ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Օշականցի Գևորիկի»-ի մերձավորը կրկին կալանավորվեց 12/21/2018 16:46 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ծանր հանցագործության մեջ մեղադրվող «Օշականցի Գեւորիկի»-ի մերձավոր Սեդրակ Թովմասյանին կալանավորումից ազատելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ նորից կալանավորել նրան։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի մերձավորներին՝ Սեդրակ և Արշակունի Թովմասյաններին, քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Ոսկեվազի բնակչին ծեծելու եւ ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ով «համարձակվել էր» նրանց դիտողություն անել մեքենան վատ վարելու համար։ Ընդ որում՝ եղբայրներից մեկը՝ Արշակունին, «Օշականցի Գեւորիկի»-ի փեսան է։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հոկտեմբերի 15-ին ուղարկվել դատարան։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Սամվել Ուզունյանի նախագահությամբ, բավարարել էր հոկեմբերի 22-ին պաշտպանական կողմի միջնորդությունը եւ մեղադրյալներից ավագ եղբոր՝ Սեդրակ Թովմասյանին խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ, ինչի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատախազը։
Դեկտեմբերի 17-ին վերաքննիչ քրեական դատարանը մեկանել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.10.2018թ. որոշումը։ Ըստ վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ նախնաքննության սկզբնական փուլում, երբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին, մեղադրյալը խուսափել է ներկայանալ վարույթն իրականանող մարմնին։ «Դատարանն անտեսելով հիշյալ հանգամանքը, որպես անհերքելի փաստ է ընդունել փաստաբան Անդրանիկ Բարսեղյանի և Սեդրակ Թովմասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս չի խուսափել նախաքննական մարմին ներկայանալ:
Հատկանշական է, որ դատարանը վերը նշվածը որպես անհերքելի փաստ ընդունելիս, նույնիսկ հաշվի չի առել Սեդրակ Թովմասյանի պաշտպան Անդրանիկ Բարսեղյանի կողմից իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու դատական նիստի ժամանակ տրված բացատրությունն առ այն, որ ծանուցագիրը ստանալուց հետո, երբ դրանում նշված է եղել քրեական օրենսգրքի հոդվածը, որով Սեդրակ Թովմասյանը մեղադրյալ է ներգրավված, Սեդրակ Թովմասյանը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, քանի որ նրա մոտ առաջացել է անվստահություն նախաքննության մարմնի նկատմամբ:
Նշվածից առավել քան ակնհայտ է, որ պաշտպանն ինքը չի ժխտել այն հանգամանքը, որ Սեդրակ Թովմասյանը, տեղեկացված լինելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի պահանջով, ավելին` թաքնվել է նրանից:
2018 թվականի փետրվարի 16-ին մեղադրյալ Սեդրակ Թովմասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միայն 2018թ. մարտի 2-ին Սեդրակ Թովմասյանը հայտնաբերվել է և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին:
Վկայակոչված իրավանորմի և վերը նշված փաստական տվյալների համատեքստում պետք է փաստել, որ դատարանի եզրահանգումն առ այն, թե մեղադրյալը չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, առնվազն անհիմն է»,- եզրակացրել է վերաքննիչ դատարանը եւ ամբաստանյալ Սեդրակ Սամվելի Թովմասյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից