Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

«Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 12/24/2018   13:04  |  ԳՈՐԾ #

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ ահ ու սարսափ սերմանել հասարակության մեջ։

 Ով էր Համբարձում Ղանդիլյանը

Համբարձում Ղանդիլյանը մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում:  Սկզբում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ ՝ շուրջ 25 տարի ղ, իսկ  1970 թվականից նշանակվել է  Հայաստանի երկաթգծի վարչության պետ:  Նրան օր առաջ սպանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կատարողներին անգամ չէր կանգնեցրել ավտոմեքենան երրորդ անձի նստելու հանգամանքը։  

Հետագայում պետք է պարզվեր, որ դաժանաբար կատարված այս պանության հետեւում կանգնած էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով նշված պաշտոնն ստանձնել էր համաժողովրդական ալիքի վրա ՀՀՇ-ի իշխանության գալու արդյունքում։ Շարժառիթն այդպես էլ չպարզվեց, թեեւ ըստ շրջանառվող տեղեկությունների պատճառը՝ իշխանությունների մութ գործարքների մասին Ղանդիլյանի ունեցած տեղեկությունն էր, իսկ ինքը՝ Սիրադեղյանն սպանության պատվերը պատճառաբանել էր «ազգային շահով»։ Ասել է թե՝ իրենց նեղ անձնական շահը փաթաթվել էր ազգի վզին։

Ովքեր եւ ինչպես իրականացրեցին Ղանդիլյանի սպանությունը

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի  սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում՝  թ. մարտի սկզբներին՝ Վանո Սիրադեղյանի կողմից։

Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանն անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին՝ հանձնարարելով նրան հետևել Համբարձում Ղանդիլյանին և ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությոնները: Ի կատարումն հանձնարարության՝ Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետևել է Համբարձում Ղանդիլյանին, ճշտել նրա աշխատանքի և բնակության վայրերը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենաներն ու երթուղիները:

Ավելի ուշ սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը Արշակ Շուխյանից բացի  Արմեն Տեր-Սահակյանը ներգրավել է բանդայի ևս 3-ի, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը: Նախ հանձնարարել է հափշտակել հարմար ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, ինչն իրականացվել է 1993 թ. մարտի 31-ին։  Երեկոյան հանցավոր խմբի անդամները հավաքվել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանը և վերցնելով այնտեղ պահվող «ԱԿՄՍ»  տեսակի 7,62 մմ տրամաչափի երկու ինքնաձիգերը , խմբի անդամներից ՝Սուրեն Հարությունյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել  են Երևան- Ապարան մայրուղի  եւ ժամը 23:30-ի սահմաններում՝ Հարթավան գյուղի մոտակայքի մոտակայքում կանգնեցրել են Թբիլիսի քաղաքի բնակչի վարած  ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ՝ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին և ուղևորին իջեցրել են ավտոմեքենայից, ապա՝ դրանք կեղծ լինելու մտացածին պատճառաբանությամբ հայտարարել են, որ վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ , պետք է բերման ենթարկեն Աշտարակի շրջանի ՆԳ բաժին: Շարժվելով Երևանի ուղղությամբ՝ ճանապարհին  նրանց,  ահաբեկելու նպատակով օդ կրակել և նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել:

Սպանության հանձնարարության կատարման առաջին փորձը տեղի է ունեցել ավտոմեքենան հափշտակելու հաջորդ օրը՝ 1993 թվականի ապրիլի 1-ին: Խմբի անդամները զինված, Համբարձում Ղանդիլյանին դարանակալել և սպասել են ՀՀ հեռուստառադիոպետկոմի (այժմյան ռադիոտուն)մոտակայքում։ Ընդ որում՝ տեղում հանել են մեքենայի հետևի աջակողմյան ապակին , որպեսզի կրակելն ավելի հարմար լինի , կատարել  դերաբաշխում: Փամփուշտներով լիցքավորված երկու զույգ պահունակները իրար ամրակցել են մեկուսիչ ժապավենով, որպեսզի կրակահերթն արձակելիս չկորցնեն դատարկված պահունակը և արագորեն փոխարինեն  լիցքավորվածով: 

Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում նկատել են , որ Ղանդիլյանի «ՎԱԶ- 2106» մակնիշի  ծառայողական մեքենան դուրս գալով Սայաթ-Նովա փողոցից, ընթանում է Խանջյան փողոցով: Մենքենայի մեջ էին գտնվում Ղանդիլյանն ու վարորդը: Քանի որ Ղանդիլյանի ավտոմենքենան ընթացել է բարձր արագությամբ , խմբի անդամները որոշել են ընթանալ այլ կարճ ճանապարհով, որպեսզի դուրս գան Ղանդիլյանի ավտոմեքենային ընդառաջ և հենց այնտեղ գնդակոծեն այն: Սակայն այդ օրը ծրագիրն իրագործել չեն կարողացել, քանի որ Երկաթգծի վարչության շենքի մոտ նկատել են, որ նրա ծառայողական ավտոմեքենան մտել է վարչության շենքի տարածք: Դադարեցնելով հետապնդումը վերադարձել են և մանրամասնությունների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին :

1993թ. ապրիլի սկզբներին հափշտակվել է մեկ այլ ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, Դավթաշեն թաղամասին դեպի Զովունի տանող ճանապարհին ավազակային հարձակմամբ հափշտակել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և հեռացել` վարորդին ու երկու ուղևորներին թողնելով դեպքի վայրում: Մաշտոցի շրջանի ՆԳ աշխատակիցները հետապնդել են նրանց և բերման ենթարկել ՆԳ բաժին, առգրավելով նրանց մոտ եղած զենքն ու զինամթերքը: Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում  խոստովանել են ավազակություն կատարելու փաստը: Կատարված խուզարկությամբ խմբի անդամների բնակարաններում հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախկին նախարարի  միջամտությամբ, խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ  ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության  իրագործման ծրագրում ներգրավված խմբի նույն անդամներին: Վերջիններս էլ շարունակել են սպանության նախապատրաստությունը:  

Ի վերջո՝ 1993թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում , երկու ինքնաձիգերով զինված, հերթական անգամ դարանակալել և սպասել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ ՝ Սայաթ-Նովա փողոցում: Ղանդիլյանը դուրս է եկել տանից և նստել  ծառայողական մեքենան: Խանջյան փողոցում Ղանդիլյանի մեքենան անսպասելիորեն կանգնել է նրա կողքին ՝ հետևի նստատեղին նստել է վերջինիս վաղեմի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը,   որին բանդայի անդամները չեն ճանաչել: Հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար նրանք առանց վարանելու շարունակել են հետապնդումը՝ նպատակ ունենալով Ղանդիլյանի և նրա վարորդի հետ մեկտեղ սպանել նաև ուղևորին:

Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Մանկավարժական համալսարանի մոտակայքում ,  նրանք ձախ կողմից վազանցել են Ղանդիլյանի ավտոմենքենան և սկսել գնդակոծել,  այնուհետև մի քիչ առաջ են գնացել կրկին  կանգ առել, հետընթաց կատարել ,  որի ընթացքում խմբի անդամներից Արշակ Շուխյանն ու հետևի նստատեղին նստած Ալիկ Գրիգորյանը , ավտոմենքենայի միջից երկու ինքնաձիգերից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը հիվանդանոցում մահացել է : Հանցավոր խումը դեպքի վայրից դիմել է փախուստի, բարձր արագությամբ նրանց մեքենան ընթացել է դեպի Արշակունյանց փողոցի ուղղությամբ: Նրանք  կատարվածի մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին ու նրան  հանձնել  որպես սպանության գործիք օգտագործված զենքը:

Հետագայում՝ նախաքննության ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը Համբարձում Ղանդիլյանի սպանության դրվագի մասին  պատմել է .-«1993 թ. գարնանը, Համբարձում Ղանդիլյանի սպանությունից մի քանի ամիս առաջ , Վ. Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Ղանդիլյանին՝ նշելով, որ դա կատարվում է պետության և ազգի շահերի համար, քանի որ Ղանդիլյանը խանգարում է հանրապետության նորմալ ընթացքին՝ չնշելով սպանության կոնկրետ պատճառները: Ջոկատի տղաները բոլորն էլ գիտեին , որ այդ սպանությունները կատարվում են պետության և ազգի շահերի համար: Նրանց այդ սպանությունների համար չեն վարձատրել կամ խրախուսել»: «Տղաներին հանձնարարել եմ ճշտել Ղանդիլյանի երթուղիները , դրանցով անցնելու ժամանակը: Ղանդիլյանի սպանությունից հետո , այդ մասին հայտնել եմ նախկին նախարարին, , որն էլ ասել է , որ «նորմալ է »,- ասել է Տեր-Սահակյանը:

Սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Արշակ Շուխյանի ցուցմունքների համաձայն՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթն ի սկզբանե չեն իմացել։  Միայն հետագայում , արդեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունից բավականին ժամանակ անց, մի անգամ խոսակցության մեջ Արմեն Տեր-Սահակյանն իրեն ասել  է, որ Հայաստանի բիզնեսի մոնոպոլիան Ղանդիլյանի ձեռքում էր , նա հաշվի չէր առնում Վանո Սիրադեղյանին և մյուսներին ՝ դրա համար էլ վերացվեց: Միջոցառումը կրել է «Կայարան» պայմանական անվանումը:Ըստ Շուխյանի՝ Ղանդիլյանի գրաֆիկը ճշտելով Արմեն Տեր-Սահակյանին նաեւ ասել է, որ սպանությունն անհնար է կատարել այնպես, որ վարորդը չտուժի : «Նա էլ պատասխանել է , որ նպատակին հասնելու համար նշանակություն չունի , թե այդ պահին ով կլինի մեքենայի մեջ, բոլորին էլ պետք է սպանել»,- պատմել  է Շուխյանը։ 

Սպանությունը տեղի է ունեցել միայն մասյի ամսին, քանի որ Ղանդիլյանը մեկ ամիս բացակայել է հանրապետությունից:

Համբարձում Ղանդիլյանի սպանությունից շուրջ 2 ամիս անց ՝ ՀՀՇ վարչության շենքի մոտ` Շուխյանը տեղեկացել է, որ  Արմեն Տեր-Սահակյանից ժամանակին հատուկ ցուցում է տվել եղել իր ազգական Ալիկ Գրիգորյանին՝ Համբարձում Ղանդիլյանի սպանության ընթացքում «վառվելու» դեպքում Շուխյանին  և խմբի անդամներից ՝ Սուրեն Հարությունյանին տեղում սպանել :

Համբարձում Ղանդիլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նրա  մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած տրավմատիկ շոկից: Փորձաքննությամբ պարզվել են , որ կրակոցները արձակվել են ինչպես թիկունքի, այնպես էլ դեմքի կողմից: 

Դեռեւս այն տարիներին՝ քաղաքական գործիչներն արդեն հասկանում էին թե ինչ է կատարվում եւ ովքեր են կանգնած մեկը մյուսին հաջորդող քաղաքական սպանությունների հետեւում։  ԳԽ բարձր ամբիոնից այն ժամանակ պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարել  է , որ «եթե սպանություն կատարողն ու բացահայտողը միևնույն գերատեսչությունն է,  ապա այդ  հանցագործությունը չի բացահայտվի»։ Ըստ նրա՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթը եղել է մոտ 430 վագոն վառելանյութի հափշտակությունը, ինչի մասին տեղեկացել էր Համբարձում Ղանդիլյանը։ Այդ առթիվ կեղծ ակտ էր կազմվել , որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում  եւ իբր ՆԳՆ պայքարում էր հափշտակողներին հայտնաբերելու համար:

Հերթական աղմկոտ սպանությունը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս անգամ թիրախը Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանն էր։

Շարունակելի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 17/12/2018  |  ԳՈՐԾ #Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները
10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից

Արխիվ

[]