Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի». ԲՀԿ-ն՝ Էդմոն Մարուքյանին   12/17/2018   16:11  |  ԼՐԱՀՈՍ

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Ծառուկյան-Մարուքյան հակամարտության առնչությամբ:

հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Երեկ հայաստանյան քաղաքական ուժերից մեկի մի ներկայացուցիչ` Էդմոն Մարուքյանը, հանդես է եկել մի շարք պնդումներով, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ։
Եվ այսպես՝ ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների.

1. Պնդում առաջին

Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։

– Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով եւ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն Մարուքյանի եւ իր թիմի, հստակ եւ սպառիչ էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը թե՛ «Շանգրիլայի» եւ թե՛ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման մասով։ Որպես իրավաբան, Մարուքյանը, կարծում ենք, տեղյակ պիտի լինի Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ որեւէ արգելանք չկա սեփականություն ունեցող մարդկանց համար՝ զբաղվելու քաղաքականությամբ եւ օրենսդիր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է «Շանգրիլային», ապա Մարուքյանը, որպես օրինակելի օրենսդիր, հրաշալի տեղյակ է խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի, 100 միլիոն դոլար ներդրման դեպքում տրվում է նշյալ արտոնությունը եւ այսօր էլ ցանկացած ոք, ով պատրաստ է նման ներդրում անել, ինչպես «Շանգրիլայի» ներդրողները, կարող է ունենալ նույնպիսի պայմաններ։

Ի դեպ, եւս մեկ պարզաբանում հատուկ Մարուքյանի համար։ Էդուարդո Էռնեկյանը առանց նշյալ 100 միլիոն դոլարի ներդրումն ապահովելու արդեն ունի լիցենզիա` օդանավակայանի տարածքում կազինո հիմնելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից այն պարզ պատճառով, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում նշյալ բիզնեսը շահութաբեր լինել չի կարող։ Ուստի հորդորում ենք Մարուքյանին ցույց տալ, թե որտե՞ղ է տվյալ դեպքում ոլորտի մենաշնորհը։ Այն, պարոն Մարուքյան, պարզապես չկա։

2. Պնդում երկրորդ՝ մարտի 1-ի մասով։

«Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն մարտի 1-ի գործով, այսօր արդեն, նոր Հայաստանում որեւէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա եւ գոնե մենք վստահ ենք, որ մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետեւում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն։

3. Պնդում երրորդ՝ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, ով ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա։

Ստիպված ենք Էդմոն Մարուքյանի համար, որպես կլասիկ քաղաքական գործչի, եւս մեկ անգամ պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը։

Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբեւէ պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել եւ դուք չեք կարող բերել որեւէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որեւէ բիզնես նպատակի։ Չի եղել եւ չի կարող լինել նման փաստ։

4. Պնդում չորրորդ՝ Ծառուկյանի հարստության մեջ բազմաթիվ ճեղքեր կան։

Որեւէ ճեղք չկա, պարոն Մարուքյան։ Գագիկ Ծառուկյանի կապիտալը՝ առաջին լումայից մինչեւ վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել եւ տարբեր իշխանությունների կողից հարկային պերմանենտ ստուգումները որեւէ չարաշահում եթե հայտնաբերած լինեին, ապա մեկ րոպե անգամ չկասկածեք, որ այդ մասին վաղուց ազդարարած կլինեին։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություներում։ Վստահեցնում ենք ձեզ, նման համակարգված եւ հետեւողական ստուգումներ հայաստանյան որեւէ տնտեսվարողի մոտ չի եղել։ Ու եթե որեւէ չարաշահում լիներ, վստահ ենք, չեք կասկածում, որ մեծ սկանդալը իրեն սպասեցնել չէր տա։

5. Պնդում հինգերորդ՝ Քոչարյանը՝ ԲՀԿ հիմադիրն է։

Հարգելի պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին։ Եւ եթե Քոչարյանը որեւէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին, ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր։

6. Պնդում վեցերորդ՝ Մարուքյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն սպառնում է։

Պարոն Մարուքյան, դուք չափից ավելի մեծամիտ, ինքնավստահ և չհիմնավորված բարձր ինքնագնահատական ունեք։ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան եւ դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։

Ձեր հույսերը զուր են։ Քաղհալածյալ ներկայանալը, պարոն Մարուքյան, քաղաքական դաշտում ինքնահաստատվելու բավականին մաշված մեթոդ է, ուստի փորձեք ինքնահաստատվելու շատ ավելի ազնիվ տարբերակներ գտնել։

7.  Պնդում յոթերորդ՝ նախորդ խորհդրանական ընտրություններից հետո արաբական ներդրումների մասին։

Պարոն Մարուքյան, եթե չենք սխալվում, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, լավ տիրապետում եք հայաստանյան օրենսդրությանն ու պետք է որ գոնե նվազագույն գիտելիքներ ունենայիք՝ հասկանալու համար, որ ցանկացած ներդրող պահանջում է հստակ երաշխիքներ եւ որեւէ ներդրողի ո՛չ Ծառուկյանը եւ ո՛չ էլ որեւէ մեկը չեն կարող ստիպել ներդրումներ անել քաղաքական այն միջավայրում, որը տվյալ ներդրողի համար խնդրահարույց է։ Այո, նշյալ ներդրողները պատրաստ էին ներդրում անել եւ իրենց ներդրումների երաշխիքը կարող էր լինել միայն ԲՀԿ-ն, եթե ստանար առավելագույն քվե։

8. Պնդում ութերորդ՝ Ծառուկյանը հրահանգել է «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների՝ քվեարկելու հոգուտ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Պարոն Մարուքյան, «Ծառուկյան» խմբակցությունում որոշումները կայացվում են բաց քննարկումների արդյունքում եւ նշյալ հարցի վերաբերյալ որոշվել է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկությունը թողնել ազատ։ Իսկ եթե անդրադառնանք քվեարկություններին, ապա եւս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ դուք, Էդմոն Մարուքյան, քանիցս կողմ եք քվեարկել եւ պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։

Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը շատ հստակ է։ Եւ դուք ԲՀԿ թիմում, այդ թվում նաեւ մեր նախկին պատգամավորների մեջ չեք գտնի որեւէ մեկին, ով կասի, որ Ծառուկյանն իրեն հրահանգել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եթե Ծառուկյանը նման հրահանգ տված լիներ, ապա մեր րոպե անգամ չկասկածեք, որ ամբողջ թիմը մեկ մարդու պես կկատարեր քաղաքական այդ որոշումը։

Չի եղել նման բան եւ դուք, որպես կլասիկ քաղաքական գործիչ, պետք է որ հրաշալի հասկանաք քաղաքական որոշման եւ ազատ քվեարկության տարբերությունը։
Ի դեպ, բացակայությունների մասին։

Հիշեցնենք, որ ըստ «Պառլամենտմոնիթորինգի», դուք Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն եք, բայց ի տարբերություն ձեզ, մենք չենք պնդում, որ ձեր բացակայությունները եղել են անհարգելի։

9. Պնդում իններորդ` 2015 թվականին Ծառուկյանը մենակ թողեց ժողովրդին, պատճառաբանելով, թե արյուն կթափվի։

Հարգարժան պարոն Մարուքյան, մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց քաղաքական նպատակները իրագործելու եւ իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, անգամ՝ զոհերի։ Դուք, իհարկե, դա չեք հասկանա, սակայն ժողովուրդը հասկացավ եւ գնահատեց, որ Գագիկ Ծառուկյանի համար իր յուրաքանչյուր հայրենակցի անվտանգությունը շատ ավելի բարձր արժեք է, քան ցանկացած իշխանություն։

10. Պնդում տասներորդ` Դուք Ծառուկյանի մոտ չեք գնացել եւ դա եղել է ձեր որոշումը։

Դիտեք այսօր ձեզ քաջ հայտնի Գեւորգ Շահինյանի հարցազրույցը եւ ձեր այդ մի պնդման պատասխանն էլ այնտեղ կստանաք։ Ընտրովի քաղաքական ամնեզիան այս դեպքում Ձեզ չի փրկի:

11. Պնդում տասնմեկերորդ` Եթե չլիներ Էդուարդ Բաբայանը, ապա Լուսավոր Հայաստանը խորհրդարանում կլիներ երկրորդ քաղաքական ուժը։

Փաստորեն, պարոն Մարուքյան, դուք ինքներդ եք ընդունում, որ Էդուարդ Բաբայանը շատ ավելի մեծ հեղինակություն եւ քաղաքական կշիռ ունի, քան ամբողջ Լուսավոր Հայաստանն իր քաղաքական թիմով եւ հովանավորով միասին վերցրած։ Սա այն դեպքն է, երբ մենք միանգամայն համաձայն ենք ձեզ հետ։

Եվ վերջում՝

Այդուհանդերձ, մի ճիշտ խոսք դուք ձեր 40 րոպեանոց ելույթի վերջում ասացիք, որ մեր երկրի առաջ բազում խնդիրներ կան եւ պետք է զբաղվել բացառապես այդ խնդիրների լուծմամբ։ Հարգելի պարոն Մարուքյան, ահա արդեն քանի օր է ձեզ փորձ է արվում բացատրել, որ պետք չէ երկրի առջեւ ծառացած խնդիրները թողած՝ ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։

Ի վերջո, Ծառուկյանը, որպես, այո՛, հզոր մարդ, դեբատների ավարտին սեղմեց ձեր ձեռքը եւ նաեւ «Լուսավոր Հայաստանին» շնորհավորեց խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Նախահարձակ եղել եք դո՛ւք, դեբատը չեք մարսել դո՛ւք պարոն Մարուքյան եւ ձե՛ր թիմը, ովքեր օրեր շարունակ, տարբեր եթերներից եւ մամուլի տարբեր հարթակներից խոսում էին միմիայն ու բացառապես Գագիկ Ծառուկյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» մասին։ Իսկ երբ մեզ անհիմն մեղադրում են, մենք պատասխանում ենք։ Այդպես եղել է միշտ, եւ այդպես է լինելու նաեւ այսուհետ։

Կարծում ենք, երեկ ուղիղ եթերում ձեր շարադրած որեւէ պնդում անպատասխան չմնաց։ Եթե բաց հարց ձեզ համար դեռ մնացել է, հիշեցրեք` դա էլ կպարզաբանենք։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:45 17/12/2018  |  ՔաղաքականԷդմոն Մարուքյանի կարծիքով՝ «մեծ դեբատի» ժամանակ Ծառուկյանին ուղղված իր հարցից հետո ԼՀ-ի նկատմամբ իրականացվում է լայն հակաքարոզչություն
10:00 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը
14:15 12/12/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ը միակ քաղաքակրթական այլընտրանքն է թե գործող իշխանությանը և թե հին, քրեաօլիգարխիկ համակարգին
15:13 10/12/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը. ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել
15:34 18/11/2018  |  Ընտրական իրավունքԼՀԿ-ն հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը
18:57 14/11/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները
11:21 04/11/2018  |  ՔաղաքականԼուսավոր Հայաստան Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին
18:29 03/11/2018  |  Ընտրական իրավունք«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի
00:07 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դուրս է գալիս Լուսավոր Հայաստանից ու միանում հեղափոխությանը
20:12 17/02/2018  |  ՔաղաքականՊաշտոնատար անձանց օրենքի առջև պետք է դարձնել հաշվետու. Լուսավոր Հայաստան

Արխիվ

[]