ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ» 12/11/2018 14:08 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը վերլուծությամբ է հանդես եկել ԱԺ արտահերթ ընտրությունների առնչությամբ:
Ընտրությունների նախնական հետևությունները
Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։
1. Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մենք երևի ժամանակի ընթացքում կհասկանանք։
Փաշինյանի 132 ընկերները հանրային գիտակցության մեջ չեն կիսում պատասխանատվությունը, հանրությունը նրանց մեծ մասին չի էլ ճանաչում։ Սա վտանգավոր վիճակ է թե՛ պետության համար, թե՛ վարչապետի։
2. «Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից։ Օրինակներից միայն մեկը նշենք. արժանապատիվ և հպարտ քաղաքացիները ազատ և արդար ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ բոլոր թեկնածուներից ամենաշատ՝ 31 000 ձայն են տվել Սասուն Միքայելյանին, որը երբևէ չի առանձնացել որպես ինտելեկտուալ օրենսդիր։
3. Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները տասնյակ հազարավոր ձայներ են տվել այլ ուժերի ցուցակներում ներկայացված՝ նվազ տառաճանաչ, ոչ վաղ անցյալում այսօրվա գործող իշխանության կողմից «կրիմինալ» որակվող անձանց և այլն։
4. Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել։ Ու ինչքան էլ կրկնենք, թե հզոր ժողովուրդ ենք ու ժողովուրդը էլի հաղթեց, միևնույն է չի հասկացվում, թե հզորությունը տվյալ դեպքում որտեղ է, և հատկապես ո՛ւմ հաղթեցինք։
5. Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, և որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որևէ լուրջ միտք չի ձևակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը և կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։
6. Փոխարենը՝ Նոր Հայաստանում իմ ընկեր (և, ի դեպ, կարգին մարդ՝ չնայած մեդիայի ստեղծած կերպարին) Էդուարդ Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան՝ ԲՀԿ ողջ քաղաքական թիմը միասին վերցրած։
7. Մի դրվագը բացում է շատ փակագծեր։ Տապալումների և ձախողումների մեջ պետք չէ կոնսպիրոլոգիա և բարդ տեսություններ փնտրել։ Առաջարկում եմ բոլորին՝ մեկ անգամ ևս ուշադիր նայել, թե որտեղ էր քվեարկում Սերժ Սարգսյանը։ Ճակատագրի բերումով՝ նախկին նախագահը նոր գրանցում ունի և ստիպված էր քվեարկել նոր վայրում. դա իբր թե մարզադահլիճ էր։ Նայեք պատերին, նայեք դահլիճի վիճակին՝ 21-դարում Հայաստանում այդ վիճակն է՝ երբևէ չվերանորոգված, չխնամված։ Դա ավելի շատ լքված գոմ էր հիշեցնում, քան՝ հանրակրթական մարզադահլիճ։ Ու հիմա համեմատեք պաշտոնյաների ու օլիգարխների, նրանց ընտանիքների՝ ապրելու և մարզվելու պայմանների հետ, ու էլ հարց չի ծագի՝ ինչու այսպես եղավ։
8. Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջև չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ և գազելային հասարակություն։ Եվ սա իրոք շատ կարևոր է։
9. Եվ վերջապես՝ խորհուրդ կտամ առկա իրավիճակը վերլուծելիս հրաժարվել բարդ ձևակերպումներից՝ էլեկտորալ վարքագիծ, հետհեղափոխական սթրես, գաղափարական վակուում և այլն և այլն։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է և պետք է նկարագրվի շատ ավելի պարզ բառերով ու ձևակերպումներով։ Հայ հասարակության սոցիոլոգիան առանձին գիտություն է, որով կարելի էր հանգիստ, մի քիչ հումորով ու պրոցեսներին անհաղորդ զբաղվել, եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ ադրբեջանա-թուրքական բանակը գտնվում է Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա։
Հ. Գ. Սրանք ընտրությունների շուրջ առաջին նախնական դիտարկումներն են և, բացառությամբ առաջին և վերջին կետի, առանձնապես վտանգներ չեն պարունակում։ Իսկ այլ խորքային վտանգների, ռիսկերի և անելիքների մասին պետք է շատ ավելի լուրջ խոսել, ինչն անպայման առաջիկայում կանենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից