ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր կուսակցությունները ինստիտուցիոնալ կառույցներ չեն, ինչը լուրջ խնդիր է. Ալեքսանդր Իսկանդարյան 12/11/2018 13:02 | Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած և տարիների փորձ ունեցող քաղաքական ուժերը ռեբրենդինգ անելու, նոր դեմքեր բերելու, իրենց դեմքը փոխելու, նոր դիրք զբաղեցնելու կարիք ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը:
-Պարոն Իսկանդարյան, քաղաքական ուժերն ինչպիսի՞ քարոզարշավ անցկացրեցին, ինչո՞վ այն առանձնացավ:
-Մինչև ընտրությունները ես ասում էի, որ արդյունքներն ընդհանուր առմամբ կանխատեսելի են: Այս ընտրությունները նախորդին նման էր այն հանգամանքով, որ պարզ էր, թե որ քաղաքական ուժն է հաղթելու: Մասնակցող քաղաքական ուժերի զգալի մասը չէր ասում, թե պայքարելու է առաջին տեղի համար: Բոլորը խոսում էին երկրորդ, երրորդ տեղի մասին: Ի դեպ, ընտրությունների ելքի կանխատեսելիությունն ազդեց նաև քվեարկության գնացող անձանց թվի վրա: Քարոզարշավն առանձնացավ դեբատներով, որոնք տեխնիկական առումով բավական լավ կազմակերպված էին: Լրագրողները շատ լավ են աշխատել: Ինչ վերաբերում է դեբատների բովանդակությանը, ապա կարող եմ ասել, որ այդտեղ գաղափարական առումով քննարկումներ չկային: Հիմնականում դեմքերի, անձանց վեճեր էին:
Հետաքրքիրն այն էր, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց քարոզարշավում անդրադարձ էին կատարում անցյալին՝ ովքեր են մեղավոր, ում պատժել և այլն: Այդ ամենի համատեքստում ստվերվում էր ծրագրային հատվածը: Թեպետ, ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կառուցել էր հենց իր ծրագրերի ու առաջիկա անելիքների վրա:
Այստեղ մի հանգամանք էլ նկատվեց. «Իմ քայլ»-ի վարկանիշը փոքր-ինչ նվազել է: Բայց դա հեղափոխությունից հետո բնական գործընթաց է:
-Արդեն արդյունքները պարզ են, խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ: Ինչպիսի՞ խորհրդարան ունենք, ըստ ձեզ:
-Ինձ շատ են հարցնում, թե արդյո՞ք լավ էր կամ վատ, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարան չանցավ: Ես կարծում եմ, որ դա առանձնապես մեծ նշանակություն չունի: Մենք այսօր ունենք այնպիսի արդյունք, որ մեկ կուսակցությունը հավաքել է զգալի մեծամասնություն և միանձնյա է կառավարելու: Եթե նույնիսկ Հանրապետական կուսակցությունն անցներ, միևնույն է, բան չէր փոխվելու, ինչպես, օրինակ, հիշում ենք նախորդ խորհրդարանում «Ելք» խմբակցության աշխատանքի դեպքում: Կար քննադատություն, սուր խոսք, սակայն նրանց ասածն, ըստ էության, ազդեցություն չուներ:
Բայց այստեղ ուզում եմ մի բանի մասին խոսել: Մենք անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, սակայն մեր կուսակցական համակարգը կայացած չէ: Մեր կուսակցությունները ինստիտուցիոնալ կառույցներ չեն, ինչը լուրջ խնդիր է, և դրա համար դեռ պետք է աշխատանք տանել:
-Իշխանություններն իրենց առաջ խնդիր էին դրել անցկացնել ազատ, արդար ընտրություններ: Ինչպե՞ս կգնահատեք այդ գործընթացը: Նախորդ խորհրդարանական ընտրություններին խոսվում էր գումարի, ավտոբուսներով քաղաքացիներին տանելու, փողոցներն ասֆալտապատելու և նման այլ հարցերի մասին: Այս անգամ դրանք բացակայե՞լ են:
-Այն, ինչ դուք նշում եք, այո, այս ընտրություններին չկային: Բայց այստեղ մի բան պետք է ընդգծել: Այդ ամենը շատ լավ է, բայց այդ ամենը քաղաքական կամքի արդյունք է, իսկ կամքն այսօր կա՝ վաղը չկա, մարդիկ կարող են փոխվել, նորերը գան, դրա համար առաջիկայում ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք:
Ինչո՞ւ այդ քաղաքական կամքը կա... Շատ պարզ պատճառով: Այն մարդիկ, ովքեր ունեին հաղթելու հնարավորություն, նրանց այդ ձեր նշած քայլերը պետք չէին, ի վերջո, նրանք ունեն բավական բարձր լեգիտիմություն: Դա շատ լավ է, բայց պետք է խնդիր դրվի՝ կառուցել համապատասխան ինստիտուտներ: Անգլերեն լավ բնորոշում կա՝ «watch dog» (պահապան շուն), նկատի ունեմ այն, որ համապատասխան ստեղծված ինստիտուտները հսկում են իշխանությանը, հետևում են գործունեությանը, պարբերաբար մատնանշում են բացթողումները: Դա կարող է լինել քաղաքացիական հասարակության, մեդիայի, ընդդիմության զարգացում և այլն:
-Պարոն Իսկանդարյան, ինչպիսի՞ զարգացումների սպասել ընտրություններից հետո: Ի՞նչ անելիքներ ունեն արտախորհրդարանական ուժերը:
-Այո, հետաքրքիր զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում: Մի կողմից՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով իշխանության վարկանիշն ընկնելու է, ի վերջո, այս կարգի բարձր ռեյտինգը չի կարող երկար պահպանվել, այն կրճատվելու է, հետևաբար, մյուս կողմից, ակտիվանալու են մնացած քաղաքական ուժերը: Այստեղ պետք է նկատել, որ ներկայիս իշխանությունները սովոր են գոյատևել բարձր վարկանիշի, լեգիտիմության պայմաններում: Եվ ահա, այս բարձր լեգիտիմության, բարձր վարկանիշի գործիքը պետք է օգտագործել ինչ-որ բանի համար, ասենք՝ նոր բարեփոխումների, ռեֆորմների, ծրագրերի, որ մարդիկ արդյունք տեսնեն: Ի վերջո, 70 տոկոսը քիչ չէ: Իշխանություններն, իսկապես, շատ անելիք ունեն: Ահա նոր մարտահրավերների պարագայում և՛ այլ քաղաքական ուժերն են ակտիվանալու, վերադասավորվելու, և՛ նոր զարգացումներ են լինելու:
Ինչ վերաբերում է խորհրդարան չանցած հին քաղաքական ուժերին, այո, նրանք ռեբրենդինգ անելու, նոր դեմքեր բերելու, կուսակցության դեմքը փոխելու, նոր դիրք զբաղեցնելու կարիք ունեն: Այդ պրոցեսում, եթե նրանք կարողանան հասնել հաջողության, ապա արդեն բոլորովին այլ քաղաքական ուժերի հետ գործ կունենանք: Բայց նորից եմ ուզում ընդգծել այն միտքը, որ մենք դեռ չունենք իրական կուսակցական համակարգ:
Աննա Գզիրյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ