ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումը 12/18/2018 19:37 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերիկ վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:
Պարգևավճարների, գործուղումների մասին
Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:
Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը: Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով: Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով:
Երեկ քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) մեր ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո՝ անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը: Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել:
Ես ուզում եմ ամեն ինչ դրվի դարակներում, ինչպես ասում են: Ցանկացած հրապարակման հիմքում լինեն հիմնավորումներ և ուսումնասիրություններ: Մեր գործընկերները, ցավոք, որևէ առաջարկ չեն ներկայացրել: Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, և քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին: Ես առաջարկում եմ անցնել կառուցողական դաշտ և քննարկել բյուջեի հոդվածները` դրանց հիմնավորումներով:
Վերելակների մասին
Վերելակային տնտեսության բարեկարգումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է, մենք հավատարիմ ենք դրան և նախատեսում ենք մեծ բարեփոխումներ այս ոլորտում:
Սակայն վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:
Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխնատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:
Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել:
Եկամուտների, տեղական տուրքերի և վճարների մասին
Հաջորդ տարվա բյուջեով ավելացվել է եկամուտների պլանը՝ տուրքերի և վճարների սահմանաչափերի հաշվին: Օրինակ, վառելիքի միջին վիճակագրական լիցքավորման կայանը հիմա վճարում է համայնքին տարեկան ընդամենը 350 հազար դրամ: Վստահեցնում եմ ձեզ, որ սա նորմալ չէ: Մենք բարձրացրել ենք այս տուրքի չափն առավելագույնի, և դրա տակ կա պարզ մաթեմատիկական հաշվարկ: Փոքր լցակայանի պարագայում անգամ տուրքի չափը տարեկան կտրվածքով բաշխվում է վաճառվող բենզինի լիտրի վրա: Տնտեսվարողի համար այն 1-1.5 դրամի չափով ավելացում է բերում յուրաքանչյուր լիտրի համար: Նույնը կարելի է ասել գիշերային ժամերին աշխատող առևտրային և սպասարկման ծառայությունների համար: Ես վստահեցնում եմ, որ տուրքերի ավելացումը այս ապրանքների գների վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Այդ ծառայություններն օգտագործում են մեր քաղաքի ենթակառուցվածքները, և քաղաքը դրանց շահագործումից մուտքեր պետք է ունենա: Այլապես քաղաքն ինչո՞վ պետք է ապրի:
Մեր հիմնական եկամուտների աղբյուրները տուրքերը, վճարները, հարկերն ու գույքահարկն են: Մենք առնվազն 201 մլն դրամի չափով տնտեսում ենք պլանավորել միայն եկամուտների հավաքագրման բյուջեից: Առնվազն այդքան գումար ավելի քիչ ենք ծախսելու եկամուտների հավաքագրման համար:
Այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար: Միաժամանակ նշեմ, որ մենք հավատարիմ ենք փոքր և միջին բիզնեսի աջակցման՝ երկրի որդեգրած ռազմավարությանը:
Տրանսպորտի մասին
Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենն ավարտվել է վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:
Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան: Տրանսպորտային նոր ցանցի համար անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում:
Կանաչապատման մասին
Խոսում ենք կանաչապատման միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և շահագործման որևէ ծավալ չի փոխվել:
Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն: Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու՞ և ինչպե՞ս: Դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր այսօր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան նախորդ տարի:
Սոցիալական ոլորտի մասին
Ուղղակի գումար տալը ոչնչով չի օգնում մեր համաքաղաքացիներին: Պետք է մշակենք ծրագիր, որի արդյունքում մարդիկ կունենան եկամտի մշտական աղբյուր:
Ինչ վերաբերում է բնակարանաշինության ոլորտին, ապա նշեմ՝ ոչինչ չի կրճատվել: Սիսակյան 3 հասցեում արդեն կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը կապահովի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համար անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մի մասը:
Առողջապահության ոլորտի մասին
Ծախսերը հիմնականում ուղղված են մեր առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների տեխնիկական վերազինմանը: Մենք այսօր չունենք պատշաճ ծառայություններ, որոնք մարդուն հնարավորություն կտան առաջնային բուժօգնության համար դիմել պոլիկլինիկաներ: Ձեռք կբերվեն էլեկտրասրտագրության, համակարգային տոմոգրաֆիայի և մի շարք այլ սարքավորումներ:
Արդյո՞ք քիչ չէ բյուջեով նախատեսված գումարը քաղաքի կարիքները հոգալու համար
«Այդ գումարն այնքան է, որքան այս պահին կարող էինք տրամադրել: Ի դեպ, նախկինում նման ծրագրեր չեն եղել: Սա փուլային աշխատանք է, և հուսով եմ՝ հաջորդ տարի կավելացնենք ֆինանսավորումը: Օրինակ, ըստ էության, պոլիկլինիկաներն այսօր շահույթ չեն ապահովում համայնքին, մինչդեռ կարող էին: Մենք ուզում ենք, որ բուժհիմնարկները լինեն ինքնուրույն գործող տնտեսություն և ապահովեն լրացուցիչ մուտքեր»:
Բյուջեի վերանայման հեռանկարի մասին
Ելնելով ժամանակի սղությունից, որ ունեինք բյուջեն կազմելիս, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք 2019 թվականի բյուջեի լրամշակման գործընթաց և հավանաբար առաջին եռամսյակից հետո կունենանք լրամշակված բյուջե, մեզ համար առավել կարևոր սկզբունքներով նոր համայնքային բյուջե:
Դրոշների և տոնական զարդարանքի մասին
Առայժմ դրոշների և մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար հատկացված ծախսերը մնացել են նույնը: Սա ունի իր պարզ բացատրությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերի ժամանակ մայրաքաղաքը դրոշակազարդվում է: Բնական է, որ, իհարկե, պարբերաբար պետք է նորացվեն նաև համայնքային շենքերի դրոշները: Բացի այդ, դրոշները փակցնելու համար օտգագործվող վերամբարձ մեքենաների մեկ ժամ վարձակալության համար ծախսվում է մոտ 10-15 հազար դրամ:
Երևանի բյուջեի աճող դեֆիցիտի մասին
Դեֆիցիտի մասով պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացում դա օրինաչափ երևույթ է: Ցանկացած տնտեսական օրգանիզմ միշտ պետք է ունենա ավելի շատ պահանջներ, քան կան միջոցներ: Այս դեֆիցիտը խոսում է ավելի շատ պահանջների մասին: Մենք ձևավորել ենք նոր առաջարկ քաղաքի համար, որը պետք է պահանջարկի սկզբուքնով բավարարվի, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցը վարկային ռեսուրսն է: Մեր բյուջեի դեֆիցիտը էապես չի աճել, այլ նոր ուղղություն է ներդրվել, որը ֆինանսավորվում է վարկային միջոցներով: Խոսքը 1.4 մլրդ ՀՀ դրամի մասին է, որն ուղղված է Երևանում էներգախնայողության ծրագրի ներդրմանը:
Տնտեսումների մասին
Մենք ունենք էական տնտեսում 2018 թվականից և էական օպտիմալացում նախորդ տարվա համեմատ, որը մշակվել էր քաղաքային նախորդ իշխանությունների կողմից: Մեր այս տարվա ընդհանուր տնտեսումը կազմում է 9 մլրդ 350 մլն դրամ:
Որպես օրինակ առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից բենզինի ծախսի տնտեսումը: 224 մլն դրամի փոխարեն 2019 թվականին վառելիքի ձեռքբերման վրա ծախսվելու է 120 մլն դրամ: Բացի այդ, զգալիորեն խստացվել է վառելիքի ծախսման հսկողությունը:
Նոր ծրագրերի մասին
Տրանսպորտի նոր ցանցի ներդրման, վերելակների փոխարինման, ավտոկայանտեղերի կառուցման ծրագրերի կողքին կան մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս, որոնք նախատեսում ենք հաջորդ տարիների համար, այդ թվում մանկապարտեզների մասով:
Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ: Ըստ մեր ծրագրի, մի քանի տարի անց չի լինի երեխա, որ չկարողանա հաճախել մանկապարտեզ տեղ չլինելու պատճառով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ