ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը». «Հայոց աշխարհ» 12/19/2018 11:27 | Մամուլ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգեւատրումներին եւ դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ եւ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։
Այսինքն՝ լրացուցիչ 1,2 մլրդ դրամ գումար է հատկացվում այդ նպատակի համար։ Ենթադրվում է, որ դա ուղղվելու է առաջին հերթին քաղաքապետարանի բարձրաստիճան անձանց դրամական պարգեւատրումներին, քանզի Հ.Մարությանն իր առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներին այլեւս չեն պարգեւատրելու։
Գուցե քաղաքապետը չգիտի՞, թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել հավելյալ 1,2 մլրդ դրամը կամ մոտ 2,5 մլն դոլարը։ Հուշենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 70-80 բնակարանանոց շենք՝ դրա կարիքը ունեցող սոցիալական խմբերի համար որոնց վիճակը շահարկելով, իշխանության եկան «թավշյա» հեղափոխականները։ Հավանաբար նոր քաղաքապետը նոր տոնածառ բերելով՝ իր պարտքը այդ մարդկանց հանդեպ համարում է կատարված՝ «թող ուրախանան նոր տոնածառով» մտածելով։
Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք մի քանի շենք է կառուցվել եւ հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող շուրջ 600 ընտանիքի։ Սրան հակառակ, նվազել է բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններին հատկացվող գումարը մոտ 171 մլն դրամով։
Արտասահմանյան գործուղումների ծախսերը գրեթե կրկնապատկվել են՝ այս տարվա համար նախատեսված 62 մլն դրամի փոխարեն 2019-ին դրանք կկազմեն 112 մլն դրամ։ Դե, եթե 150 հազար դոլար արժողության տոնածառը ինչ մի մեծ ծախս է, ապա 50 մլն դրամով (100 հազար դոլարով) ավելացած արտասահմանյան գործուղումների ծախսն էլ երեւի մի մեծ բան չէ։ Տրանսպորտի թեման առանձնահատուկ է։ Վերջին 5-6 տարիներին Երեւանում ավելի քան 30 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղի է փակվել ոչ շահութաբեր լինելու պատճառով։
Սրան զուգահեռ՝ երեւանցիների անմխիթար տրանսպորտային սպասարկումն ակներեւ է։ Ուղեվարձի թանկացումը մերժած երեւանցիները ստանում են այն տրանսպորտը, որից ավելին 100 դրամ սակագնով անհնար է ունենալ։
Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նվազեցնում է տրանսպորտի համար նախատեսված բյուջեն եկող տարվա համար գրեթե 2 մլրդ դրամով։ Հավանաբար, տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նոր ձեւ է գտել քաղաքապետը։
Քաղաքային նոր բյուջեով նվազելու են նաեւ վերելակների նորոգման ծախսերը։ Հիշում եք երեւի, թե ինչ բարձրագոչ խոստումներ էր տալիս վերելակներն ամբողջությամբ փոխելու մասին մինչ քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանը եւ ինչ է անում հիմա։ Երեւանը կանաչապատելու խոստմանը եւս, ընտրվելուց հետո, հաջորդեց կանաչ տարածքների պահպանման ծախսերը նվազեցնելը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ 19.12.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ