ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԱ զեկույցը՝ 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին 12/18/2018 14:19 | ԼՐԱՀՈՍ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գրասենյակը:
Ստորև ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ.
Զեկույցում ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա ստացված վիճակագրական և այլ վերլուծություններ:
2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 21-ը։
Այդուհանդերձ, ՀՀ Կառավարությունը 2018թ. ապրիլի 12-ին թիվ 404-Ն որոշմամբ ընդունեց վերոնշյալ նախագիծը, որն այսպիսով ընդունվեց ավելի վաղ, քան առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն էր և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զրկվեց դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից:
Հիշյալ որոշման մեջ արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես.
Մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին։
Ժամանակավոր ոչ պիտանիության սահմանումը տարբեր հիվանդությունների դեպքում սովորաբար ենթադրում է տարբեր ժամանակահատված, սակայն ցանկում սահմանված չեն յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները:
Որոշ (հիմնականում վիրաբուժական) հիվանդությունների դեպքում սահմանվում է բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության կարգը: Այդ հիվանդությունների դեպքում սահմանված չէ բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության հետագա կարգը:
Հաճախ կիրառվում են նեգատիվ, վիրավորական, խարան ձևավորող եւ այլ նման բնույթի եզրույթներ, որոնք պետք է բացառվեն։
Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները:
Մի շարք հիվանդությունների դեպքում (Օրգանական հոգեկան խանգարումներ, Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ (ներառում է պարանոիդ ռեակցիա, փսիխոգեն պարանոիդ փսիխոզ, ռեակտիվ փսիխոզ, օնեյրոֆրենիա, զառան-ցանքային բռնկումներ եւ այլն, Վիճակ` տարած սուր վարակիչ, մակաբուծային հիվանդություններից և ինտոքսիկացիաներից հետո) հստակեցված չեն ժամանակ արտահայտող եզրույթները, օրինակ՝ «ձգձգվող», «կարճատև», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով»:
Մի շարք հիվանդությունների դեպքում (Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ) հստակորեն սահմանված չեն հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները:
Որոշ հիվանդությունների դեպքում (Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ նրանց հետևանքներ) հստակեցված չեն դրանց հաստատման ախտորոշիչ մեթոդները:
Այս և այլ թերություններն ու անհստակություններն առաջացնում են անորոշություններ եւ մեծացնում են մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, որը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների օբյեկտիվության վրա:
2017 թ-ի ձմեռային եւ 2018 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած 94 զորակոչիկների գերակշիռ մասի՝ 67-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության եւ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում 94 զորակոչիկներից (թիվը ներառում է նաև նախորդ զորակոչերի ժամանակ դիմած 9 զորակոչիկներին).
19 հոգու տրամադրվել է տարկետում տարբեր ժամկետներով
7 հոգի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ ազատվել զինծառայությունից,
1 հոգու վերաբերյալ պիտանիության որոշումը փոփոխվել է՝ վիրահատության ենթարկելու ցուցմամբ, որի վերաբերյալ կկայացվի նոր որոշում 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում,
12 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ զորակոչվել, որից 9-ը՝ սահմանափակումով զինծառայության համար,
10 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, սակայն համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ հրաժարվել է զորակոչվել, եւ որոշումները կամ վերադասության կարգով, կամ դատական կարգով բողոքարկվել են Կազմակերպության կողմից,
4 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ չի զորակոչվել, սակայն հետագա բողոքարկման համար չի դիմել Կազմակերպության աջակցությանը,
37 հոգու գործով կարիք չի եղել հետագա գրավոր աջակցության կամ ընթացք չի տրվել գործին քաղաքացու ցանկությամբ,
4 հոգի փորձաքննություն է անցնելու հաջորդ՝ 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում:
ՀՀ ՊՆ 2013 թ-ի թիվ 410 հրամանի եւ ՀՀ Կառավարության 2018 թ-ի թիվ 404 որոշման ոչ իրավաչափ կիրառման եւ/կամ ԿԲՀ սուբյեկտիվ մոտեցման հետեւանքով 13 զորակոչիկի վերաբերյալ կայացվել է չպատճառաբանված որոշում:
Երկու զորակոչերի ընթացքում Կազմակերպության կողմից կազմվել եւ ուղարկվել է ընդհանուր թվով 52 դիմում և տեղեկատվության հարցում, ևս 8 դիմում կազմվել է 7 զորակոչիկի անունից:
Զեկույցում ներկայացված են նաև գրությունների թիվն՝ ըստ հասցեատերերի, դրանց տրված պատասխանների բովանդակային և ժամկետների պահպանման վիճակագրությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ներկայումս դատական կարգով բողոքարկում է 2016 եւ 2017 թթ Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 7-ի վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումների եւ զինծառայությանը նրանց պիտանիության օրինականության հարցը։
Դատական գործերից 4-ը գտնվում է ՀՀ վարչական դատարանում, 2-ը՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, 1-ը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
11 զորակոչիկների վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումները բողոքարկվել են ըստ վերադասության։
Զեկույցը ներառում է նաև 2017 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 8 և 2018 թ-ի ամառային զորակոչի ընթացքում՝ 7 զորակոչիկների հետ անցկացրած հարցումների արդյունքները։
Ըստ այդմ՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար ոչ բոլորն են անձամբ, պատշաճ կերպով՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցվում: Բացի դրանից՝ զորակոչիկների համար պարզ չէ, թե ով է իրավասու ծանուցել իրենց զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար:
Հարցվածների մեծ մասը բուժզննության ենթարկվելու համար սպասել է 1 ժամ և ավելի. նրանցից մեկը սպասել է առավոտից մինչև երեկոյան ժամը 18-ը:
15 զորակոչիկներից առնվազն 3-ի մոտ առկա են եղել միաժամանակ երկու եւ ավելի հիվանդություն։ Ընդ որում, ոչ բոլորն են անցնում բուժզննություն զինվորական հաշվառման ժամանակ, որն էական նշանակություն ունի զինվորական ծառայության ընթացքում նրանց առողջական վիճակի հնարավոր վատթարացման տեսակետից:
Հարցվողներից ոչ ոք չի ենթարկվել Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով ենթադրվող բոլոր բժշկական հետազոտություններին, չի պահպանվել անձի առողջական վիճակի գաղտնիությունը:
Հարցումների արդյունքների այլ մանրամասներ ևս ներկայացված են զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է նաև 1998 թ-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 11-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները: Ըստ ուսումնասիրության՝ նշված ժամանակահատվածում զինվորական ծառայությունից տարկետում են ստացել 1519 եւ ազատվել 205 քաղաքացի:
1519-ից կրթական հիմքով տարկետում են ստացել՝ 729 անձ, 350-ը՝ հոգևորական լինելու, 139-ը՝ որպես սպորտի բնագավառի ներկայացուցիչ: 142 անձի դեպքում հիմքը նշված չէ:
Զինծառայությունից ազատված 205 հոգուց 186-ը հոգևորականներ են:
Ներկայացված բոլոր տվյալների մանրամասն վիճակագրությունը՝ զեկույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունների արդյունքում ստացած տեղեկատվության հիման վրա նաև առաջարկներ է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան