ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վախենալու ոչինչ չունեմ, օրենքի տառն ու ոգին եմ կիրառել, Վահագն Հարությունյանին կալանքից ազատած դատավոր. armdaily.am 12/15/2018 17:24 | Հարցազրույց
Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը։ Քննիչը պետք է այժմ որոշի նոր խափանման միջոց, կամ էլ Վճռաբեկ բողոք տանեն։
Հարությունյանին կալանքից ազատելու որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը։ ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց դատավորին։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.
-Պարոն Մարաբյան, Վահագն Հարությունյանին կալանքից ազատելու որոշումը կայացնելուց հետո մտավախություն չունե՞ք, որ ճնշումների կենթարկվեք, կսկսեն բացահայտումներ անել, հայտարարություններ, թիրախ կդառնաք։
-Դատավորի վարքագծի կանոններով ուղղակիորեն սահմանված է, որ դատավորը չպետք է որոշում կայացնելուց քննադատության մտավախությունից ելնի կամ նմանատիպ հանգամանքներից, եթե դատավորը սկսի մտածել, որ իրեն կքննադատեն եւ այլն, այդ դեպքում արդարադատությունը կտուժի։
-Ինչո՞ւ որոշում կայացրիք ազատել կալանքից։
-Այդ հարցերին չեմ պատասխանի, ես իմ որոշումը կայացրել եմ, դրա մեջ ամրագրված է՝ ինչի համար եմ այդ որոշումը կայացրել, ոչ բացատրություն, ոչ պարզաբանում տալու ոչ իրավունք ունեմ, ոչ պարտականություն։ Որեւէ ասելիք չունեմ, այն, ինչ ունեի ասելու, գրել եմ որոշման մեջ։
-Կալանքը վերացնելուց հետո ի՞նչ ընթացակարգեր կան, այսինքն՝ անձը ինչ կարգավիճակ է ունենում, ինչ խափանման միջոց է ընտրվում։
-Այդ հարցերով պետք է դիմեք համապատասխան մարմնին, ես ընդամենը կայացրել եմ որոշումը, որը իմ ներքին համոզմունքի եւ իրավագիտակցությանը համապատասխան որոշում է, այնտեղ նշված են իմ պատճառաբանությունները, շարժառիթները, որը նիստից հետո պարզաբանվել է կողմերին, մնացած հարցերը իմ իրավասությունից դուրս է։
- Իսկ եթե Վճռաբեկ բողո՞ք տանեն։
-Դա կողմերի իրավունքն է, Վճռաբեկ դատարանի կողմից դատական ստուգման ենթարկելը իրենց իրավունքն է։
-Իսկ եթե սկսեն ուսումնասիրություննե՞ր անել, պարզեն, որ դուք մոտ եք պարոն Հարությունյանի հետ, ինչպես օրինակ Քոչարյանին ազատած դատավոր Ազարյանի դեպքում եղավ։
-Խնդրում եմ, նման հայտարարություններ պետք չէ անել։ Ես կայացրել եմ որոշում, որը եղել է իմ ներքին համոզմունքի արդյունքը, չկա որեւէ գործոն, պատճառ, այդ հարցերը ինձ մի ուղղեք, եթե իմ կենսագրությունով հետաքրքրվեք, կիմանաք, որ ես երբեք խնամի-ծանոթ-բարեկամ գործոնով պայմանավորված որոշումներ չեմ կայացնում։ Ես որեւէ ճնշումից ոչ վախեցել եմ երբեւէ, ոչ էլ կվախենամ երբեւէ, որովհետեւ վախենալու ոչինչ չունեմ, ընդամենը օրենքի տառն ու ոգին կիրառել եմ, իմ պատկերացումներով կայացրել եմ որոշում։ Ինչքանով է դա համոզիչ, կբողոքարկվի, չի բողոքարկվի, ինչ արձագանք կունենա, դա արդեն ինձնից դուրս խնդիր է։
-Եթե օրենքի տառը պահպանելով կալանքից ազատել եք, այդ դեպքում առաջին ատյանի դատարանը օրենքը խախտե՞լ է կալանավորելով։
-Պրովոկացիա մի արեք, եռաստիճան դատական համակարգի իմաստը հենց դրանում է, կարող են լինել դատարաններ, որոնք ունեն իրավական հարցերի վերաբերյալ որոշակի համոզմունք։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ պետք է կալանավորել, ես գտել եմ մեկ այլ լուծում, կարող է Վճռաբեկը մեկ այլ լուծում գտնել, հենց դատական համակարգի, դատավորի անկախության իմաստը դրանում է, յուրաքանչյուր դատավոր որոշում է կայացնում՝ ելնելով իր համոզումից եւ օրենքի իր սեփական ընկալումից։
-Այդ որոշումից հետո ՀՔԾ, ԱԱԾ պետը ձեզ չե՞ն զանգահարել։
-Ինձ ոչ ոք չի կարող զանգահարել, ու եթե զանգահարեն էլ, ընդամենը ես իրենց ասելու եմ հաջողություն։
-Մատ թափ տալու մտավախություն չկա՞։
-Չի կարող լինել նման բան։ Ես 4 տարի է՝ ա՛շխատում եմ դատավոր եւ որեւէ մեկը չի կարող ինձ վրա մատ թափ տալ, որովհետեւ ես կայացնում եմ որոշում, որոնց համար պատասխանատու եմ, իմ վրա մատ թափ տալու կարիք չկա։ Ես ձեզ կարող եմ ասել, որ այդ որոշումը կայացվել է օրենքի տառին ու ոգուն համապատասխան, որը ես եմ ընկալում, եւ եթե այդ որոշումը մի օր հասու լինի ձեզ, կարդաք, միգուցե հասկանաք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից