ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մակունցի ու նմանների առաջ խոնարհվողները գուցե ավելի վատ վերաբերմունքի են արժանի. «Հայոց աշխարհ» 12/22/2018 12:06 | Մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Ողջ խնդիրը հանգում է մշակութային քաղաքականությանը, որով էլ, ի վերջո, պայմանավորված է հարցը՝ պե՞տք է ունենալ մշակույթի նախարարություն որպես գերատեսչություն, թե՞ ԿԳՆ կազմում մի բաժին կամ քաղաքաշինության կոմիտեում մի վարչություն ունենալն էլ է բավական: Եթե Հայաստանն իր անկախության վերականգնման տարիքին լիներ իր պատմությամբ, միգուցե մեզ ոչ միայն մշակույթի նախարարություն պետք չլիներ, այլեւ շատ ուրիշ բաների:
Բայց ահռելի մշակութային ժառանգություն, ընդգծենք՝ բազմաշե՛րտ ժառանգություն ունեցող, ավելին՝ աշխարհին գերազանցապես իր այդ ժառանգությամբ ներկայացող ու ճանաչվող երկրին ոչ թե պետք է, այլ անհրաժե՛շտ է ունենալ հենց նախարարության կարգավիճակով հազարավոր ճյուղային խնդիրներով զբաղվող պետական կառույց: Սկսած պատմամշակութային հուշարձանների պահպանումից, վերջացրած պատկերասրահների, թանգարանների պահպանման, շահագործման, արդիականացման հարցերով, չհաշված արդեն թատրոնները, պարախմբերը, նվագախմբերը, մշակութային ժառանգության հանրայնացումը, չհաշված կինոն, երգարվեստը, գորգագործությունը, գիր-գրականությունը, գրադարանները, քանդակագործությունը, մշակույթի տները, օպերան, բալետը, դե՝ կրկեսն էլ ձեզ փեշքեշ, ու այդ ամենին աղերսվող անթիվ-անհամար խնդիրները, որոնք կոնկրետ մոտեցում ու լուծում են պահանջում:
Զարմացնում է նորիշխանավորների աշխարհընկալումն ու մտահորիզոնը: Նրանք իսկապե՞ս կարծում են, որ բոլոր այդ խնդիրներն ինքնըստինքյան լուծվող են, այսպես ասած՝ «շուկան կորոշի» տարբերակով: Անտերը հո միայն թմբուկ զարկելո՞վ չէ:
Ո՞րն է, ի վերջո Փաշինյանի կառավարության մոտեցումն ու քաղաքականությունը մշակույթի ասպարեզում: Երեկ այս խնդրի շուրջ հնչած բազմաթիվ կարծիքների շարքում, կարծում ենք, առանձնանում է Սպարտակ Սեյրանյանի գրառում-դիտարկումը. «Կրկին ձեւն ու բովանդակությունը խառնվել են, կրկին ձեւի մասին խոսվում է, իսկ բովանդակության մասին` ոչ: Մշակույթի նախարարության կարգավիճակի մասին խոսվում է, իսկ մշակութային քաղաքականության մասին` լռություն է: Իսկ ի՞նչ տարբերություն. քաղաքականություն չունեցող եւ քաղաքականություն չվարող մարմինը նախարարությո՞ւն է, թե՞ վարչություն կամ բաժին: Եվ` հակառակը:
Չեմ արդարացնում կառավարության որոշումը. այն սխալ է, շատ սխալ: Բայց քանի դեռ նյութը ձեւը` կարգավիճակն է, ոչ թե բովանդակությունը` քաղաքականությունը, համաձայնեք. սա ոչ թե քննարկում է, այլ ընդամենը խոսակցություն: Ու հանգուցալուծումն էլ ցանկացած տարբերակում լինելու է ձեւական»: Ի դեպ, սփյուռքի նախարարության մասին: Այստեղ էլ երկար-բարակ կարելի է ե՛ւ խոսակցություն ծավալել, ե՛ւ քննարկում:
Բայց էական է ահա թե ի՛նչ հարց: Եթե հիշում եք, ոգեւորված «հանցավոր ռեժիմի» տապալումից, հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր հայեր, վերջապես հնարավորություն էին ստանալու վերադառնալ հեռվից այնքա՜ն բաղձալի ու սիրելի հայրենիք: Վերադառնալու էին ու շենացնեին, ծաղկանոցի ու բուրաստանի վերածեին մեր սիրելի հայրենիքը:
Դե, նրանք երեւի 8 ամիս է ճամպրուկներն են պատրաստում, իրերն են դասավորում, որ եկող տարի էսպես միահամուռ, ֆեյսբուքյան «թիփի-բորան» գրառումներին համահունչ, խոշոր խմբերով վերջապես վերադառնան: Համենայն դեպս մինչեւ հիմա չեն եկել: Եկողներն էլ տասնյակ հազարավոր զանազան ասիացիներ են, որոնց կարիքն ու գործազուրկ Հայաստանում աշխատատեղ զբաղեցնելու կարիքը ոնց որ թե չունեինք: Բայց դա՝ իր հերթին: Հիմա, բա որ հանկարծ այդ բոլոր՝ հարյուր հազարավոր հայերը հանկարծ հիշեն, որ հայրենիքը միայն սոցցանցերում սրտաճմլիկ կամ սեփական հողուջրին ոչ մի դեպքում չդավաճանածներիս հեռվից խելք սովորեցնելով չեն շենացնում, ու եկող տարվա հունվարի 1-ից սկսեն վերադառնա՞լ:
Արտգործնախարարությո՞ւնն է, ինչ է, նրանցով զբաղվելու, ԱԱԾ-ն չհաշված: Ի դեպ, ինչ վերաբերում է երեկ բողոքի ցույց անող ապագա գործազուրկներին, ապա նրանք թերեւս մի 5-6 ամիս ուշացել են: Սկզբունքորեն նրանցից շատերը ժամանակին համակրանքով են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի քայլափոխությանը: Ուստի միանգամայն արդարացի է, որ ստանում են իրենց բաժին «պայծառ ապագան»:
Ավելին, եթե այդ բոլոր անձինք ժամանակին չլռեին՝ տեսնելով թե ինչ կարգի անհամապատասխան անձանց են իրենց վրա նախարար կարգել, ապա այսօր միգուցե իրենց մարդատեղ չդնելով նախարարությամբ հանդերձ ասպարեզից հեռացնելու դաժան իրականության առջեւ չէին հայտնվի: Առհասարակ հարգում են ինքնահարգանք ունեցողին: Իսկ Մակունցի ու նմանների առաջ խոնարհվողները գուցե ավելի վատ վերաբերմունքի են արժանի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի՝ 22.12.18թ. համարում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից