Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Օրենքը խախտող դատավորները մի օր իրենք են փաստաբանի կարիք ունենալու․ «Հայոց աշխարհ» 12/20/2018   11:46  |  Մամուլ

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ինչպես հայտնի է, պատրաստվում են Վճռաբեկ դատարանում վիճարկել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով օրինականացվեց երկրորդ նախագահին «ուզած-չուզած» կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, միաժամանակ դիմել Եվրոպական դատարան։ Բայց սա էլ ամենը չէ՝ որոշումը կբողոքարկվի նաեւ Սահմանադրական դատարանում։

Ուսումնասիրելով դեկտեմբերի 12-ին վերջապես իրենց ձեռքի տակ հայտնված դատական ակտը՝ փաստաբանական խումբը հանգել է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը որեւէ կերպ չի անդրադարձել պաշտպանական կողմի հիմնական փաստարկներին՝ ուղղակի աչք է փակել դրանց վրա։

Մասնավորապես անտեսել է նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմը, որին հղում անելով՝ նույն Վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։

Փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈւՄՅԱՆԻ գնահատմամբ՝ վերաքննիչ ատյանն «ընդհանրապես լռությամբ շրջանցել է, որ նախագահի հրամանագիրը քննչական մարմնի, ինչպեսեւ առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից չի կարող որակվել սահմանադրությանը հակասող, որովհետեւ սահմանադրությանը ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան լինել-չլինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը»։

Ավելին՝ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլեւ ի սկզբանե ապօրինի. «Քննիչը, պատկերացնո՞ւմ եք՝ քննիչը, արտակարգ դրություն սահմանելու մասին հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը որակել է իբրեւ սահմանադրությանը հակասող՝ չունենալով դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում»։

Պաշտպանական կողմը կասկած չունի, որ ՀՔԾ քննչական խումբը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ նման, մեղմ ասած, խոցելի միջնորդությամբ մտնելով դատարան, առաջին ատյանի դատարանն իր հերթին ակնհայտորեն գերազանցել է սեփական իրավասությունները՝ բավարարելով այդ միջնորդությունը։

Դրանով իսկ, ըստ էության, հաստատել է քննիչի իրավասությունը՝ որոշումներ կայացնելու Սահմանադրական դատարանի փոխարեն, եւ ամրագրել է, որ, այո, «կա հիմնավոր կասկած, որ նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»: Վերաքննիչ դատարանն էլ, հակափաստարկ չբերելով, հլու-հնազանդ ի կատար ածելով «ի վերուստ» իջեցված հրահանգը, վավերացրել է անօրինականությունը։

Նախագահի կողմից գործող սահմանադրական կարգը «տապալելու» անհեթեթ մեղադրանքի հիմքում դրված մյուս «զորավոր» փաստարկը հայրենական արտադրության «Շերլոկ Հոլմսի»՝ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի «հայտնագործած» եւ որպես պաշտպանության նախարարի թիվ 0038 հրաման ներկայացրած գրությունն է, որի վրա, ինչպես բազմիցս փաստել է պաշտպանական կողմը, ո՛չ ամիս կա, ո՛չ ամսաթիվ, ո՛չ փաստաթղթին հատուկ որեւէ այլ ատրիբուտ։

Այդ «փաստաթղթով» իբր հիմնավորվում է, որ նախագահը 2008թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը «փաստացի ռազմական դրություն» էր մտցրել… ոչ թե հանրապետության տարածքում, ոչ թե մայրաքաղաքում, այլ Երեւանի փոքր կենտրոնում՝ չունենալով դրա իրավունքը։

Փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն սահմանված չէ, բայց դե ֆակտո ստեղծված է մի իրավիճակ, որտեղ առկա են ռազմական դրությանը բնորոշ հատկանիշներ։ Ռ.Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում վիճարկել են որպես սահմանադրական կարգի տապալման «իրեղեն ապացույց» ներկայացված սույն թեզը՝ պահանջելով, որ մեղադրող կողմը մեկ առ մեկ ցույց տա «փաստացի» մտցված ռազմական դրության հատկապես որ հատկանիշներն են առկա եղել Երեւանի փողոցներում ժամանակի տվյալ հատվածում։

Քանի որ այդպիսիք չկան ու չեն եղել, Վերաքննիչ դատարանն այս դեպքում էլ «համեստորեն» շրջանցել է պաշտպանական կողմի փաստարկները եւ հանգիստ խղճով «դակել է» առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցված համարված ի սկզբանե կեղծ վարկածը, թե «առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը սահմանել է փաստացի ռազմական դրություն»:

«Սա ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ եւ չտեսնել պրոբլեմը։ Բայց դրանից պրոբլեմը չի վերանում՝ ջայլամն է դառնում ավելի խոցելի»,- նկատում է Հ.Ալումյանը։

Փաստաբանների մյուս փաստարկը, որ դատարանը նույնպես չտեսնելու է տվել, հետեւյալն է. եթե նույնիսկ ընդունենք, թե հուլիսի 27-ին, երբ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ վկայի կարգավիճակով եւ անմիջապես՝ առանց կես հարց տալու նշանակվել «գլխավոր մեղադրյալ», կալանավորման որոշումն արդարացված է եղել, դրանից չի հետեւում, թե խափանման նման միջոց կիրառելու «ելակետային պայմաններն» այս ընթացքում չեն փոխվել։ Դատարանը չի փորձել գնահատական տալ՝ այդ «պատմական պահից» չորսուկես ամիս անց դրա հիմքերը դեռ պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ, ինչը հակասում է արդար դատաքննության միջազգային պրակտիկային։

Եթե խնդիրն այն է, որ երկրորդ նախագահը կարող էր ինչ-որ կերպ խոչընդոտել քննությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին եւ նախադեպային որոշումներ կայացրել՝ փաստելով, որ քննությանը խոչընդոտելու հնարավորությունները ժամանակի ընթացքում նվազելու միտում ունեն։

Ինչո՞ւ՝ որովհետեւ քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ապացույցներ է ձեռք բերում, հարցաքննում վկաներին, եւ վկաներին ճնշելու, ապացույցները կոծկելու անհրաժեշտությունն ինքնին վերանում է. «Եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը ենթադրել է, որ հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը ճիշտ էր վարվել՝ բավարարելով պարոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, դրանից չի բխում, որ դեկտեմբերի 7-ին պարոն Քոչարյանը պետք է նորից վերցվեր կալանքի:

Սա մենք բերել էինք որպես փաստարկ, բայց Վերաքննիչ դատարանը, դարձյալ ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվելով, տպավորություն է ստեղծել, թե չի տեսնում այս փաստարկը՝ որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել այս հարցին: Սա չի նշանակում, թե այդ փաստարկը չկա, նշանակում է, որ դատարանը եւս մեկ խախտում է թույլ տվել՝ խնդիրը լուծելու փոխարեն կրկնապատկել է այն»:

Այս ամենը չի կարող իրավական հետեւանքներ չունենալ. «Նման բան հնարավոր չէ. դա, կարելի է ասել, նույնքան միանշանակ է, որքան այն, որ արեւը պետք է ծագի արեւելքից, եւ մայրամուտը պետք է լինի արեւմուտքում:

Սա չի հանդուրժվելու՝ նախապես եմ ասում, հիմիկվանից եմ ասում, որպես փաստաբան եմ ասում։ Սա սպառնալիք չէ՝ բարի նպատակով, սիրով, շատ սիրելով զգուշացնում եմ. օրենքը այս կարգի խախտողները շուտով իրենք են փաստաբանի կարիք ունենալու, բանը մի հասցրեք դրան»,- աշխատանքը կորցնելու ահից «կարկամած» դատավորներին խորհուրդ է տալիս փաստաբանը։

Փաշինյանի ցանկություններն օդում բռնող եւ սրբորեն ի կատար ածող արդարադատության սպասավորները, հատկապես Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների դատավորները, որոնք, վստահ ենք, պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ չունեն, այսքան բանը չե՞ն հասկանում։ Չգիտե՞ն, որ անգամ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի պաշտպանների բողոքը կամ ոչինչ չասող հերթական լղոզված որոշումը կայացնի, Քոչարյանի «գործը» եւ ընտրովի արդարադատության մյուս գլուխգործոցներն աղմուկով պայթելու են Եվրոպական դատարանում՝ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով։

Լա՛վ էլ գիտեն, լա՛վ էլ հասկանում են, բայց շարունակում են սպասարկել վարչապետի պաշտոնակատարի քմահաճույքները՝ դառնալով «անցումային արդարադատություն» կոչվող պատժիչ մեքենայի մի մասը։

Թեեւ, հանուն արդարության, պետք է ասել, որ դեռ կան բարեխիղճ մարդիկ, որոնք համարձակվում են Փաշինյանի ասածին «չէ» ասել. «Մարտի 1»-ի վարույթն իրականացրած քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորների օրինակը վկա»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 20.12.18թ. համարում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:39 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ խախտումներ են եղել». Լարիսա Ալավերդյան
11:36 15/12/2018  |  ՄամուլՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ. «Հայկական ժամանակ»
15:37 14/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ
12:01 14/12/2018  |  Քրեական խրոնիկոնԱրման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը
09:47 14/12/2018  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով՝ ներքին տարաձայնություններ. «Ժողովուրդ»
18:47 13/12/2018  |  ՄեկնաբանությունՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել, դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ. Ստեփան Դանիելյան
18:52 11/12/2018  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը դատապարտվել է, որպեսզի հանցագործների ձեռքերը երկար լինեն. Մինասյան
18:03 11/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի կողմնակիցները հրապարակում սկսեցին բողոքի ակցիաները (ուղիղ միացում)
12:47 10/12/2018  |  Քրեական խրոնիկոնՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
09:58 10/12/2018  |  ՄեկնաբանությունՍերժ, իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Ռոբերտ Քոչարյանի որդու գրառումը

Արխիվ

[]