Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 12/17/2018   14:26  |  ԳՈՐԾ #

2018 թվականը խորհրդանշական էր Հայաստանի համար ոչ միայն հոբելյանների, ողբերգական տարելիցներ, այլ նաեւ բացահայտումների  առումով։ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարելիցը  Հայաստանի քաղաքական կյանքում նշանավորվեց հեղափոխությամբ, երկրորդ նախագահի կալանավորմամբ, բայց պակաս հիշարժան չի եղել նաեւ 10-րդ տարելիցը, երբ բացահայտվեցին Հայաստանի անկախացման տարիներին մեկը մյուսին հաջորդած մի շարք աղմկահարույց սպանություններ։ Հիշեցնենք, որ 1998 թվականին վնասազերծվեց  Արմեն Տեր-Սահակյանի բանդան, որի միջոցով, ըստ օրինական ուժի մեջ մտած դատավճռի,  ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը կազմակերպել էր  տարաբնույթ առանձնապես ծանր հանցագործություններ՝ սպանություններ, սպանության փորձեր։

Այսպես՝ 1998 թ. հունվարին  իրավական լրահոսում հայտնվեց Արմեն Տեր-Սահակյանին պատկանող՝ Կոտայքի մարզի «Ձորաղբյուր» այգեգործական ընկերության տարածքում գտնվող ամառանոցում նրա մոտ հավաքված մի խումբ անձանց ձերբակալելու մասին հաղորդագրությունը։ Հանրության կողմից պահանջված  այս տեղեկատվությունը մինչ այդ անհավանական էր թվում, քանի որ Տեր-Սահակյանի անունն ուղղակի կապված էր ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ, ով ժողովրդի կողմից  շարժմանը տված վստահությունը շատ կարճ ժամանակ անց սկսեց օգտագործել ի չարս։

26 տարի առաջ կամ համահայկական զարթոնքից 4 տարի հետո՝ 1992թ. ամռանը, ներքին գործերի նախարար Սիրադեղյանը  Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով ստեղծել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որի միջոցով իրականացվել են մի շարք աղմկոտ սպանություններ։ Բանդայի անդամները 1992 թվականի հուլիսի 24-ին ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»: Ընդամենը մեկ շաբաթ անց այսպես կոչված ոստիկանները  հարձակվել են Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված թիվ 24431-Պ ռուսական զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա  և  հափշտակել  «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ ու ռազմամթերք: Հենց այս հափշտակված ինքնաձիգը հետագայում օգտագործվել է բանդային հանձնարարված առաջին լուրջ «առաջադրանքի»՝  Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանության ժամանակ։

Հիշեցնենք, որ ուղիղ 26 տարի առաջ է տեղի ունեցել  երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և Ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր  1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։  Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:

Նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արթուր Ալոյանն ստանձնել են սպանության կատարումը՝  ավազակային հարձակմամբ հափշտակված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Արթուր Ալոյանը, Ալիկ Գրիգորյանը և Սուրեն Հարությունյանը նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի, ընթացքում՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով ավտոմեքենայի խցիկի միջից հավաքել ու թափել են կրակված պարկուճները, այնուհետև վերադարձել Երևան, ուր հասնելուն պես գնացել են ՀՀՇ վարչության շենք և   Արմեն Տեր-Սահակյանին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին ու  նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված  ինքնաձիգերը:

Առաջադրանքի կատարված լինելու հարցում Արմեն Տեր-Սահակյանն անձամբ է գնացել դեպքի վայր՝  իր խմբի անդամներից   Իսրայել Սարգսյանի հետ (նշենք, որ վերջինս հայտնի է «Իսո» մականունով, ով ներկայումս մեկ այլ աղմկոտ գործով՝ Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի 2014 թվականի տեղի ունեցած սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար դատաղադրվել է 25 տարվա ազատազրկման – խմբ)  գնացել է դեպքի վայր և համոզվել, որ Սուքիասյանն ու նրա վարորդն  իրոք սպանված են:  Դրանից հետո բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյան իցուցումով՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հանցագործության միջոց հանդիսացած ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին, որից հետո բանդան ողջ կազմով մեկնել  է Հանքավան և շուրջ տասն օր թաքնվել այնտեղ գտնվող հանգստյան տներից մեկում:

Այնուհետեւ՝  ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ԱրմենՏեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ամբողջ կազմով, ընդգրկել է ՀՀ ՆԳՆ Ներքինզ որքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամ բստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որն անմիջականորեն ենթարկվել է անձամբ Սիրադեղյանին:

Ի դեպ նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանը՝ ՆԳՆ համակարգում հրամանագրվել է դտվածություն ունենալու պարագայում. Hg 1990 թ. մարտ ամսին բռնվել էր զենք հափշտակելու , կողոպուտ կատարելու համար և մի քանի ամիս հետո Արաբկիրի շրջանի ժողդատարանի կողմից դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ պայմանական:  Նույն թվականին   ազատվել է կալանքից և ներգրավվել պարտադիր  աշխատանքի: Այդ ժամանակ էլ աշխատանքի է ընդունվել այն ժամանակվա իշխանական քաղաքաի ուժի՝ ՀՀՇ-ի «Հայք»  թերթի խմբագրությունում՝  որպես խմբագիր Սամվել Գևորգյանի վարորդ: Վերջինս Ռադիոյի և հեռուստատեսության պետական վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ տեղափոխվել է և դարձյալ Արմեն Տեր-Սահակյանը որպես վարորդ աշխատել է նրա մոտ և հենց այդ ընթացքում էլ ծանոթացել Վանո Սիրադեղյանի հետ։

Հետագայում քրեական գործով նախաքննության ընթացքում  Արմեն Տեր-Սահակյանը Հովհաննես Սուքիասյանի սպանության մասին պատմել է. «  Հովհաննես Սուքիասյանի սպանության հանձնարարությունը  1992 թ.-ին դեպքից որոշ ժամանակ առաջ տվել է Վանո Սիրադեղյանը ՝ Սամվել Գևորգյանի միջոցով, իսկ հետագայում Սիրադեղյանն անձամբ է իրեն հանձնարարել այդ սպանության կատարումը: Ինքն ու իր ջոկատի տղաները չեն ճանաչել Սուքիասյանին: Հանձնարարողն ասել է , որ սպանությունը կատարվելու է ազգի բարօրության համար: Նա այդպես էլ հայտնել է իր ջոկատի տղաներին , որոնք պատրաստ են եղել «հանուն պետության կատարել նշված սպանությունը»: Վանո Սիրադեղյանը Սուքիասյանի վարորդի  կապակցությամբ ասել է , որ եթե Հովհաննես Սուքիասյանին մենակ հնարավոր չլինի սպանել , ապա անհրաժեշտ է սպանել նաև վարորդին և հնարավոր ուղևորներին: Հետագայում տղաներն եկել և իրեն զեկուցել են , որ իրականացրել են սպանությունը: Նյութական շահագրգռվածություն չի եղել: Ինքը չի կարող ասել, թե սպանությունների հանձնարարությունները տալիս Սիրադեղյանն այլ պաշտոնատար անձի հետ խորհրդակցում էր, թե ոչ: Սպանության պատճառների մասին Վ. Սիրադեղյանն իրեն և իր միջոցով նաև ջոկատի տղաներին ասել է, որ «դա նույն սահմանների կռիվն է, որ նրանք կռվում են սահմանում, իսկ իրենք ՝ այստեղ»: Սպանությունը կատարելու մասին զեկուցել է Սիրադեղյանին, որը հավանության տալով ասել է  «լավ է »:

Իսկ սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած  Սուրեն Հարությունյանը պատմել է. «92 թվականի աշնանը, Արմեն Տեր-Սահակյանը ՀՀՇ վարչության շենքում, որտեղ հավաքված են եղել իրենց տղաները  ,ասել է , որ պետք է սպանվի Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը: Այդ արտահայտությունն իրենց անակնկալի չի բերել, քանի որ Արմեն Տեր-Սահակյանը նախկինում բոլորին զգուշացրել է , որ ահրաժեշտության դեպքում պետք է կատարեն նաև սպանություններ , «վերացնելով խանգարող մարդկանց»: Դրա դիմաց նա իրենց գումար չի խոստացել: Հանձարարությունը ստանալուց հետո  տղաներից մի քանիսը գնացել են Աշտարակ և ճշտել Սուքիասյանի օրակարգն ու մշտական երթուղիները: Սպանությունը Տեր-Սահակյանը հանձնարարել է իրեն, Ալիկ Գրիգորյանին և Արթուր Ալոյանին: Իրեն և խմբի նշված անդամներին հանձնարարվել է նաև որևէ ավտոմեքենա հափշտակել , սպանության ժամանակ օգտագործելու համար: Իրենց մոտ եղած  մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ կանգնեցրել են մի մեքենա , վարորդին սպառնացել և իջեցրել մեքենայից:  Այդ ավտոմեքենայով են գնացել Աշտարակ կատարել հանձնարությունը և սպանությունից հետո , հանցագործություն կատարող մյուս անձանց հետ  մեքենան  տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Մեքենան հրկիզել է անձամբ ինքը՝ մեքենայի մեջ բենզին լցնելու եղանակով: Մեքենայի մեջից նախապես հավաքել են պարկուճները: 

 Սպանության համար իրենց տրամադրվել է երկու ինքնաձիգ , համապատասխան տեսակի և քանակի ռազմամթերք: 1992 թվականի սեպտեմբերի 18-ի առավոտյան նշված  ավտոմեքենայով , զինված գնացել  են Աշտարակ ՝ սպանությունն իրականացնելու: Ավտոմեքենան վարել է ինքը, իր կողքին նստել է Արթուր Ալոյանը, իսկ հետևի նստատեղին ՝ Ալիկ Գրիգորյանը, ինքնաձիգերը գտնվել են նրանց երկուսի մոտ»:

Այս սպանության կրքերը դեռ չհանդարտված 1993 թվականին հասարակությունը ցնցվեց  ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանության լուրով:

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:14 13/02/2018  |  ՄամուլՍեյրան Սարոյանը քավոր կկագնի Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարված ցմահ դատապարտյալի որդուն. «Հրապարակ»
22:24 07/07/2017  |  Քրեական խրոնիկոնԱնկախ հանձնաժողովը քննել է Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման հարցը
14:50 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Տեր-Սահակյանը խնդրում է իր նամակը ՀՀ նախագահին փոխանցելու համար մարդ ուղարկել
20:23 08/02/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
18:50 03/02/2017  |  Դատական ռեպորտաժներՄարդ չեմ սպանել, ցուցմունք չեմ տվել, դրա համար եմ նստած. Արմեն Տեր-Սահակյան
17:32 23/01/2017  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ գաղտնիք պետք է հայտնի Արմեն Տեր-Սահակյանը. վերջինս հանդիպում է պահանջում
18:15 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը վերսկսել է հացադուլը
19:18 16/01/2017  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
13:47 09/01/2017  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրում ՀՀ նախագահից
15:14 24/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀացադուլի մեջ գտնվող Արմեն Տեր-Սահակյանն իրեն թույլ է զգում

Արխիվ

[]