ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ 12/17/2018 10:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:
Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և տիկնոջը՝ Հյուգեթ Գաբրաշին:
Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, ով նաև Ժնևի հայկական դպրոցի տնօրենն է, Ճարտարապետ Իռմա Ավագյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը:
Հանդիպմանը շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում:
«Ֆրանսիական ասացվածք կա, ըստ որի, լավ սկսած բարեգործությունը ինքնըստինքյան է լինում: Ժնևում գործող հայկական հիմնադրամները միասնական են, և միշտ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Դրանով է պայմանավորված շվեյցարահայ համայնքի ուժեղ լինելը»,- ասել է Վահե Գաբրաշը: Րաֆֆի Գարիբյանն էլ նշել է, որ ընդունված է կարծիք է, որ սփյուռքը անհրաժեշտ է Հայաստանին, «բայց սփյուռքը հենց Հայաստանի մեջ պետք է գործի, և հենց դա է պատճառը, որ դիմել եմ և ստացել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել է Րաֆֆի Գարիբյանը՝ հավելելով, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ոգևորվել է և որոշել, որ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր և իր գործունեությունը ծավալի նաև հայրենիքում:
Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուռքահայ մեծ բարերար «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Հանդիպմանը ներկա էին գործարար Մարկ Ավակյանը, «Ավակյան գորգեր» գործարանի սեփականատեր Հակոբ Ավակյանը, արտիստ Պիեռ Քուքճյանը: Դեկտեմբերի 15-ին Աննա Հակոբյանը այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը հյուրընկալել է Թալին Ավագյանի տանը, հանդիպել ՀԲԸՄ Շվեյցարիայի կոմիտեի կանանց:
Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով ներկաներին համայնքում ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին տասնյակ տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցելու համար, Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվում ինչպիսի ծրագրեր են իրականացվել և հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:
Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ