Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Վալերիյ Օսիպյանի նախընտրական շրջանում կատարած աշխատանքային հանդիպումների մանրամասները 12/08/2018   15:06  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ոստիիկանության պետ Վալերիյ Օսիպյանի առաջին աշխատանքային այցը նոյեմբերի 27-ին էր, Արագածոտնի մարզ։ Տեղի ոստիկանների հետ հանդիպմանը քննարկված առանցքային թեման դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայության օպտիմալ կազմակերպումն էր։ Վալերիյ Օսիպյանը, կարևորելով ընտրությունների թափանցիկ և ազատ իրականացման անհրաժեշտությունը, անձնակազմին հրահանգեց եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն։ Այս համատեքստում ոստիկանության պետը հորդորեց ծառայողական պարապմունքներն առավել հաճախ անցկացնել՝ աշխատանքն անթերի կատարելու համար՝ բացառելով ցանկացած ապօրինություն։ 

Նոյեմբերի 27-ին արված հաջորդ աշխատանքային այցը Շիրակի մարզ էր, որտեղ ևս Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ մարզային վարչության անձնակազմի հետ։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վալերիյ Օսիպյանը Շիրակի ոստիկաններին հրահանգեց խստագույնս ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ չհանդուրժելով ցանկացած ապօրինություն։ Ոստիկանության պետը անդրադարձավ ծառայողների արտաքին տեսքին՝ պահանջելով լինել անթերի, քանի որ քաղաքացիներն ու միջազգային դիտորդները ոստիկանության, հետևաբար նաև պետության մասին կարծիք են կազմում հենց ոստիկանների ծառայությունը տեսնելով։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը անձնակազմին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Նոյեմբերի 29-ին Վալերիյ Օսիպյանը Վայոց ձորի մարզում էր՝ դարձյալ աշխատանքային այցով։ Մարզային վարչության ծառայողների հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը ամփոփ ներկայացրեց իր պահանջները։ Պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։ 

Նոյեմբերի 29-ին նախատեսված աշխատանքային հաջորդ հանդիպումը Սյունիքի մարզում էր։ Տեղի ոստիկանների հետ քննարկված առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայության ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններին հրահանգեց տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։ Ոստիկանության պետը ներկաներից պահանջեց ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։

<<Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից>>,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը եզրափակվեց մարզի ոստիկանների հետ հանդիպումով։ Վալերիյ Օսիպյանը անձնակազմին մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության հանդեպ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։ Ընդգծվեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակման, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Նոյեմբերի 30-ին էլ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Այստեղ ևս մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության առաջ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակման, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին Վալերիյ Օսիպյանը հանդիպեց դեկտեմբերի 3-ին։ Նույն օրը ոստիկանության պետը հանդիպեց նաև Լոռու մարզային վարչության անձնակազմին։ Ոստիկանության պետը նախ ամփոփեց անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանեց առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։

<<Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար>>,- նշեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգեց ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։

Ոստիկանության պետի դեկտեմբերի 3-ին նախատեսված հաջորդ աշխատանքային հանդիպումը Տավուշում էր։ Վալերիյ Օսիպյանն Իջևանում հանդիպեց մարզը սպասարկող ոստիկաններին՝ մանրամասն ներկայացնելով իր պահանջները։ Ոստիկանության պետը անձնակազմին հայտնեց, որ չի հանդուրժելու անբարեխիղճ ծառայողներին։ Բոլորը մեկ մարդու պես պետք է պատրաստակամ ու սրտացավ ծառայեն՝ բացառելով ընտրական գործընթացների վրա հակաօրինական ներգործությունները, իսկ դրանց առկայության դեպքում պետք է օպերատիվ բացահայտեն ու համապատասխան ընթացք տան։ Վալերիյ Օսիպյանը Տավուշի ոստիկաններին հրահանգեց, որ իրենք էլ բացատրական-կանխարգելիչ աշխատանք իրականացնեն՝ բոլորին հավաստիացնելով, որ հետևողական են լինելու օրենքով արգելված գործողությունները հայտնաբերելու առումով։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընտրությունների օրը ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայությունը ճշգրիտ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ 

Վալերիյ Օսիպյանի դեկտեմբերի 3-ին նախատեսված վերջին աշխատանքային հանդիպումը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմի հետ էր։ Ոստիկանության պետն ընդգծեց այն հանցատեսակները, որոնց կանխման ու բացահայտման ուղղությամբ պետք է ակտիվացվի աշխատանքը։ Առանձնահատուկ քննարկվեց նախընտրական շրջանում և ընտրությունների օրը Կոտայքի ոստիկանների անելիքները։ Վալերիյ Օսիպյանը, հաշվի առնելով մարզային ոստիկանության կարողությունները, հույս հայտնեց, որ Կոտայքում ևս ընտրությունները կլինեն ազատ ու թափանցիկ։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային հանդիպումն ավարտեց Կոտայքի ոստիկաններին ուղղված պահանջով՝ <<Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը․․․>>։ 

ՀՀ ոստիկանության պետը, շարունակելով աշխատանքային այցերը, դեկտեմբերի 4-ին մեկնեց Արարատ՝ մարզը սպասարկող ոստիկաններին հանդիպելու։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ նրանք կանեն ամեն ինչ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միջադեպերը բացառելու ուղղությամբ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հրահանգեց ակտիվացնել կանխարգելիչ բնույթի աշխատանքները և սերտ համագործակցային դաշտ ձևավորել բնակչության հետ։ Վալերիյ Օսիպյանն անձնակազմից պահանջեց, որ առանձնահատուկ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին, լինեն աչալուրջ՝ արագ արձագանքելով բոլոր ահազանգերին։ Ոստիկանության պետը հրահանգեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների անթերի կատարմանը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Արարատի մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործությունների թարմ հետքերով բացահայտմանը վերաբերող հարցեր։ 

Վալերիյ Օսիպյանի նախընտրական շրջանում մարզային այցերի վերջին հանդիպումը Արմավիրում էր։ Մարզի ոստիկանների հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում է պահելու նրանց աշխատանքը՝ հույս հայտնելով, որ թերացումները կբացառվեն։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր պահանջները՝ կոնկրետ հրահանգներ տալով դրանց արդյունավետ կատարման համար։ Առանձնահատուկ քննարկվեցին ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված իրավունքներն ու լիազորությունները։ <<Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ ավելի ամրապնդելով մեր նկատմամբ հասարակության հարգանքն ու վստահությունը>>,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը»: 

ՀՀ ոստիկանության պետի՝ նախընտրական շրջանի հանդիպումները եզրափակվեցին դեկտեմբերի 5-ին՝ ոստիկանության կենտրոնական վարչակազմի և Երևան քաղաքի վարչության անձնակազմերի հետ հանդիպումներով։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ընտրությունների օրը իրականացվելիք ծառայության վերաբերյալ իր պահանջները՝ խիստ հրահանգելով, որ բացառվեն ընտրակաշառք առաջարկելու, խոստանալու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում 50 մետր շառավղով խմբերով կուտակումների, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումների, զենք-զինամթերքով ընտրատեղամաս մտնելու դեպքերը։ Մանրամասն քննարկվեցին ոստիկանական վերակարգերի ճիշտ տեղաբաշխմանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում կարևորվեց ահազանգերին արագ արձագանքելու անհրաժեշոտությունը։ Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, որ թերացումներ չի հանդուրժելու․ բոլոր ծառայողները մեկ մարդու պես պետք է անտրտունջ և պատրաստակամ իրականացնեն օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։ Աշխատանքային խորհրդակցության ավարտին Հայաստանի ոստիկանության պետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և ոստիկանները պետք է իրենց առաքելությունն իրականացնելիս չկաշկանդվեն որևէ մեկի ո՛չ դիրքից, ո՛չ կարողություններից, ո՛չ էլ կուսակցական պատկանելությունից։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 08/12/2018  |  Ընտրական իրավունքՀայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ
10:30 07/12/2018  |  ՄամուլՄարզպետն ուզում է ապացուցել, որ «ասողն» ինքն է. «Հրապարակ»
18:36 06/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱյս ընտրությունները լուրջ փորձություն են. ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները. Օսիպյան 
13:11 06/12/2018  |  ՔաղաքականԵԺԿ նախագահ Դոլը ՀՀԿ-ին հաջողություն է մաղթում գալիք ընտրություններում 
14:12 05/12/2018  |  Ընտրական իրավունքԴեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեն կիրականցի ուժեղացված ծառայություն
10:43 05/12/2018  |  Մամուլ«Այս ընտրությունները ՀՀԿ-ական որոշ թեկնածուների համար քաղաքական հետապնդյալի ու հալածյալի կարգավիճակում հանդես գալու եզակի հնարավորություն է». «Ժամանակ»
10:23 05/12/2018  |  ՄամուլԻնչի՞ց է անհանգստացած իշխանությունը. Բերման են ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց. «Փաստ»
09:48 05/12/2018  |  ՄամուլՆազիկը Ամիրյանը հավաքել է կողմնակիցներին. «Հրապարակ»
11:41 04/12/2018  |  Քաղաքական«Նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի». Նիկոլ Փաշինյան
09:17 04/12/2018  |  ՄամուլԲՀԿ-ն մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել. «Իրատես de facto»

Արխիվ

[]