ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի. Վահագն Հարությունյան 12/13/2018 23:14 | Քրեական խրոնիկոն
Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կարծիքով իր նկատմամբ քրեական հետապնդումը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, ամբողջությամբ շինծու է: Այս մասին հայտարարել է Վահագն Հարությունյանը՝ armdaily.am-ի եթերում։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն քննչական խմբի նախկին ղեկավարին մեղադրում է ապացույց կեղծելու մեջ, իբր 1000 հատ պարկուճ փոխելու հանձնարարություն է տվել ոստիկանին եւ հայտարարել հետախուզում։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Վ.Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը, իսկ վերաքննիչ դատարանը բեկանեց որոշումը։
«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասաց նա:
Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Նրա խոսքերով միայն Սահմանադրական դատարանն է իրավասու որեւէ փաստաթուղթ հակասահմանադրական ճանաչել, իսկ ՀՔԾ պետը իրեն իրավունք է վերապահել նման գնահատական հնչեցնել։
Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ երբեւէ քննչական մարմինը չի հերքել և նպատակ էր չի ունեցել հերքել, որ բանակն այնտեղ չի եղել։
«Բանակի ներգրավվածության մասին մենք քրեական գործով ունենք փաստաթուղթ, ՊՆ-ից ստացած մեր հարցման պատասխանը, թե որ ստորաբաժանումն է որտեղ եղել, և կա Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ դրություն հայտարարելու մասին և այդ արտակարգ ռեժիմի պահպանմանն ուղղված Զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանումների ներգրավման մասին։ Բանակն այդ գործում ներգրավվել է կարծեմ ժամը 22։00-ից հետո։ Պարկուճ կեղծելու նպատակը կամ տրամաբանությունը ո՞րն է։ Բանակը սենց, թե նենց, եղել է այնտեղ։
Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել:
Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Եթե գնում եմ այդ կարգի հիմարությանը, որ իբրև պարկուճ եմ կեղծել, կեղծիքիս արդյունքները պետք է լինի գործում, պետք է գայի եզրակացության, որ բանակը այնտեղ չի եղել: Բայց ո՞վ ասեց, որ բանակը այնտեղ չի եղել: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո: Հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ բանակը ներգրավելուց հետո ինչ-որ պայմաններում չէր կարող նույն ինքնաձիգներից կրակոցներ արձակել: Հազար պարկուճ կեղծելու տրամաբանությունը չեմ կարող հասկանալ: Բանակը սենց թե նենց եղել է այնտեղ, լուցկու տուփ չէ, որ կարողանաս թաքցնել: Եթե ես պարկուճը փոխեցի, բանակի մարդկա՞նց էլ փոխեցի»,- մանրամասնեց նա:
Վահագն Հարությունյանն ասաց, որ եթե անգամ փոխած լիներ պարկուճները, շուրջ 1000 պարկուճի փոխելը կարող է տեսականերոն կապ ունենալ 10 սպանություներից մեկի հետ: Բայց ՀՔԾ-ն իրեն իրավունք է տալիս եզրակացնել, որ 10 անձանց սպանության մասով քննություն չի արվել: «Պարոն Սասունը իրեն ինչ ասես թույլ է տալիս, օրենք է խախտում, դատավորներին է գնահատական տալիս»,- ասաց նա:
Հարությունյանը չի հերքում, որ ՌԴ-ում է, ասաց, որ Մոսկվա քաղաքում է: Հարցին, թե ճի՞շտ է, որ ՌԴ քաղաքացիություն են իրեն շնորհել, նա պատասխանեց. «Մինչև օրս դեռ չեմ էլ դիմել նման հարցով»: Ասաց, որ ժամկետ չի կարող ասել, թե երբ կվերադառնա:
«Առողջական խնդիրներ ունեմ առաջին հերթին, նաև ես հիմա արդարադատություն որևէ մեկից ակնկալել չեմ կարող, որովհետև արդարադատությունը վերացել է: Թեկուզև իմ կալանքի որոշումը վերացրել են, բայց միայն մեկ դատավորով արդարադություն չի լինում»,- ասաց նաև ընդգծեց «Հայաստանի հանրապետությունում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի, և արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից