ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով 12/10/2018 15:37 | Քաղաքական
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է», - ասաց Շարմազանովը։
Ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀԿ-ի մահը գուժողները չարաչար սխալվել են և Փաշնյանին խոսք ուղղեց. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։
Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։ Իսկ պայքարը շարունակելու են որպես արտախորհրդարանական ընդդիմություն։
«Շնորհակալ ենք այդ բոլոր քաղաքացիներին, ովքեր օտար ճնշումների ու ատելության սպառնալիքի պայմաններում չեն վախեցել ու ձայն են տվել ՀՀԿ-ին», - նկատեց նա։
Մեր հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու իրենց քաղաքական պայաքրը, Շարմազանովը պատախանեց. «Այդ պայքարն արտահայտվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն քրիստոնեական արժեքների, հանուն Արցախի»։
Այդուհանդերձ, ըստ Շարմազանովի, իրենց մտահոգությունները դեռ շարունակում են կենսունակ լինել։ Ավելին, դրանք ավելացել են, քանի որ խորհրդարանում չկա ընդդիմություն.
«Պառլամենտում չկա ուժ, որը Փաշինյանի գործունեության մասին ճշմարտությունը չի ասել, լռել է, երբ Հայաստանում ատելության քարոզ ու վախի մթնոլորտ է եղել, երբ ասֆալտին փռելու մասին կոչեր են եղել։ Սա մեզ ավելի է մոտիվացնում, որպեսզի մենք սկսենք պայքարի երկրորդ փուլը խորհրդարանից դուրս։ Քաղաքական գործիչների պորտը Ազգային ժողովի ամբիոնում չեն կտրել։ Ոչ մի բան չի եղել։ Ընդհակառակը, ես ավելի ոգևորված եմ։ Սա ցույց տվեց, որ այն թևը, որը գտնում էր, թե ընտրություններին պետք չէ մասնակցել, իրենք սխալ էին, մենք՝ ճիշտ, սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը գաղափարական նվիրյալների բանակ է ու ունի առնվազն 60 հազար մահապարտ քաղաքացի»։
Արձագանքելով այն դիտարկումներին, թե եթե ՀՀԿ-ն խորհրդարանում սաբոտաժ չաներ ու կողմ քվեարկեր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որը թույլ էր տալիս 4 տոկոս հավաքած կուսակցություններին անցնել խորհրդարան, Շարմազանովն ասաց. «Մեր նպատակը չի եղել ամեն գնով դուր գալ Փաշինյանին, որ երկու մանդատ ավելի ունենայինք ու մտնեինք խորհրդարան։ Նման բան ասողները Հանրապետականի տեսակը լավ չեն ճանաչում կամ լավ չեն տեղը բերում։ ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ու Վազգեն Սարգսյանի կուսակցությունն է, և մենք որպես ՀՀԿ-ի նոր սերունդ, նրանց պայքարի ժառանգներն ենք»։
Մյուս հարցին, թե ի վերջո ընդունո՞ւմ են ընտրությունների արդյունքները, Շարմազանովն ի պատասխան ասաց, որ այդ մասին հայտարարություն կուսակցությունը կտարածի։
Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն շնորհավորի խորհրդարան անցած երեք ուժերին, ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ այդ մասին կուսակցությունը կխոսի։ Իսկ հնարավո՞ր է, որ ինքը շնորհավորի այդ ուժերին, Շարմազանովը պատասխանեց. «Ես կուսակցության անբաժան մասն եմ»։
Նկատենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության օգտին արտահերթ ընտրություններում քվեարկել է 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70%-ը։
Ըստ նույն արդյունքների, խորհրդարան է անցնում 3 ուժ՝ Իմ քայլը դաշինքը, որի օգտին քվեարկել էր 884 849 ընտրող կամ 70.44%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 103 837 ընտրող, 8.27% և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 049 ընտրող, 6.37%։
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ