ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով շարունակում են նյութեր նախապատրաստվել. ամփոփում 12/14/2018 19:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ: Այս մասին հայտնում են՝ ՀՀ դատախազությունից:
Դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող հասանելի ԶԼՄ-ների հրապարակումների և սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների մշտադիտարկման արդյունքում: 157 դեպքի մասին հայտնվել է քաղաքացիների կողմից՝ ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների տեսքով, իսկ մնացած մասը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացքում հայտնի դարձած ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերին հարող տարածքներում կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային որոշ խախտումներին:
Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող որոշակի հաղորդումները պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկել է ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով հաղորդումների իրական հանգամանքները պարզելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
Նշված 442 դեպքերից վերացական և ընդհանուր բնույթի տվյալներ պարունակող 271 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում 161-ով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:
165-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝
113-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին,
4-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
13-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
9-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,
11-ը՝ ընտրակաշառք տալուն,
3-ը՝ կեղծ քվեաթերթ իրացնելուն
2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարեցնելուն հարկադրելուն
9-ը՝ այլ:
Նշված 165 դեպքից 12-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 147-ով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:
Նախապատրաստված 6 նյութերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 2-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, 2-ը՝ ընտրակաշառք առաջարկելու, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հացնագործությունների առերևույթ հատկանիշներով:
4 քրեական գործով նախաքննությունն իրականացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության, 2-ով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ