ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նրանց նպատակն է՝ ձևավորել երիտասարդներ, որոնք մշտապես պարտվողի և զոհի կարգավիճակում կլինեն…». ԱԱԾ աշխատակից 12/15/2018 14:21 | ԼՐԱՀՈՍ
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանից և Թուրքիայից եկող ինֆորմացիոն հոսքերը ճշտվեն, քանի որ դրանց մեծ մասը նպատակ ունի ազդելու հայ հասարակության հոգեբանության վրա:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանը: Նրա խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկն է տեղեկատվահոգեբանական ազդեցությունը, որը դիտարկում են ընդհանուր հասարակության և պետության տեղեկատվության անվտանգության համատեքստում:
«Տեղեկատվահոգեբանական ազդեցությունից ապահովումը մեզ համար շատ կարևոր է, խոսքը ոչ միայն պետության մասին է, այլև մարդկանց խմբերի, հատկապես՝ երիտասարդների, այստեղ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիր ունենք՝ ինչպես վտանգավոր տեղեկատվության ներգործությունից, այնպես էլ՝ մանիպուլյացիաներից մինչև հոգեկան աշխարհի ապակողմնորոշում»,- ասաց Արմեն Քինակցյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում այդ աշխատանքը տարվում է ոչ թե կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ այդ ամենը դրված է պետական հիմքերի վրա, և այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Ուստի Հայաստանի խնդիրն է՝ այնպես անել, որպեսզի հայ հասարակությունը, հատկապես՝ երիտասարդությունը, հնարավորինս պաշտպանվի այդ ազդեցությունից:
Ըստ նրա, պետք է ուշադիր լինել, և յուրաքանչյուր տեղեկատվական նյութ, որը գալիս է Ադրբեջանից և Թուրքիայից, հնարավորինս վերլուծել:
«Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և պետք է դարձնենք պրակտիկա: Ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, ապա դրանք ուղղված են տեղեկատվական ներգործության այնպիսի վիճակի ստեղծման, որը կարող է ազդել մարդու վարքագծի, ցանկությունների, հարաբերությունների վրա: Այն ինֆորմացիաները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից, մենք դրանք շատ հստակ նկատում ենք:
Օրինակ, եթե խոսելու լինենք ապրիլյան պատերազմից, ապա մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ ինտենսիվ ձևով այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը նպատակային ձևով կիրառվել է, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լինի մի վիճակ, որը, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտության: Դա տեղի չունեցավ, սակայն սա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում»,- շեշտեց Ա. Քինակցյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանից և Թուրքիայից տեղեկատվական հոսքերը տարածվում են առավելապես տեխնիկական միջոցներով, բայց կան նաև միջազգային շփման եղանակներ, որոնցով նույնպես տարածվում է տեղեկատվությունը:
«Միտումնավոր խեղաթյուրված և ապատեղեկատվության միջոցով բոլոր այդ կենտրոնները փորձում են ազդել ընդունվող որոշումների, վարքագծի վրա և խեղաթյուրել հասարակությանը, հատկապես՝ երիտասարդությանը: Նրանց նպատակն է՝ ձևավորել երիտասարդներ, որոնք մշտապես պարտվողի և զոհի կարգավիճակում կլինեն, օրինակ՝ մտածելով, որ վաղը պատերազմ կլինի, և երկրում ապագա չկա, ուստի պետք է արտագաղթեն, սա ադրբեջանական կողմի համար բավականին արդյունավետ է, եթե այն չի ոչնչացնում, ապա թուլացնում է: Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունենում, մենք ժողովրդագրական խնդիրներ ունենք, ուստի այդ բթացման գործընթացով ինքնաբերաբար կարող են հասնել հաջողությունների: Սա երկարաժամկետ ծրագիր է, սակայն այն կա և ունի լուրջ տեղեկատվական բաղադրիչ»,- ընդգծեց Արմեն Քինակցյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից