ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար». Նիկոլ Փաշինյան 12/19/2018 19:59 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից:
«Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ-որ բան անել և ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ-որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին: Ինչո՞ւ եմ ես սա հիշում և մեջբերում, որովհետև կարծում եմ` հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետև մենք ուժեղ և հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին: Հետևաբար, սա է նաև այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել: Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն` գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան և անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը` ավելացնելով, որ այսօրվա հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում:
«Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ` Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը: Շատ կարևոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում Սփյուռքին: Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը՝ ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին: Մենք այսօր շատ ենք խոսում Սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, Սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:
«Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում` ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետևյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի: Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը: Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում և ասում` գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ: Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է: Այնպես որ, այո, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ` մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց: Եվ հետևաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք Սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար: Եվ կառավարության ամենակարևոր առաքելությունը դա է՝ մարդկանց մղելը հաջողությունների: Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը, և ինքն իր մեջ նաև քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձևավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել` սպասելու փոխարեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ-որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ-որ նոր բան, այլ ինքներս ենք գործում և մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ-որ բան:
«Հետևաբար ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, և այդ ներուժի արտահայտությունը հետևյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն և որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք և գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն և խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետև մենք այլևս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն և այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի: Այնպես որ մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը և այլ թեմաների:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:
Ծրագրին մասնակցում են մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը: Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաև իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ