ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները 12/04/2018 21:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ:
Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասահմանյան այցերի ժամանակ՝ Վրաստան (30.05.2018 – 31.05.2018թթ.), Ռուսաստանի Դաշնություն (13.06.2018 – 14.06.2018թթ.), Ֆրանսիայի Հանրապետություն՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը (05.10.2018 – 06.10.2018թթ.), Լիբանան (20.10.2018 – 21.10.2018թթ.) և Փարիզ (10.11.2018 – 11.11.2018թթ), տվել մի քանի տասնյակ հարցազրույցներ տեղական և միջազգային լրատվամիջոցներին, հանդիպել հայ մտավորականների, հասարակական ականավոր գործիչների, քաղաքացիների հետ:
Հունիսի 11-ին Աննա Հակոբյանը հանդես եկավ հորդորով՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին: «Սիրելի′ ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ, ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը: Այդ կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ և ներկա դրությամբ 5 ընտանիքներ անվարձահատույց ապահովվել են ժամանակավոր կացարաններով: Ընտանիքներից մեկն էլ այսօր բնակվում է վարչապետի բնակարանում: Բացի այդ, բիզնես ոլորտի գործընկերների շնորհիվ օգնություն է տրամադրվել 10 անապահով ընտանիքների մեկ տարվա բնակվարձի փոխհատուցման չափով: Ապագայում նախատեսվում է լուծել այս ընտանիքների մասնագիտության ստացման և աշխատանքի տեղավորման հարցերը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ակտիվ գործունեություն է կատարել Երևանում հոկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Բացի պաշտոնական հանդիպումներին մասնակցությունից, Աննա Հակոբյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոնիայի մասնակից պետությունների ղեկավարների կանանց հետ այցելել է Մատենադարան:
Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի մյուս կին հյուրերի հետ շրջել է Երևանում:
«City of smile» բարեգործական հիմնադրամ
«Ciy of smile» բարեգործական հիմնադրամի նպատակն է կոորդինացնել աշխատանքներն ու արդյունավետ կերպով, համատեղ ուժերով պայքարել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված խնդիրների դեմ: Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 27-ին, մինչ օրս հիմնադրամի մուտքերը կազմել են 198 միլիոն դրամ. ցուցաբերվել է օժանդակություն քաղցկեղով հիվանդ 60 երեխայի և երիտասարդի:
Մայիսի 17-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար: Այս նպատակով նախատեսվել է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ` City of smile, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:
Հուլիսի 27-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի է ունեցել հիմնադրամի գալա ընթրիք-շնորհանդեսը։ Ներկայացվել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունը քաղցկեղով հիվանդ երեխաներին օժանդակությունն է, ինչպես նաև Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը նպաստելը։
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել են ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքում բուժվող երեխաներին:
Հոկտեմբերի 1-ին «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես է եկել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին (Մալայզիա) և ներկայացրել հիմնադրամի գործունեությունն ու քացկեղի դեմ պայքարին ուղղված իր տեսլականը:
Նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:
Դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Աննա Հակոբյանը մասնակցել է Հայաստանի Պարի պետական անսամբլի և «City of Smile» հիմնադրամի բարեգործական համերգին: Համերգի ողջ հասույթն ուղղվել է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը:
«Կանայք հանուն խաղաղության» արշավ
«Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը տրվել է հուլիսի 24-ին: Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:
Սեպեմբերի 15-ին Աննա Հակոբյանը հանդիպել է 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրերի հետ: Վերջիններս հայտարարել են, որ միանում են Աննա Հակոբյանի՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին:
Սեպտեմբերի 19-ից 21-ը Սանկտ-Պետերբուրգում Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի ժամանակ «Կանայք հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման» խորագրով նիստին Աննա Հակոբյանը կրկին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն ու առաքելությունը և կոչ արել ադրբեջանցի մայրերին միանալ նախաձեռնությանը: «Կանայք հանուն խաղաղության» արշավի իմաստն այն է, որ մենք՝ որպես կին եւ որպես մայր, համախմբվենք եւ միաձայն հորդոր ուղղենք ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը եւ լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, եւ ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- ասել է վարչապետի տիկինը:
Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը հայ և ռուս հասարակական-քաղաքական գործիչների, գրողների և այլ ականավոր գործիչների հետ միասին այցելել է ղարաբաղա-֊ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գիծ և այնտեղից խաղաղության կոչ արել:
Նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ և տեսակետեր փոխանակել»,- ասաց տիկին Մարմսոլերը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:
«Իմ քայլը» հիմնադրամ
«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 12-ին: ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ երեք ձևաչափով: «Առաջին՝ կամուրջ ենք լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ կունենանք մեր սեփական երկու-երեք նախագծերը, որոնք ինքներս կմշակենք ու կիրականացնենք: Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,- հիմնադրամի շնորհանդեսին ասել է Աննա Հակոբյանը:
2018 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ հիմնադրամի մուտքերը կազմել են շուրջ 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Բացի դրանից, 500,000 դոլարից ավելի գումար մոբիլիզացվել է կրթաթոշակի ծրագրի շրջանակներում, երբ հիմնադրամը աջակցության ձեռք մեկնեց արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված 26 երիտասարդների: Այս գումարը գործընկեր կազմակերպությունների կամ անհատների կողմից փոխանցվել է ուղիղ դիմորդներին կամ նրանց համալսարաններին (մանրամասները՝ https://mystep.foundation/2018/08/07/3856/):
Մինչ հիմնադրամի գործունեության մասին պաշտոնապես ազդարարելը, հունիսի 19-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կանանց եւ կին դեսպանների հետ, պատմել երկրում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում իր ծրագրերի մասին ու ներկայացրել իր կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու առաքելությունը (մանրամասները՝ https://armenpress.am/arm/news/938070.html ):
Օգոստոսի 7-ին կայացել է մամուլի ասուլիս հիմնադրամի առաջին ձեռքբերումների վերաբերյալ, որի ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին, ինչպես նաեւ արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված 8 այլ ուսանողի «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել մասնակի կրթաթոշակով (մանրամասները՝ https://mystep.foundation/2018/08/07/3856/ ):
Օգոստոսի 24-ին Աննա Հակոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF Armenia) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Կողմերը պայմանավորվել են, որ երկու հիմնադրամները ջանքերը կմեկտեղեն, մասնավորապես, «Ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» կարգախոսի ներքո։
Նոյեմբերի 8-ին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
Նոյեմբերի 12-13-ը Աննա Հակոբյանը աշխատանքային այցով գտնվել է Մոսկվայում: Մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի կազմակերպիչների եւ մասնակիցների, ռուսաստանահայ մի շարք գործարարների, Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց, ինչպես նաեւ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ: Այցի արդյունքում հիմնադրամի ծրագրերի իրականացման նպատակով հավաքագրվել է ավելի քան 200 հազար դոլար:
Նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:
Հասարակական գործունեություն
Հուլիսի 24-25-ին Աննա Հակոբյանը այցելել է Մոսկվա՝ ներկա գտնվելու Մեծ Թատրոնում «Գայանե» բալետի բեմադրությանը:
Սեպտեմբերի 7-ին Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Հոկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացել մշակութային կառույցում կատարված աշխատանքներին:
Հոկտեմբերի 29-ին Աննա Հակոբյանը այցելել է UWC Դիլիջան դպրոց՝ մասնակցելու «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» (UWC) կրթական ցանցի միջազգային կառավարման մարմինների հանդիպմանը:
Նոյեմբերի 1-ին Աննա Հակոբյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:
Նոյեմբերի 7-ին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին:
Նոյեմբերի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է մի խումբ զոհված զինվորների մայրերի հետ: Նոյեմբերի 8-ին Աննա Հակոբյանը մասնակցել է «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենամյա բարեգործական գալա ընթրիքին, իսկ նոյեմբերի 16-ին այցելել է «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոն:
Նոյեմբերի 15-ին Աննա Հակոբյանը Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության հնարավոր ուղղությունները:
Նոյեմբերի 16-ին Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia ԱՀԱԸ Հայաստան) Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին:
Նոյեմբերի 16-ին Աննա Հակոբյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես՝ նկարների ցուցահանդես։
Նոյեմբերի 20-ին Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի անդամներին:
Նոյեմբերի 21-ին և 22-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Eyvonah» հայկական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ: «Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն է՛լ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նոյեմբերի 28-ին Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից