ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի 12/07/2018 11:03 | ԼՐԱՀՈՍ
Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներդրեց իր բոլոր հնարավորություններն աշխարհին իրավիճակը հավաստի ներկայացնելու համար: Գործակալության թղթակիցՄխիթար Խաչատրյանի լուսանկարները մեծ տարածում գտան ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլև արտերկրում` նպաստելով աղետից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելուն:
-Կխնդրեի պատմել, թե ե՞րբ իմացաք, որ երկրաշարժ է եղել, որտե՞ղ էիք այդ ժամանակ, միանգամի՞ց մեկնեցիք դեպքի վայր:
-Դեկտեմբերի 7-ին կոմկուսի Էջմիածնի քաղկոմում էի` երրորդ քարտուղարի աշխատասենյակում: Այդ ժամանակ մեր երկրում շատ էին փախստականները: Քարտուղարը զանգեր էր կատարում, փորձում էր իմանալ, թե փախստականներն ինչպես են տեղավորվել, ինչ պայմաններում են: Մինչ նա ճշտումներ էր անում, ցնցում եղավ, վայրկյաններ անց հետևեց երկրորդ ցնցումը, և ես իմ լուսանկարչական սարքավորումները գիրկս դրեցի: Երրորդ ցնցումից հետո աշխատասենյակից դուրս թռանք: Կատարվածի մասին հստակ տեղեկություն չկար:
Վերադարձա Երևան: Այստեղ գիտեին, որ երկրաշարժ է տեղի ունեցել, բայց ոչ ոք չէր պատկերացնում մասշտաբները: Մեքենայով մեկնեցինք Սպիտակ: Ճանապարհին եզդիական գյուղեր կային, քանդված պատեր: Իջնում էինք մեքենայից և լուսանկարում` չիմանալով, թե ինչ ենք տեսնելու Սպիտակում:
Հասանք Սպիտակ. իրավիճակն անհասկանալի էր: Կենտրոնում թողեցինք մեքենան և սկսեցինք պտտվել: Շալերով փաթաթված կանայք էին հանդիպում, շատ էին դիակներն ու վիրավորները:
Մի կնոջ դի կար, որը մինչ օրս հիշում եմ: Գեղեցիկ կին էր, ասես կենդանի լիներ: Երկու տղա էին անցնում, և, քանի որ ինքս չեմ կարողանում դիպչել դիակների, նրանց խնդրեցի ուղղել այդ կնոջը, որպեսզի լուսանկարեմ: Տղաները քթի տակ ինչ-որ բան ասացին, ես բացատրեցի, որ, եթե կարողանայի ինքս դա անել, նրանց չէի դիմի: Տղաներից մեկն էլ պատասխանեց, որ, եթե ինքը կարողանար, փլատակների տակից մոր դին կհաներ: Այդ ժամանակ հասկացա` ինչ է կատարվում, զգացի, որ պետք է շատ զգույշ լինել: Բոլորը լարված էին, և ամեն մարդ ամեն վայրկյան կարող էր «պայթել»:
-Լուսանկարեցի՞ք այդ կնոջը:
-Չեմ հիշում: Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ դիակներ չնկարել: Մի ծաղկանոցում հեռուստացույց էր ընկած, արկղ, էլի ինչ-որ բան և մի դի. ասես նատյուրմորտ լիներ: Այդ տեսարանը լուսանկարել եմ:
-Այդ օրերին ինչպե՞ս էին տարածվում աղետի մասին լուրերը, լուսանկարները:
-Լուսանկարները միայն «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի միջոցով էին տարածվում, քանի որ ֆոտոհեռագիր ունեինք: Աշխարհի բոլոր ծայրերից եկած լուսանկարիչները մեր մոտից էին դա անում: Ես հնարավորություն ունեի տարածել իմ աշխատանքները: Շատ լուսանկարիչներ լավ գործեր ունեն, բայց չեն կարողացել դրանք ժամանակին ներկայացնել հանրության լայն շրջանակին:
-Ձեր ամենահայտնի լուսանկարներից մեկը` «Քսաներորդ դարի տիրամայրը», տպագրել են աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ: Կանդրադառնա՞ք այդ լուսանկարի պատմությանը:
-Լուսանկարում Մարինե Նուրոյանն է և իր երեք դուստրերը: Երեխաներից մեկը դպրոցի փլատակների տակ էր մնացել, մյուս երկուսը մոր մոտ էին եղել, իսկ ամուսինը` դրսում: Բոլորն են փրկվել: (Հետագայում ամուսինները նաև որդի ունեցան): Այս լուսանկարը դեկտեմբերի 9-ին եմ արել: Ամսի տասին այն տպագրվեց «Իզվեստիա» թերթում: Օրեր հետո ինձ մի նամակ հանձնեցին, որում մի ռուս կին լուսանկարն անվանել էր «Քսաներորդ դարի տիրամայր»: Այդտեղից էլ մնաց անվանումը:
Նկարի հերոսուհին 28 տարեկան է: Քսան տարի անց կրկին լուսանկարեցի այդ կնոջը՝ արդեն չորս թոռան հետ: Նշեմ, որ այդ ընտանիքը լուսանկարի շնորհիվ բնակարան ստացավ: Ավստրիացիները որոշել էին հանգանակություն իրականացնել և օգնել Հայաստանին: Այդ լուսանկարը վերածել էին պաստառի, և այն մարդիկ, ովքեր մասնակցում էին հանգանակությանը, ասել էին, որ ուզում են հենց այդ ընտանիքն ապրի այն բնակարանում, որին իրենք գումար են տրամադրում:
-Երկրաշարժից հետո «Արմենպրես»-ի տրամադրած լուսանկարներով Անգլիայում հրատարակվեց «Armenia» ալբոմը: Ի՞նչ դերակատարություն այն ունեցավ:
-«Sunday express»-ը հրատարակեց այն: Ալբոմը վաճառվել է Լոնդոնում, և դրանից ստացված ողջ գումարը տրամադրվել է Հայաստանին օգնություն ցուցաբերող անգլիական հիմնադրամին: Այդ գումարով Գյումրիում կառուցվեց անգլիական դպրոց, որի բացմանը մասնակցեց Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը, ում ևս առիթ ունեցա լուսանկարել: Ալբոմում տեղ գտած լուսանկարներից մեկում մահճակալին պառկած երեխա էր: Այդ լուսանկարի հետքերով «Sunday express» թերթի երկու թղթակից եկան Հայաստան: Գտան երեխային, մորը, օգնեցին նրանց:
-Այդ օրերին պատկերացնո՞ւմ էիք ձեր աշխատանքի կարևորությունը, այն, որ ձեր լուսանկարները կարող են մարդկանց կյանքում որոշիչ դեր կատարել:
-Աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ պատճենահանում էի ֆիդայիների լուսանկարները։ Եթե այն ժամանակ լուսանկարիչները նրանց նկարած չլինեին, մենք չէինք ճանաչի մեր ֆիդայիներին: Երկրաշարժից փրկվածներին լուսանկարելն իմ մասնագիտական պարտականությունն էր:
- Վստահ եմ` հեշտ չի եղել երկրաշարժ լուսաբանելը: Ֆոտոլրագրողը նման ծանր իրավիճակներում ինչպե՞ս պետք է պահպանի սառնասրտությունը:
-Առաջին օրը մի քանի ժամ եմ եղել Սպիտակում: Դեռ չէի գիտակցում, թե ինչ է կատարվել: Սկզբում ձիգ, ուղիղ էինք շրջում, ընթացքում սկսեցինք կռացած ման գալ, ասես կոտրվում ես, պարտվում պատերազմում, զգում ես, որ ուժերդ չեն հերիքում:
Երևանի օդանավակայանը մեր տանը մոտ էր: Չէի գալիս «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկա, ուղղաթիռով կամ ինքնաթիռով մեկնում էի աղետի գոտի: Այդ փոխադրամիջոցներով բերում էին վիրավորների, հաճախ հարազատներն էլ էին նրանց հետ լինում: Լաց էր, ողբ: Ես էլ էի լաց լինում: Անգամ հիմա եմ կարող արտասվել, երբ տղամարդն է լալիս:
Երբ հասնում էի Գյումրի, ասես վերածվում էի ռոբոտի: Մարդիկ ողբում էին, իսկ ես պետք է նկարեի: Այնուամենայնիվ, այդ ամենը ծանր ազդեցություն է թողել ինձ վրա: Այն մարդիկ, որոնք մասնակցել են փրկարար աշխատանքներին, եղել են Սպիտակում, ցնցված են մինչ օրս:
Երկրաշարժից հետո Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։
Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։
Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։
Անժելա Համբարձումյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան