ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ». Գագիկ Մակարյան. «Փաստ» 12/22/2018 12:39 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է. «Նախարարությունների կրճատման և մի քանիսի միավորման հարցը բողոքի ալիք է բարձրացրել պետական մարմիններում աշխատող այն անձանց շրջանում, որոնք աշխատանքից զրկվելու խնդրի առաջ են: Նախարարությունների կրճատման, դրանից բխող սոցիալական խնդրի մասին զրուցել ենք Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:
Նրա խոսքով, պետք է դիտարկել նաև այն հարցը, թե նախարարությունների և պետական մարմինների կազմն ու քանակը բավարա՞ր են արդյոք այդ մարտահրավերը հաղթահարելու համար. «Կրճատմանը դրական եմ վերաբերվում նաև նրա համար, որովհետև գիտեմ՝ պետական ապարատում ավելորդ շատ մարդիկ կան: Տարբեր վարչություններում իրականում 2–3 մարդ է աշխատում, բայց 5–6–ը հավելյալ ձևակերպված են:
Բայց հնարավոր է նաև, որ աշխատանքի ծավալը հենց 5 կամ 6 հոգու համար է: Հետևաբար, եթե ավելորդ 5–ին ազատում են, թողնում են 3 պրոֆեսիոնալներին, ևս երկուսի պետք է ընդունեն, որ պրոֆեսիոնալ թիմ լինի: Դա նրա համար, որ երեքը ոչ թե չարչարվելով աշխատեն, այլ օպտիմալ: Այսինքն՝ մեկ անձին ընկնող ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանի իր ընդհանուր մանդատին ու առաքելությանը»:
Ինչ վերաբերում է հարցի սոցիալական բաղադրիչին ու նաև երեկ սկիզբ առած բողոքի ալիքին, Գագիկ Մակարյանը նախ ընդգծեց. «Աշխատանքային իրավունքների ամենաառաջին խախտողները պետական մարմիններն են, և սա նորություն չէ:
Հիմա մենք կրկին դրան ենք ականատես լինում: Եթե ինչ–որ մասնավոր հիմնարկ կրճատում աներ, աշխատավարձ չտար, ամբողջ պետական մարմինները կմխրճվեին այնտեղ, բոլորի ուշադրության ներքո կլիներ այդ ընկերությունը: Բայց ստացվում է, որ պետությունն առանց նորմալ բացատրելու է սա անում: Չի բացատրում, որ սա ընդհանուր պետական շահի համար է, որ թեև այսօր աշխատանք եք կորցնում, ձեզ համար լուծումներ ենք գտնում:
Կարող են նաև մասնավոր հատվածին դիմել, ներկայացնել որոշակի ցանկ: Որովհետև պետական ապարատում աշխատած մարդիկ գրագետ են, ունեն փաստաթղթերի հետ աշխատելու գրագիտություն, երկար ռեժիմով աշխատելու կարողություն, շփման կուլտուրա: Կարելի է դիմել մասնավոր սեկտորին ու ասել, որ ա՛յս, ա՛յս ոլորտներում կրճատումներ ենք նախատեսում, դիմել համապատասխան ասոցիացիաներին, միություններին, մարդկանց ասել, որ այսպիսի աշխատանքների ու աշխատուժի հնարավորություններ են բացվում, եթե ցանկանում եք՝ դիմեք: Որոշակի սխեմաներով՝ զբաղվածության թե՛ մասնավոր, թե՛ պետական գործակալություններով ինֆորմացիա կարող է փոխանցվել:
Եվ պարտադիր չէ, որ անվանական ցուցակներ լինեն: Օրինակ՝ կարող է այսպես փոխանցվել՝ 5 մշակույթի մասնագետ, 6 կրթության մասնագետ և այլն»: Նրա դիտարկմամբ՝ գործատուներն այսօր մենեջերների, քարտուղարների և այլ մասնագետների կարիք ունեն:
«Կառավարությունը պետք է խելամիտ ձևով կազմակերպի այդ ամենը, դեռ ուշ չէ»: Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ:
Պետությունը պետք է փորձի այդ մարդկանց հանգստացնել ոչ թե ուղղակի դատարկ խոստումներ, այլ գործնական լուծումներ տալով: Օրինակ՝ ասվի, որ 2019թ. զբաղվածության պետական ծրագրերի այսքան տոկոսն ուղղորդվել է ձեզ աշխատանքի տեղավորելու խնդրին: Սա ավելի լավ տարբերակ է, քան հայտարարելը, որ կրճատելու են, գնացեք՝ մտածեք: Հայաստանում այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է: Երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս համակարգից, դա բավականին մեծ լարվածություն կառաջացնի»,–ասաց նա՝ բերելով տարիներ առաջ շուրջ 5000–7000 ուսուցիչների կրճատումը, ինչի հետևանքով նրանք ամբողջ երկրով ցաքուցրիվ եղան՝ մի մասը որոշեց բիզնեսով զբաղվել, մի մասն անգործ մնաց, մյուս մասն էլ ինքնազբաղվածության որոշ լուծումներ գտավ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 22.12.18թ. համարում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից