ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ի դիրքորոշմամբ պայմանավորված՝ կվերանայվեն «Մարտի 1»-ի գործով նախկինում կայացված դատական ակտերը. ՀՀ գլխավոր դատախազ. Tert.am 12/08/2018 17:01 | Հարցազրույց
Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից:
Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նաև «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով գործին, համաներման ակտին, դատախազության գործունեությանն ու դիրքորոշմանը դատարաններում խափանման միջոցների վերաբերյալ, իր պաշտոնավարման շարունակությանն ու դատախազության գործունեությանը:
- Պարո՛ն Դավթյան, Հայաստանի դատաիրավական համակարգում նախադեպ չկա, երբ գլխավոր դատախազն անձամբ է դատարանում պաշտպանում խափանման միջոցի ընտրության հետ կապված բողոքը: Ինչո՞ւ որոշեցիք անձամբ մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը վերացնելու դեմ դատախազության բողոքի քննությանը: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր մտավախությամբ, որ Ձեր բողոքը չի բավարարվելու, թե այլ պատճառ կար: Արդյոք Ձեր նկատմամբ քաղաքական ճնշմամբ չէր դա պայմանավորված:
- Սկսեմ վերջից: Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից: Ես ցավում եմ, որ հասարակական առանձին խմբերի գիտակցության մեջ այսօր էլ արմատացած է մնում այն համոզմունքը, որ դատախազությունը, իր գործառույթներն իրականացնելիս, որոշումներ կայացնելիս առաջնորդվում է քաղաքական իշխանությունից եկող ազդակներով: Այս ընկալումը թույլ չի տալիս նկատելու, առավելևս գնահատելու այն ահռելի աշխատանքը, որ, մեր բոլոր թերություններով հանդերձ, իրականացնում ենք իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և մինչդատական վարույթի օրինականության ապահովման ուղղություններով: Նման մտայնության ձևավորման մեջ գուցե ինքներս էլ մեղքի բաժին ունենք: Սակայն, օրինակ, վստահ եմ, որ այդ՝ իսկապես սխալ ընկալումների պայմաններում ոչ բոլորը կարող են մտքի ծայրով անցկացրել, որ գլխավոր դատախազը կարող է որոշել մասնակցել դատական նիստին, որից բարձրագույն իշխանությունն անգամ տեղյակ չլինի: Մինչդեռ հենց սա պետք է լիներ բնականը:
Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել էր անձամբ իմ կողմից: Այն վերաբերում է մի անձի, ով 10 տարի եղել է մեր երկրի երկրորդ նախագահը: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացվել է այնպիսի խնդրահարույց հիմնավորումներով, որոնք վերաբերում են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության իրավական թնջուկին: Այսինքն՝ բոլոր առումներով իրավիճակը բացառիկ էր և հետևաբար ենթադրում էր ոչ ստանդարտ մոտեցում: Դատական նիստին մասնակցելու իմ որոշման հիմքում եղել է նշածս բոլոր գործոնների հանրագումարում ունեցածս պատասխանատվությունը: Որպես գլխավոր դատախազ պարտավոր եմ երաշխավորել մեր պետության պատմության մեջ բացառիկ այդ քրեական գործի քննության արդյունավետությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը: Որևէ այլ գործոն դեր չի կատարել և չի կարող կատարել:
- Դուք բազմիցս եք հայտարարել, որ «Մարտի 1-ի» գործով հարցաքննությունները շարունակվում են: Մի անգամ նաև նշեցիք, որ 2017-ին 100-ից ավելի անձ է հարցաքննվել: Ինչո՞ւ չկային այն բացահայտումները, որոնք կան հիմա, և ինչո՞ւ նախկինում չկային այն մեղադրյալները, ովքեր կան հիմա: Քաղաքականությունը որքա՞ն է առնչվել այս գործին:
-Այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը երբեք կանգ չի առել: Իսկապես, նախորդ տարիներին կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, վարույթն իրականացնող մարմնին չէր հաջողվում ձեռք բերել այնպիսի փաստական տվյալներ, որպիսիք այսօր ստացվում են: Իսկ դա չէր հաջողվում, որովհետև չնայած այդ իրադարձություններին բազմաթիվ մասնակիցներ և ականատեսներ կան, սակայն իրավապահ համակարգի հետ համագործակցության տրամադրվածություն չունեին:
Ապրիլ-մայիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո ունեցանք մի իրավիճակ, երբ մարդիկ, ովքեր հարցաքննվել էին նաև նախկինում, սկսեցին համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, հայտնել տեղեկություններ, որոնք նախկինում չէին հայտնել: Օրինակ՝ երևի տեղյակ եք, որ նման մեկ դեպքով դատախազության կողմից արդեն իսկ նոր երևան եկած հանգամանքով պայմանավորված՝ վարույթ է հարուցվել և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ քննություն իրականացնելու: Վարույթը հարուցվել է հենց այն պատճառով, որ գործով որպես տուժող ճանաչված անձը նորից հարցաքննվելու ժամանակ տվել էր նախկինում իր տված ցուցմունքներից էականորեն տարբերվող այնպիսի ցուցմունք, որն առերևույթ վկայում էր այդ գործով 6 տարի ազատազրկման դատապարտված անձի հնարավոր անմեղության մասին: Ամենայն հավանականությամբ վարույթներ հարուցելու առիթներ կունենանք նաև առաջիկայում: Այս հանգամանքը վկայում է, որ «Մարտի 1-ի» գործով վարույթում առկա փաստակազմն առանձին էական դրվագներով բացարձակապես տարբերվում է այն փաստական բազայից, որն ունեինք նախկինում: Ինչպես գիտեք, նաև արդեն իսկ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները մարտիմեկյան դեպքերին առնչվող գործերով նախկինում կայացված դատավճիռների վերաբերյալ, որի հիման վրա նոր հանգամանքով պայմանավորված, կձեռնարկվի նաև նախկինում կայացված դատական ակտերի վերանայման գործըթնաց: Եթե քաղաքականությունն ինչ-որ առնչություն ունեցել է, ինչպես Դուք եք նշում, ապա այն դրսևորվել է միայն դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց կողմից օբյեկտիվությանը բացահայտելուն միտված անկաշկանդ համագործակցության պատրաստակամության, երբեմն նախաձեռնողականության ակտիվության մեջ:
- Պարո՛ն Դավթյան, նախորդ տարի Tert.am-ին տված հարցազրույցում Սեֆիլյանի գործի, ՊՊԾ գնդի զավթման և Նորք Մարաշի զինված խմբի գործերի վերաբերյալ ասել էիքհետևյալը. «Ակնհայտ է նաև, որ ինչպես Սեֆիլյանն ու մյուսները, այնպես էլ՝ Նորք-Մարաշի խմբի անդամները պլանավորած հանցագործություններն իրենց համար ցանկալի ավարտին չեն հասցրել: Նման երևույթների և դրանց մասնակիցների նկատմամբ հասարակական լայն վերաբերմունքը ցույց տվեց, որ ճնշող մեծամասնության համար նման հանցանքներն անընդունելի են»։ Հարգելի՛ դատախազ, այսօր, բացի Մարաշի գործից, մյուսները ոչ միայն կալանքից ազատ են արձակվել, այլ նաև, եթե տուժողները չառարկեն, համաներվում են: Ի՞նչ փոխվեց:
- Նման երևույթների նկատմամբ հասարակության ճնշող մեծամասնության վերաբերմունքը, համոզված եմ, չի փոխվել: Հակառակը կլիներ անհասկանալի և մտահոգիչ:
Ձեր առանձնացրած քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ համաներման տարածումը Դատախազության, դատախազական գործառույթների հետ առհասարակ որևէ կապ չունի: Պետությունը պարզապես, ի դեմս օրենսդիր և գործադիր մարմինների, կայացնելով քաղաքական որոշում, նման ակտով բարի կամք է դրսևորել այն անձանց նկատմամբ, ում վրա տարածվել է համաներումը, այդ թվում նաև՝ Ձեր մատնանշած առանձին գործերով ամբաստանյալների: Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել երկու կարևոր հանգամանքի վրա:
Նախ՝ համաներման մասին օրենքն ԱԺ-ում ընդունվել է միաձայն, թեև առանձին պատգամավորներ այդ պահին, հետագայում ևս հրապարակային անհամաձայնություն են հայտնել: Այսինքն՝ այդ ակտն իրականացվել է հասարակական-քաղաքական լայն համախոհությամբ: Երկրորդ՝ օրենքը կոնկրետ այս գործերի համար մի շատ կարևոր և բացառիկ վերապահում է նախատեսել: Դրանցով մեղադրվող անձանց նկատմամբ համաներումը տարածվում է, եթե դրանց դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Այդ հանցագործությունները երկօբյեկտ հանցագործություններ են՝ ոտնձգում են նախ հանրային անվտանգությանը, ապա կոնկրետ ֆիզիկական անձի առողջությանը, ազատությանը: Եվ այս երկու օբյեկտների հասցեատերերի միաժամանակյա դիրքորոշման ապահովումը ինչպես իրավական, այնպես էլ բարոյական առումներով հավասարակշռել է իրավիճակը: Եթե հանրային իշխանության բարձրագույն՝ գործադիր և օրենսդիր մարմինները, որպես հանրային անվտանգության պատասխանատուներ, իրենց մարդասիրական միաձայն դիրքորոշումն արտահայտել են՝ ընդունելով օրենքը, դեռ յուրաքանչյուր կոնկրետ վնաս կրած ֆիզիկական անձ ինքը պետք է որոշի՝ ներե՞լ, թե ոչ, որպեսզի ունենանք կոնկրետ քրեաիրավական, քրեադատավարական հետևանքներ: Եվ ամենակարևորը՝ համաներումը չի տարածվում մահվան հանգեցրած դեպքերի, անձանց նկատմամբ: Մեզ այս մոտեցումը բավարարել է:
- Աղմկահարույց մի շարք գործերով մայիսից հետո ինչո՞ւ մեղադրող դատախազները, առանց նոր հանգամանք ի հայտ գալու, առարկություններ սկսեցին չներկայացնել Սամվել Բաբայանին, «Սասնա ծռերին», Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլ հանրային հնչեղությամբ գործերով ամբաստանյալներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ, սկսվեց կիրառվել նաև անձնական երաշխավորությանը: Սա չի՞ ենթադրում, որ նախկինում և հիմա դատախազության մոտ ձեռագիր է փոխվել:
- Ձեր նշած բոլոր քրեական գործերով մարդիկ իրականացրել կամ նախապատրաստվում էին իրականացնել գործողություններ, որոնք ուղղված էին պետական իշխանությունը ներկայացնող կոնկրետ պաշտոնատար անձի կամ անձանց դեմ: Այդ մարդկանց մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը, նրանց վարքագծի կանխատեսելիության ռիսկը բարձր էին հատկապես այդ հանցավոր մտադրությունների շարունակականության վտանգով: Եթե այդ գործերով դատական նիստերի ընթացքին կամ ամբաստանյալների հրապարակային հայտարարություններին հետևել եք, հավանաբար համոզվել եք, որ նրանք հանդես էին գալիս զինված պայքարը շարունակելու կոչերով՝ իշխանության կոնկրետ ներկայացուցիչների գործոնով պայմանավորված: Երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացների, փոփոխությունների արդյունքում վերջիններս այլևս իշխանություն չեն: Այսինքն՝ նշված անձանց պատշաճ վարքագիծը կալանավորում խափանման միջոցի միջոցով երաշխավորելու անհրաժեշտությունը, հիմքերը էականորեն նվազել էին: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծված նոր իրադրության պայմաններում պատրաստ ենք քննարկել այդ անձանց նկատմամբ խափանման միջոցները փոփոխելու հնարավորությունը, եթե նրանք դրսևորեն պատշաճ վարքագիծ, այսինքն՝ փաստեն, որ իսկապես այլևս վտանգավոր չեն:
Եվ այդ գործերով մեղադրող դատախազները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ինչպես այդ անձանց վարքագիծը, այնպես էլ այլընտրանքային խափանման միջոց գրավի կամ անձնական երաշխավորության համար հիմքերի բավարարությունը, չառարկեցին ներկայացված միջնորդություններին: Արդյունքում այդ գործերով ամբաստանյալների մեծ մասը խափանման միջոցների փոփոխության հիմքով հայտնվեց ազատության մեջ:
Այս իմաստով, նկատելով մեր հանրության շրջանում ինձ համար տեսանելի որոշ թյուրըմբռնումներ, ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք : Չնայած այդ անձինք ներկայումս ազատության մեջ են, քրեական գործերը չեն կարճվել, և դատավարությունը շարունակվում է: Եվ ցանկացած այնպիսի դեպքում, երբ կհայտնաբերվի այդ անձանցից որևէ մեկի կողմից խափանման միջոցի պայմանների խախտում, անմիջապես կձեռնարկվեն նրանց նկատմամբ ավելի խիստ խափանման միջոցներ կիրառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ գործողությունները:
- Պարո՛ն Դավթյան, ինչո՞ւ է կալանքի տակ մնում գեներալ Մանվել Գրիգորյանը: Վստահ եմ, Դուք ևս լսած կլինեք բազմաթիվ կարծիքներ, որ բոլորը կալանքից ազատ արձակվեցին բացառությամբ Մանվել Գրիգորյանի, որը նաև փորձաքննության արդյունքներով 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում նաև քաղցկեղ, ինչը անհամատեղելի է պահման պայմանների հետ: Այստեղ չի՞ խախտվում իշխանության այն լոզունգը, որ դատարաններն անկախ են, իրավապահ համակարգն անկախ է:
- Բացի այն, որ ներկայումս Մանվել Գրիգորյանին մեղսագրվում են բազմադրվագ, հանցավոր սխեմաներում առերևույթ բազմաթիվ անձանց ներգրավմամբ առերևույթ հանցանքներ, քննությամբ բացահայտվել են նաև այլ, սխեմատիկ, համակարգված առերևույթ հանցագործությունների նոր դրվագների ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը, այդ թվում, միջազգային իրավական ակտերում ամրագրված պահանջներին համահունչ, շարունակում է պահպանել մեղադրյալի պատշաճ վարքագիծը խափանման միջոցի այդ տեսակով երաշխավորելու հիմքերն ու անհրաժեշտությունը:
Խափանման միջոցի ընտրությունը երբեք ինքնանպատակ չէ: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի առողջական վիճակին, Դատախազությունը մշտապես ակտիվորեն հետևում է նրա առողջական վիճակի դինամիկային, ցուցաբերվող անհրաժեշտ բժշկական օգնության մասնագիտական ընթացքին՝ կալանավորումը բացառող տվյալներ ստանալու դեպքում համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար: Միայն նշեմ, որ այս ընթացքում խիստ պարբերական բազմաթիվ բժշկական կոնսիլիումներ են իրականացվել, 2 դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
- Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, Ոստիկանությունն իրականացնում է հետախուզում: Սակայն ՌԴ-ն ուսումնասիրել էր փաստաթղթերը և կոնկրետ Միքայել Հարությունյանի մասով հայտնել, որ մերժում է նրան Հայաստան տեղափոխելու պահանջը: Այս դեպքում ի՞նչ անել, և մերժման հիմքում արդյոք միայն նրա ՌԴ քաղաքացի լինելու հանգամա՞նքն էր, թե փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մեղադրանքին անդրադարձը:
-Հանրությանը սխալ մեկնաբանություններ են մատուցվում: Իրավական գործընթացը հետևյալն է. հետախուզվող մեղադրյալը պետք է հայտնաբերվի, որից հետո կսկսվի էքստրադիցիայի գործընթաց: Դրա արդյունքում միայն հնարավոր կլինի ունենալ հայտնաբերող երկրի դիրքորոշումը անձին հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Նշված անձանց հայտնաբերման, նրանց հանձնման որևէ պաշտոնական գործընթաց տեղի չի ունեցել, հետևաբար մնացյալ մեկնաբանություններն ու տեղեկությունները ենթադրություններ են: Միաժամանակ, որոշակի տվյալներով պայմանավորված, ստուգվում է նաև Միքայել Հարությունյանի քաղաքացիության հանգամանքներին առնչվող հարցը:
- Պարոն Դավթյան, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների բոլոր ղեկավարները փոխվեցին, բացառությամբ Դատախազության, որը վերահսկող մարմին է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր պաշտոնավարման շարունակությունը:
- Չնայած բազմիցս առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին, սակայն, այն հանգամանքը, որ հարցադրումը շարունակում է մնալ ակտուալ, ստիպում է հավելյալ պարզաբանումներ կատարել՝ բացելով պատճառների հետ կապված որոշ փակագծեր:
Խնդիրն իրականում ունի երկու՝ իրավական և բարոյական ասպեկտ: Իրավական տեսանկյունից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այն առնչվում է իշխանության բոլոր թևերից դատախազության և գլխավոր դատախազի կարգավիճակային անկախության սահմանադրական երաշխիքներին: Եթե քաղաքական իրավիճակի փոփոխությունն ամեն դեպքում պետք է հանգեցնի գլխավոր դատախազի պարտադիր հրաժարականի, ապա ոչ մի արժեք չունի Սահմանադրությամբ նման երաշխիքների ամրագրումը: Այդ դեպքում առհասարակ իմաստ չկա խոսելու Դատախազության անկախության մասին: Քաղաքական փոփոխության հետևանքով անկախ մարմինների ղեկավարների, տվյալ դեպքում գլխավոր դատախազի հրաժարականը նշանակելու էր համակերպվել Դատախազության նկատմամբ քաղաքական ազդեցության իրողության հետ: Այս իմաստով իմ որոշումը խորհրդային կառավարման մշակույթի մնացուկ հանդիսացող այն կործանարար մտայնության դեմ էր, որ գլխավոր դատախազը քաղաքական իշխանության մաս է կազմում, հետևաբար պետք է անհապաղ հեռանա՝ ցանկացած իշխանափոխության արդյունքում:
Բայց խնդիրը միայն դա չէ: Գլխավոր դատախազը, ի տարբերություն իրավապահ մյուս մարմինների ղեկավարների, ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Արդյոք քաղաքական փոփոխություններից հետո խորհրդարանում ձևավորված ուժերի հարաբերակցությունը ստեղծո՞ւմ էր նոր գլխավոր դատախազ ընտրելու հնարավորություն: Սահմանադրական դատարանի անդամների ընտրության, ինչպես նաև այլ կարևոր հարցերով ձախողված քվեարկությունները հստակ տալիս են այդ հարցի պատասխանը: Այդ շրջանում ես առաջնորդվել եմ համոզմունքով, որ մեր երկրի համար նման անցումային, բախտորոշ ժամանակաշրջանում, քրեաիրավական գործընթացների կտրուկ ակտիվացման պայմաններում երկիրն առանց գլխավոր դատախազի չի կարող մնալ:
Հարցի երկրորդ՝ բարոյական ասպեկտը կապված է այդ շրջանում առկա՝ բոլոր պաշտոնատար անձանց, պետական համակարգերի գործունեությունը նույն արշինով չափելու, նույն ոսպնյակով անցկացնելու հանրային միատեսակ, մակերեսային ընկալումների ռիսկի հետ: Եվ իմ հրաժարականը ևս բացառություն չէր լինելու: Մինչդեռ գլխավոր դատախազի պաշտոնում իմ, դատախազական ողջ համակարգի մասնագիտական և պաշտոնեական գործունեության ընթացքում, ջանք չենք խնայել բարեխիղճ, անմնացորդ իրավապահ ծառայություն իրականացնելու գործում, մեր կենսակերպով, թող անհամեստություն չհնչի՝ նաև բարոյական ու արժեքային նկարագրով երբևէ ոչ ոքի առիթ չտալով ստվերել մեր պատվախնդրությունը: Սա սկզբունքի և արժանապատվության հարց է:
Բացի այդ, շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ այս ընթացքում երբեք չեմ զգացել այնպիսի էական խոչընդոտներ, որոնց պարագայում անհնարին կհամարեի իմ հետագա պաշտոնավարումն ու այս կարգավիճակով ծառայությունը երկրին:
Ես չափազանց կարևորում եմ հանրային վստահության և լեգիտիմության գործոնը: Պաշտոնից կառչածության որևէ բարդույթ երբևէ չեմ ունեցել ու չունեմ և միշտ պատրաստ եմ եղել լքել այն պարզ ճակատով ու հանգիստ խղճով այնպիսի պայմաններում, որոնք ընկալելի ու բացատրելի կարող են լինել բոլորի, այդ թվում նաև ինձ հավատացող գործընկերներիս համար:
Մանրամասնեչը՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից