ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/14/2018 15:47 | Հարցազրույց
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի՝ երեկ armdaily.am-ին տված հարցազրույցի շուրջ 168.am-ը զրուցել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։
– Երեկ Վահագն Հարությունյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց ու բավականին ծանրակշիռ մեղադրանքներ ներկայացրեց Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)։ Սպասո՞ւմ եք արձագանք ՀՔԾ-ից։
– Շատ բնական կհամարեի, եթե ՀՔԾ-ն ոչ թե պարզապես արձագանքեր, այլ փորձեր մեկ առ մեկ անդրադառնալ բոլոր այն փաստարկներին, որոնք պարոն Հարությունյանն իր հարցազրույցում հնչեցրեց։ Դրանց ճնշող մեծամասնությունը զուտ իրավական էր, և հետաքրքիր կլիներ լսել իրավական հակափաստարկներ, եթե կարող են, իհարկե։
– Վահագն Հարությունյանը երեկ նշեց, որ իր նկատմամբ կայացրած հետախուզման որոշումը բացարձակ ապօրինի էր, ու բերեց դա հիմնավորող փաստարկներ։ Դրանք Ձեզ բավարարեցի՞ն։ Դո՞ւք էլ եք կարծում, որ հետախուզման որոշումն ապօրինի էր։
– Դա իմ կարծիքը չէ, դա Քրեական դատավարության օրենսգրքում բավականին հստակ շարադրված է, որ հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ հայտնի չէ անձի գտնվելու վայրը, քանի որ այդպիսով նա խուսափում է ներկայանալուց։ Իսկ այս դեպքում ունենք այն հանգամանքը, որ անձի գտնվելու վայրը հայտնի է. նա է զանգահարել և հայտնել այդ մասին, մնում է այն, թե նա քննությունից թաքնվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե անձը նշում է, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ, ապա ընդամենը պետք է այդ հանգամանքը ստուգվեր, որից կերևար՝ նա իսկապես բուժո՞ւմ է անցնում, թե՞ պարզապես հայտարարում է այդ մասին։ Եվ քանի որ երկուսն էլ չի արվել ըստ էության (ամեն դեպքում, պարոն Հարությունյանի հարցազրույցից դա էր բխում), ապա պետք է գալ այն եզրահանգման, որ, այո, հետախուզումն այս պահին եղել է ապօրինի։
– Նմանություն տեսնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի գործի և Վահագն Հարությունյանի գործի հետ այն առումով, որ, ըստ էության, երկուսին էլ նախ վկայի կարգավիճակով են հրավիրել ՀՔԾ, ապա նոր՝ մեղադրանք ներկայացրել։
– Նման դեպքեր շատ են լինում, որ անձինք հրավիրվում են՝ որպես վկա, հետո նրանց մեղադրանք է ներկայացվում։ Քրեական գործերով զբաղվող ցանկացած փաստաբանի կարիերայում նման դեպքեր պատահում են. այստեղ ինչ-որ բացառիկություն չկա։ Այլ բան է, որ նման գործերով միգուցե ազնիվ է միանգամից ցույց տալ կարգավիճակը։ Ինչևէ, դա օրենքով արգելված չէ։
– Վահագն Հարությունյանի՝ երեկ հնչեցրած մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ իր մեղադրանքի մեջ առկա է հակասահմանադրական ձևակերպում, մասնավորապես՝ «Ես իզուր չասացի, որ Հայաստանում արդարադատությունչկա, որովհետև ՀՔԾ պաշտոնյան իրեն թույլ է տալիս հակասահմանադրականգնահատական տալ։ Քանի դեռ չկա ՍԴ որոշում, իրավաբանը, որ գլխիվայր էլկանգնի, չի կարող այդ ակտը համարել հակասահմանադրական»,- ասել է նա։ Խոսքը վերաբերում է նրան, որ ըստ մեղադրանքի՝ Վ. Հարությունյանն իր գործողություններով հիմնավորում է Ռ. Քոչարյանի՝ արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՔԾ-ի կողմից հակասահմանադրական որակված հրամանագիրը։ Ի՞նչ եք կարծում, ՀՔԾ-ում իրավական գրագիտության պակաս կա՞։ Դուք այս ձևակերպումն ինչի՞ հետ եք կապում։
– Դուք հետաքրքիր հասցեատեր եք գտել այդ հարցի համար, որովհետև իրականում ես միակն եմ, ով Քոչարյանի՝ Մարտի 1-ի հրամանագիրը վիճարկել է ՄԻԵԴ-ում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վիճարկումը սկսել եմ 2008թ. ապրիլից. դիմել եմ Վարչական դատարան, ապա՝ Սահմանադրական դատարան։ Երկուսն էլ իմ հայցադիմումները վարույթ չեն ընդունել, որից հետո դիմել եմ ՄԻԵԴ, և, ճիշտն ասած, 3-4 տարի է, սպասում եմ վճռին. հետաքննությունն արդեն ավարտվել է։ Ես, իհարկե, որպես իրավաբան՝ համաձայն եմ Վահագն Հարությունյանի հետ այն առումով, որ չի կարելի որակել մի պատմական իրադարձություն, որքանով էլ դա ողբերգալի է, և ես ինքս դեմ եմ դրան ու գտնում եմ, որ դա ապօրինի է եղել, չի կարելի. քննիչի կողմից նման որակում տալն անթույլատրելի է, որովհետև քննիչը հակառակվում է բազմաթիվ դատավճիռների ու այդ գործով կայացված այլ իրավաբանական ակտերի։
Այլ բան է, որ ես դրանց հետ համաձայն չեմ, բայց պետք է սկզբից վերացնել այդ ակտերը ու գտնել այդ հակասահմանադրականության հիմնավորումը։ Եթե դա չես անում, ու պարզապես քննիչն է դա անում, իհարկե, դա իրավաբանական նիհիլիզմ է, որը շատ վտանգավոր երևույթ է։
Այսինքն՝ եթե դա թույլատրելի է մի դեպքում, ուրեմն բոլոր դեպքերում է թույլատրելի, և մենք կորցնում ենք ամբողջ իրավական հիերարխիան, և կներեք, ոչ մի հետապնդում, որքան էլ դա արդարացի լինի մարդու աչքերում, չի կարող համարվել իրավական։ Այս առումով տրված իրավական որակումը՝ պարոն Հարությունյանի կողմից հնչեցրած, որ վերցված է մեղադրանքի որոշումից, իհարկե, լուրջ կասկածանքի տակ է դնում դրանց իրավական հիմնավորումները։
– Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ երեկ Վահագն Հարությունյանը հնչեցրեց, թե այդ փաստաթուղթը ոչ թե իրավական էր, այլ ամբողջովին քաղաքական գնահատականներով լի փաստաթուղթ էր։
– Ամբողջական մեղադրանքը հասու չէ հանրությանը, հետևաբար՝ այստեղ շատ հետաքրքիր կլիներ լսել ՀՔԾ-ի արձագանքը։ Ես չեմ կարող համաձայնել կամ հակառակվել մի կարծիքի, եթե ծանոթ չեմ այդ ամբողջական փաստաթղթին։ Ամեն դեպքում, Վ. Հարությունյանը հստակ իր դիրքորոշումն ասաց, և ճիշտ կլիներ լսել ՀՔԾ-ից արձագանք ու հասկանալ, թե ով՝ ինչքանով է հիմնավորված խոսում։ Դրա մասին ինքնուրույն կարծիք ունենալ չեմ կարող, որովհետև որոշումը չեմ կարդացել։
– Որքանո՞վ Ձեզ հիմնավորված թվացին 10 զոհերի մահվան հանգամանքների ու իր մեղադրանքի մեջ ընկած անհեթեթությունների մասին երեկ Վահագն Հարությունյանի տված բացատրությունները։
– Բավականին հետաքրքիր բացատրություններ է տալիս Վահագն Հարությունյանը։ Ասում է՝ ինքնաձիգի փամփուշտից զոհվել է մեկ անձ, և 1000 փամփուշտ թաքցնելու կամ փոխելու իմաստը կորչում է, որովհետև ոչ ոք չգիտի, թե այդ մեկ զոհին որտեղ են սպանել, արդյոք գտնված փամփուշտները կարո՞ղ էին տեսականորեն կապ ունենալ այդ գնդակի հետ, որից մահացել է անձը։
Այստեղ հարցեր են առաջանում՝ իմաստը ո՞րն էր այդ փամփուշտները փոխելու։ Իմ տպավորությամբ՝ քարը քարի վրա չի թողնում այդ ենթադրությունից, որովհետև բանակի ներգրավվածությունը դրանով չի հերքվում ու չի կարող հերքվել։
Եթե անգամ փամփուշտներն են թաքցվել, այդ մարդիկ՝ Զինված ուժերի ծառայողները, ողջ են ու կարող են դա հաստատել՝ փամփուշտ լինի, թե չլինի։ Հետևաբար՝ ապացույց կեղծելու հանցակազմի սուբյեկտիվ կողմը ո՞րն է։ Ի՞նչ է թաքցնում նա։ Եթե ասում են՝ հերքում են Զիված ուժերի ապօրինի, հակասահմանադրական ներգրավվածությունը, դա փամփուշտներով չի հերքվում կամ հաստատվում։ Այս առումով շատ հետաքրքիր կլիներ ՀՔԾ-ի արձագանքը լսել։
– Առաջին գաղտնալսմանը հետևած ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետն արեց աղմկահարույց մի հայտարարություն, ըստ որի՝ հայտնի էր, թե ով էր սպանել Տիգրան Աբգարյանին։ Եթե մինչև այսօր այդ մասով գործ չունենք դատարանում, որ առանձնացված կքննվեր, կամ չգիտենք այդ մարդու անունը, կարո՞ղ ենք համարել, որ դա ըստ էության, պոպուլիստական հայտարարություն էր։
– Ես այդ տեսակետից որակում չէի տա, բայց բոլորս էլ հիշում ենք, որ պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ սպանել են հատուկջոկատայինները, որպեսզի իրավապահների մեջ զոհ ցույց տան, ու դրանով արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին օրենքի կիրառումը։ Դա շատ պատասխանատու հայտարարություն է, որի հետևանքները մենք դեռ չենք տեսնում։ Ես չեմ ուզում հավատալ, որ Սասուն Խաչատրյանը դա հայտարարել է զուտ հայտարարելու համար։ Դա շատ լուրջ հայտարարություն է։
Դրանով մեր բանակի լավագույն զորամասերին, ծառայողներին, որովհետև որպես կանոն՝ հատուկջոկատայինները լինում են մեր պարծանքը, մեղադրում են սարսափելի հանցագործության մեջ։ Ընդ որում, դա արվում է հոգնակի թվով, և տպավորություն է ստեղծվում, որ հատուկջոկատայինները հենց դրա համար էլ եկել են։
Շատ պատասխանատու հայտարարություն է, և ինձ թվում է՝ էդ կարգի պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերին պետք է շատ արագ հետևեին և մեղադրանքներ, և այլ իրավական գործընթացներ, որոնք մենք, ինչպես տեսնում ենք, կամ որքանով հասկանում ենք, չկան։ Իհարկե, հարցեր են առաջանում. իսկ ինչո՞ւ էր դա հայտարարվում, եթե չկան բավարար ապացույցներ մեղադրանքի համար, և, բնականաբար, դա տարակուսանքի տեղիք է տալիս։
– Երեկ Վահագն Հարությունյանը հայտարարեց «Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ, ներգրավել եմ ես, նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան եմ ուղարկել ես, և ոչ միայն նրա, այլև բազմաթիվ անձանց, ովքեր քրեական գործի նախաքննությամբ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ովքեր ներկայումս ստանձնել են պետական բարձրպաշտոններ»։ Այս հայտարարության հիմքում կարո՞ղ է լինել Վահագն Հարությունյանի նշած անձնական վրեժնդրության դրդապատճառը։
– Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը ես եմ եղել, ուստի հիմա պատասխանը կարող է ամենատարբեր ձևերով մեկնաբանվել։ Դա անթույլատրելի է՝ փաստաբանական էթիկայից ելնելով։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ