ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյան. Ճիշտ որոշումները պետք է կայացվեն ճիշտ ժամանակին. Մեդիամաքս 12/24/2018 13:55 | Հարցազրույց
«Մեդիամաքս» լրատվական գործակալության լրագրող Արա Թադեւոսյանը, դեռևս ամիսներ առաջ՝Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց, գրել էր «Նամակ» պայծառ ջահելներին ու այսօրվա իշխող թիմին սյունակում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Իշխանությանը եւս մի քանի բան ունեմ ասելու: Կոնկրետ մարդկանց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Վիճակն այնպիսին է, որ այսօր կարող եմ խոստովանել՝ բոլորին էլ վերջին տարիներին տարբեր առիթներով ասել եմ, որ շատ կցանկանայի, որպեսզի իսկական թիմ կազմեն եւ որակ փոխեն իշխանության մեջ»: Դա տեղի չունեցավ: Տարեվերջին որոշեցի պատճառների եւ այլ թեմաների մասին զրուցել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:
Արա Թադեւոսյանը զրուցել է Արմեն Գեւորգյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.
- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլին, պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ: Դուք կարեւոր պաշտոններ եք զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբեւէ նրա հետ քննարկե՞լ էիք այդ երրորդ ժամկետի թեման:
- Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարեւոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարեւոր է հասարակության համար, այսօրվա եւ հետագա իշխանությունների համար։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջադրմանը, ապա այդ որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում, որի անդամ չեմ հանդիսանում եւ բուն քննարկումներին չեմ մասնակցել: Իհարկե, եղել են տարբեր առիթներ, երբ քննարկել ենք իրավիճակը երկրում, հնարավոր լուծումները՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, արտաքին մարտահրավերները եւ այլն։ Բայց որոշումը կայացվել է այլ ձեւաչափում։ Քանի որ դեռ ամեն ինչ բավական թարմ է, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը ցանկություն կունենան հասարակությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որ իրենք ունեցել են: Երևի, ժամանակի ընթացքում որոշ փակագծեր կբացվեն:
Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձեւավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», եւ կարելի է շատ էական եւ լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:
Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել հասարակությունից, եւ հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության եւ դեռեւս ոչ շատ ամուր քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը եւ հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում։ Բայց սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաեւ ապագայի համար։ Եվ դրանով է կարեւոր։ Այսօրվա եւ ապագայի իշխանությունները եւս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ։ Կարծում եմ՝ կարողացա հստակ ձեւակերպել ասելիքս։
- Կարծիք կա, որ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո Դուք հանդես եք եկել «կապավորի» դերում՝ օգնելով հարթել նրա եւ նախագահի միջեւ ծագող հարցերը: Իսկապե՞ս այդպես է եղել:
- Ես չեմ փորձի գերագնահատել իմ դերակատարումը։ Մանավանդ, որ երկուսն էլ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող գործիչներ էին եւ նաեւ մարդկային նորմալ հարաբերություններ ունեցող անձինք։ Այնպես որ՝ միջնորդի խնդիր չի եղել։ Այլ հարց է, որ փորձել եմ հարթեցնել ծագող խնդիրները, գտնել օպտիմալ լուծումներ, ապահովել պետական համակարգի կայունությունը եւ անխափան աշխատանքը։
- Երբ ձեզ հետ զրուցում էինք 2016 թվականի օգոստոսին, նոր էիք վերադարձել պետական աշխատանքի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարն էիք: Այն ժամանակ ասում էիք, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար «պետք են ոչ ստանդարտ լուծումներ»: Երեւի այդ լուծումներից էր Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Բայց, դատելով ձեր առաջին պատասխանից, ստացվում է, որ այլ «ոչ ստանդարտ» լուծումներ գնալու պատրաստակամություն իշխանությունը չդրսեւորեց:
- «Ոչ ստանդարտ լուծումները» շատ խորքային ձեւակերպում է, այն ենթադրում է շատ բաղադրիչներ եւ չի կարող սահմանափակվել մեկ անձի կամ նույնիսկ մեկ կառավարության փոփոխությամբ։ Ես այսօր էլ պնդում եմ, որ մեր երկրում բեկում մտցնելու համար, մեծ զարգացում ունենալու համար, պետք են ոչ ստանդարտ լուծումներ։ Բայց սա շատ բարդ ու առանձին երկար խոսակցության, փաստարկված վերլուծության թեմա է, եւ այս հարցազրույցով ուղղակի հնարավոր չէ այդ թեման բացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ