ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ գործի շրջանակներում է Աշոտյանը հարցաքննվել. Քննչական կոմիտեն մանրամասնում է 12/04/2018 19:05 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի ապրիլին՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 2018 թվականի ապրիլի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, որը նույն օրը վարույթ է ընդունվել, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Քննության տվյալներով՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. թիվ 613-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաջորդող տարիներին ընդունված այլ որոշումներով հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն:
Համաձայն կարգի` նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը մարզպետի վերահաստատմամբ ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ անձնակազմի կառավարման վարչությունը՝ հայտերի փաթեթը ուսումնասիրում, համադրում է դպրոցների համակազմի բազայի հետ: Համալսարանի, ուսանողների և դպրոցների միջև կնքվում են պայմանագրեր՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի նպատակային ընդունելության յուրաքանչյուր տարվա ընթացակարգերը հաստատելու հրամանները: Ըստ այդմ՝ ուսանողները պարտավորվում են, ուսումնառության ավարտից հետո երեք տարի աշխատել նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում, աշխատելուց հրաժարվելու դեպքում փոխհատուցել ուսումնառության համար սահմանված և պետության կողմից վճարված վարձավճարն ամբողջությամբ, իսկ Համալսարանը պարտավորվում է դիպլոմ տրամադրել միայն ուսանողի ուսումնառության ավարտից հետո նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում եռամյա մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի հիման վրա:
Նախնական քննության տվյալներով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու պաշտոնատար անձինք մի շարք դեպքերում նպատակային ընդունված ուսանողներին դիպլոմները տրամադրել են ուսումնառության ավարտից անմիջապես հետո՝ անտեսելով կողմերի միջև կնքված պայմանագրերի պահանջները։ Արդյունքում՝ 2010թ. ուսումնառությունն ավարտած շրջանավարտներից 20-ը չեն աշխատել ուղեգրած դպրոցներում, ինչպես նաև չեն հատուցել պետական բյուջեից կատարված ծախսը, իսկ Համալսարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել՝ դատական կարգով այն վերականգնելու համար՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ որոշ դեպքերում դպրոցի ղեկավար պաշտոնատար անձն է հրաժարվել շրջանավարտին աշխատանքի ընդունել՝ պահանջվող առարկայի համար դիմորդի մասնագիտական անվանական հայտ ներկայացրած լինելու պայմաններում՝ այլևս պահանջ չլինելու պատճառաբանությամբ: Համալսարանի կողմից դպրոցի դեմ գումարի բռնագանձման հայցեր են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից անհիմն հետ են վերցվել՝ այդպիսով էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, ի թիվս բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ ներառյալ համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, իրավաբանական բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և մարզպետարանների աշխատակիցները, նպատակային ուսուցման ծրագրի շրջանակներում ուսում ստացած և պարտավորությունները չկատարած ուսանողները, նրանց ծնողները:
Նկատի ունենալով, որ կատարվող քննչական գործողությունները փորձ է արվել անհարկի քաղաքական շահարկման առարկա դարձնել՝ պարզաբանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ, կատարվել է նաև առերես հարցաքննություն։ Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա.Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ։
Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից