Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ֆիլմարտադրողների բաց նամակ Մակունցին 12/17/2018   11:14  |  ԼՐԱՀՈՍ

Ֆիլմարտադրողները բաց նամակ են հղել Լիլիթ Մակունցին:
  
Ստորև կցնում ենք Բաց նամակի տեքստը.

Դեկտեմբերի 12-ին, Ձեզ հետ հանդիպման արդյունքում, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ հիմնադիր-անդամ Հովհաննես Գալստյանը ընդհատեց դեկտեմբերի 3-ին սկսված իր Հացադուլը։

Դրանով, հուսով ենք, ընդհատվեց պետական երկու կառույցների՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական կինոնախագծի դեմ մեկ և կես տարի առաջ սանձազերձված ապօրինությունների ու դիմակայության շրջանը և սկսվեց նոր՝ կառուցողական երկխոսության շրջան՝ ի շահ այս ուշագրավ միջազգային կինոնախագծի արտադրության բարեհաջող ավարտի։

Ֆիլմի դեմ գործողությունները ուղեկցվեցին մամուլում, սոցիալական ցանցերում ընկերության վարկաբեկման, հաճախ անանուն, ֆեյք անձանց կողմից իրականցվող ապատեղեկատվության, կեղծ մեղադրանքների աննախադեպ արշավներով։

Անօրինակությունների գագաթնակետը դարձավ 2018թ-ին կինոկենտրոնի նոր կանոնակարգի ընդունումը, որի թիվ 15 կետը կիրառելով՝ ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը (Նազինե Ղարիբյան, Նաիրա Վարդանյան, Արմինե Անդա, Սեդա Գրիգորյան, Խանե Պողոսյան, Վիկտորիա Ալեքսանյան) մերժեց «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հայտը՝ չեղարկելով 2015թ-ին կինոկենտրոնի ստանձնած՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով ֆինանսավորելու պարտավորությունը։

Իրավական տեսանկյունից աննախադեպ այս որոշման արդյունքում Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը կրեց ահռելի ֆինանսական կորուստներ, մասնավորապես․

Ա․ Հետաձգվեցին 2018թ-ի ամռանը Հայստանում նախատեսված նկարահանումները,

Բ․ Սառեցվեցին Բուլղարական և Գերմանական գործընկերների ներդրումները,

Գ․ Կասեցվեցին ֆինանսավորման նպատակով ԵՄ հիմնադրամների հետ աշխատանքները,

Դ․ Չեղարկվեցին ֆիլմի 3 տասնյակ աշխատակիցների աշխատանքնային համաձայնագրերը,

Ե․ Փոշիացվեցին արտադրողների՝ տարեսկզբից կատարված մոտ 25մլն դրամի ներդրումները,

Զ․ Չեղարկվեցին 2018թ-ի աշնանը Բուլղարիայում կայանալիք նկարահանումները,

Է․ Չեղարկվեց 2018թ-ի ձմռանը Գերմանիայում կայանալիք հետատադրությունը,

Ը․ Չեղարկվեցին 2019թ-ին ֆիլմի տարածման համաձայնագրերը,

Թ․ Խաթարվեց Համատեղ արտադրության եռակողմ պայմանագրով նախատեսված պլանը։

Ժ․ 2017թ-ին նկարահանված նյութի մեծ մասը դարձավ ֆիլմում օգտագործելու ոչ պիտանի։

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության իրավաբանների ահազանգները՝ ՀՀ օրենսդրության հետ կանոնակարգի հիշյալ կետի անհամապատասխանության մասին, մնացին անպատասխան։

Ձեր հրահանգով հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, ՀՀ Արդարադատության նախարարության փորձագետը նույնպես փաստեց, որ ազգային կինոկենտրոնի ու ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ որպես պատժիչ գործիք կիրառված կանոնակարգի կետը հակաօրինական է։

Հիշյալ կետով, բացի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մերժվել են նաև նույն ընկերության կողմից ներկայացված երիտասարդ անկախ կինոռեժիսորների չորս կարճամետրաժ կինոնախագծեր։

Հետևությունը մեկն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հանդեպ իրականացվել է թիրախավորված գործընթաց՝ կինոընկերության գործունեությունը պարալիզացնելու, նրա բիզնես համբավին և միջազգային վարկին հնարավորինս ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։

Հարգելի տիկին Մակունց,

հաշվի առնելով վերոշարադրյալ փաստերը, մենք, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի անդամներս, հորդորում ենք Ձեզ․

Ա․ Վերահաստատել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հանդեպ պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության փաստը՝ համաձայն Ձեր և պարոն Հոհաննես Գալստյանի միջև, նախարարության իրավաբանի, կինոընկերության փաստաբանի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորածության։

Բ․ Բացատրություն պահանջել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը հասցրած վնասի, իրականացված ներդրումների փոշիացման, ակնկալվող ներդրումների կասեցման, մշակույթի նախարարությանը՝ ֆիլմի փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու միջոցով ապակողմնորոշելու, փաստերի վերաբերյալ։ Կինեմատոգրաֆիական լայն շրջանակների հետ քննարկել հիշյալ անձի կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետագա նպատակահարմարությունը։

Գ․ Բացատրություններ պահանջել «ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամներից՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկ լիամետրաժ և երիտասարդ կինոգործիչների չորս կարճամետրաժ Հայտերի անօրինական մերժման վերաբերյալ և բացառել հետայսու, ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում նրանց ընդգրկվելու հնարավորությունը։

ՖԱՀՖ-ը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ իրականացված անօրինակությունների աղմկոտ այս պատմությունը դիտում է որպես կինոյի պետական կառավարման մեջ տարիներով արմատավորաված ստվերայնության, հատվածային շահի գերակայության արատավոր շղթայի հերթական դրսևորում։

ՖԱՀՖ-ը ստեղծվել է Հայաստանցի ֆիլմարտադրողների շահերը պաշտպանելու նպատակով և իր գործունեության հիմնական նպատակը համարում է Հայաստանում մրցունակ և արդյունավետ կինոարտադրության ձևավորմանը նպաստելը։

Վստահ ենք, որ մեր նպատակները իրականանալի են Հայաստանում ձևավորվող նոր իրականության, տնտեսության և հասարակության առողջացման շարունական գործընթացի պայմաններում և լիահույս ենք, որ դիմում ենք Ձեզ՝ որպես վերոշարադրյալով մտահոգված համախոհի։

Նիկոլայ Դավթյան, կինոռեժիսոր
ՖԱՀՖ Ավագների Խորհրդի նախագահ

Տաթև Ավետիսյան, կինոռեժիսոր
ՖԱՀՖ համակարգող, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 22/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄնջախաղի թատրոնին տրամադրված նոր շենքում նաև մնջախաղի դպրոց կգործի
16:59 05/11/2018  |  ՔաղաքականԼիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
18:16 21/09/2018  |  ԼՐԱՀՈՍԼիլիթ Մակունցն անձամբ է հետևում մայրաքաղաքում իրականացվող տոնակատարությունների ընթացքին
18:56 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը
20:29 27/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄշակույթի նախարարն անդրադարձել է գերատեսչության հնարավոր կոռուպցիոն ռիսկերին և չարաշահումներին
11:35 04/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Գավառ քաղաքի մշակութային հաստատություններ
19:54 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի
18:55 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան
10:05 30/06/2018  |  ՄամուլՄշակույթի նախարարի ունեցվածքը. «Փաստ»
18:47 15/06/2018  |  ԼՐԱՀՈՍԼիլիթ Մակունցը ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին հորդորել է տասնօրյա ժամկետում գեղարվեստական ղեկավար ընտրել

Արխիվ

[]