ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սփյուռքը տեղյակ չէ այն մասին, որ մեզ որոշել են փակել». Սփյուռքի նախարարության աշխատակիցներ. 168.am 12/21/2018 13:43 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց նամակը փոխանցեցին վարչապետին ու հեռացան. Սփյուռքի նախարարության աշխատակիցները սպասում են, որ իրենց նամակը ևս կարողանան փոխանցել վարչապետին։ Այս մասին գրում է 168.am-ը:
Նրանց առաջարկվեց, որ իրենք նամակը տանեն-հանձնեն Կառավարության համապատասխան բաժնին, ինչը մերժվեց։
Ի վերջո, Սփյուռքի նախարարության աշխատակիցների նամակը վերցրեց Կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանը։ Այն հանձնելիս Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանը մասնավորապես նշեց, որ իրենք դեմ են, որ Սփյուռքի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին տեղ չի գտնելու Կառավարության կազմում, ինչպե՞ս է լուծվելու աշխատակիցների հետագա զբաղվածության հարցը։
«Որոշումը կայացնելիս հաշվի չի առնվել Սփյուռքի կարծիքը, որոնք, ըստ էության մեր հիմնական շահառուներն են։ Հայաստանում գտնվող մարդիկ միգուցե չգիտեն, թե ինչ աշխատանք է տանում Սփյուռքի նախարարությունը, և դա բնական է. մեր աշխատանքը հայաստանաբնակների հետ չի առնչվում։ Կարծում ենք, որ կարիք կա նաև սփյուռքահայերի կարծիքը լսել, որովհետև մենք ստեղծվել ենք իրենց համար»,-նշեց Լ. Անտոնյանը։
Վերջինս հավելեց նաև, որ փաստորեն ատեսվում է պետական կառավարման աշխատանքի շուրջ 10 տարվա և ավելի փորձ ունեցող մարդկանց ներուժը, ովքեր Սփյուռքի հետ աշխատելու հսկայական փորձ ու հմտություն ունեն, ու նրանց որևէ այլընտրանք չի առաջարկվում։
«Մեծ աշխատանք է կատարվել սիրիահայերի ինտեգրման հետ կապված, և այդ մարդկանց մի մեծ բանակ հենց այստեղ իրենք կարող են փաստել, թե ինչ հսկայական աշխատանք է տարված։ Այս քայլով վտանգվում է նաև մեծ հայրենադարձության՝ վարչապետի որդեգրած քաղաքականության ի կատար ածումը։ Սփյուռքի նախարարությունը, որ տարիներ շարունակ զբաղվել է ներգաղթի խնդիրներով, չպետք է դառնա արտագաղթողների համար ճանապարհ բացող»,- նշեց Սփյուռքի նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցով շրջանառության մեջ են դրել «Դեմ եմ Սփյուռքի նախարարության լուծարմանը» հեշթեգը, և արդեն իսկ Սփյուռքից մեծ քանակությամբ արձագանքներ կան։
Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ նամակին կլինի գրավոր պատասխան, կամ իրենց հետ կապ կհաստատեն, բայց չի կարող ասել՝ երբ։
Այն հարցին, թե շարունակելո՞ւ են արդյոք այսօր գործադուլը, Սփյուռքի նախարարության աշխատակիցներն ասացին, որ չեն շարունակելու. ճիշտ է, ապամոտիվացված, բայց վերադառնում են աշխատավայր, քանի որ իրենք չեն կարող չպատասխանել սփյուռքահայերի զանգերին։
«Սփյուռքի հետ տարվող աշխատանքը անատոմիայի պես է. մենք չենք կարող կանգնեցնել այդ սնուցող օրգանիզմը։ Մենք չենք կարող մեզ դիմած մեր հայրենակիցներին ասել՝ գնացեք, այլևս ձեզ չենք օգնում»։
168.am-ի հարցին, թե մինչև Սփյուռքի նախարարության լուծարման մասին նախագիծ շրջանառության մեջ դնելը, իրենց աշխատանքի գնահատում կատարվե՞լ է արդյոք, իրենց ասվե՞լ է, որ նախարարությունն անարդյունավետ է աշխատում, Սփյուռքի նախարարության աշխատակիցները պատասխանեցին, որ չի եղել նման բան, իսկ իրենց աշխատանքի իրական գնահատականները ոչ թե հայաստանյան շրջանակները պետք է տան, այլ իրենց անմիջական շահառու սփյուռքահայերը։
168.am-ը նաև հետաքրքվեց՝ բավարարվե՞լ են արդյոք Աշխատանքային օրենսգրքի պահանջները, ու արդեն իսկ ծանուցվե՞լ են այն մասին, թե կարող են աշխատանք կորցնել, վերջիններս պատասխանեցին, որ, ըստ կարգի, որևէ ծանուցում չեն ստացել։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից