին իհարկե ոչ մի խոսք:
Հ.Հ.Գ. Մի դիտարկում վարչապետի` նախկին իշխանության կողմից մի քանի քվեի համար պաշտոնով վարձահատույց լինելու հայտարարության մասով։
Մի բան հստակ է ՝ նախորդ իշխանությունը չի կարեւորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար։
Հ.Հ.Գ. 2. Պետական ծառայողների համար կառավարության մյուս անակնկալի մասին կտեղեկացնեմ Ամանորից հետո»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ