ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի՞թե պարզ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի նորընծա իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն վստահում. «Հայոց աշխարհ» 12/22/2018 11:59 | Մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Լավ, մի՞թե պարզ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, այդ կազմակերպությունների մյուս անդամ-երկրների մեծ մասը Հայաստանի նորընծա իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն վստահում կամ վստահելի գործընկեր չեն համարում:
Թե ի՞նչ բարեկամներ է Հայաստանը ձեռք բերել անցած 6-7 ամսում, այնքան էլ պարզ չէ, բայց որ եղած քիչ թե շատ բարեկամական տրամադրված արտաքին գործընկերներին էլ կարող է կորցնել կամ առնվազն վանել է՝ մինչեւ «պաղ քաղաքավարական» չոր «բարեւ-բարլուսի» հեռավորության վրա, թերեւս տեսանելի է:
Ըստ որում՝ այս շիլան հենց Փաշինյանն է եփել: Կարելի էր, իհարկե, շատ ավելի մտածված ու հեռատեսորեն գործել՝ նախ հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին, ներկայացնել Հայաստանի կողմից մեկ այլ թեկնածու նրա փոխարեն:
Հետո նոր միայն սկսել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ամբողջ մտավախությունն այն էր, թե հանկարծ Խաչատուրովը չփախչի (գաղտնալսված տխրահռչակ հեռախոսազրույցը ԱԱԾ տնօրենի հետ), պարզ է, որ ՀԱՊԿ-ը, տվյալ կազմակերպության հեղինակության հարցը, տվյալ կազմակերպության անդամ գործընկեր-պետությունների հետ հետագա հարաբերությունների հարցը նրան չի էլ հետաքրքրել կամ հիսուներորդական նշանակություն է ունեցել:
Պարզ է նաեւ, որ առնվազն ՀԱՊԿ անդամ պետությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում են մեկին, որին կարող են հանգիստ «ֆռռացնել», սեղանի ծայրին ու առանձին նստեցնել եւ այլն: Վատն այն է, որ դա մեր պետության հանդեպ վերաբերմունքի վրա է անդրադառնում:
Ամենից վատն այն է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը էապես թուլանում են: Ի դեպ, «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը երեկ մի գրառում էր արել՝ բավական դիպուկ ամփոփելով Փաշինյանի քարոզչության մուտացիան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում: Սկզբում Նիկոլ Փաշինյանի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որեւէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում Հայաստանի մեր դիրքերի վրա:
Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ամեն դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։ Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի: Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարեւորության հարց է»:
«Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ մեկին չի հետաքրքրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որեւէ խնդիր չունեցող» հարաբերությունների մասին»,- նկատել է Կարեն Վրթանեսյանը:
Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշման ու տեսակետի՝ 6 ամսվա մեջ 6-7 անգամ փոփոխվելուն, ապա դա էլ է շատ բան վկայում: Պարզապես արդեն անտանելի է դառնում այս պուդրայած «սիրո եւ համերաշխության» տակ վատ քողարկված ատելությունը, չարությունը, անձեռնահասությունն ու կեղծավորությունը: Վատն այն է, որ այդ ամենը փառաբանելու հետեւանքների շիլան ոչ այնքան փառաբանող «դհոլչիներն» են համտեսելու, այլ բոլորս:
Դա էլ, երեւի հանուն այն բանի, որ 100 տարվա մեջ մի երկրորդ ու վերջին անգամ համոզվենք, որ ոչ միայն անգլիական, այլեւ ամերիկյան նավերը Հայոց լեռները չեն բարձրանում: Իզուր չէ ասված՝ եթե Աստված ուզում է պատժել մեկին, նախ՝ խելքն է «տանում»: Դա միայն անհատներին չէ, որ վերաբերում է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի՝ 22.12.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան